Մամուլի տեսություն 06-11-2018
Թեհրանը բազմաբնակիչ ու աղմկոտ քաղաք լինելով նաև վաղեմի պատմություն ունի, որը հիշեցնում է դառն ու քաղցր իրադարձությունների մասին, իսկ զբոսաշրջության ու պատմական կառույցի տեսակետից հաճախ անտեսվում է:
Ջոմհուրի Էսլամի
Թեհրանը՝ կրոնների համակեցության քաղաք
Թեհրանը բազմաբնակիչ ու աղմկոտ քաղաք լինելով նաև վաղեմի պատմություն ունի, որը հիշեցնում է դառն ու քաղցր իրադարձությունների մասին, իսկ զբոսաշրջության ու պատմական կառույցի տեսակետից հաճախ անտեսվում է: Այնպես որ քաղաքի ու նաև երկրի պատմության այս բաժինը անուշադրության է մատնվել և չնայած դրա արծարծման ուղղված սահմանափակ ջանքերին ըստ արժանվույն չի գնահատվել: Այսօր դժվար կարելի է գտնել մեկին, որ բնակվի քաղաքի պատմական՝ հին կառույց ունեցող թաղամասերում ու ծանոթ լինի իր բնակության վայրի պատմությանը, բացառությամբ տարեցների, ովքեր իրենց պատանեկության ու երիտասարդության տարիներն անց են կացրել քաղաքի հին փողոցներում և այսօր էլ ապրում են այդ հուշերով:
Թեհրանի որոշ թաղամասեր անկախ իրենց հետ կապված հուշերից նաև հասարակագիտության ու խաղաղ համակեցության մշակութային տեսակետից զարմանալի պատմություն ունեն: Թեհրանի հին թաղամասերից մեկը, որ այսօր հայտնվել է քաղաքի տնտեսական ու առևտրական կենտրոնում, «Կրոնների խաչմերուկ» կոչվող հին թաղամասն է, որի բնակիչներից շատերն այսօր ցավոք ծանոթ չեն նրա պատմությանը: Այս թաղամասի կենտրոնական առանցքը «30 Թիր» պողոտան է: Այս պողոտան, որի մեծ ծայրը հանգում է Ռուսաստանի ներկա դեսպանատան շենքին, Իրանի քաղաքական ու հասարակական որոշ իրադարձություններում դերակատարության պատճառով հայտնի է: Նույն այս պողոտան «Ջոմհուրի Էսլամի» պողոտայի հետ հատման խաչմերուկում հյուրընկալում է տարբեր կրոնների սրբավայրերը: Այս փողոցում են գտնվում Պատմական Իրանի թանգարանը, շինություններ, որոնք Ղաջարների շրջանում առանձնատներ են եղել ու հետո վերածվել են պետական կառույցների, Ապակեղենի թանգարանը, Ազգային գրադարանը, նաև Սպաների ակումբի ու Պատերազմի նախարարության պատմական շինությունները և ի վերջո «Ամին-օլ-Սոլթան»-ի այգին, որ հետագային դարձավ ԽՍՀՄ-ի, իսկ այսօր էլ՝ Ռուսաստանի դեսպանատունը:
Թեհրանի «30 Թիր» փողոցն Իրանի Սահմանադրության հեղափոխության պատմության չափ վաղեմություն ունի, սակայն այդտեղ տիրող անդորրը վկայում է պատմության ընթացքում ժողովրդի միասնականության ու համախոհության մասին, քանի որ փողոցը «Կրոնների փողոց» է եղել: Փողոց, որտեղ Աբրահամյան կրոնների հետևորդներն ապրել են իրար կողքի: Փողոց որն իրար կողքի հյուրընկալում է մզկիթը, եկեղեցին, սինագոգն ու զրադաշտական տաճարը: Խորհրդանիշներ, որոնք ընդգծում են միասնականության, խաղաղ համակեցության, սիրո ու գթության գոյությունը:
Հիշեցնենք, որ այս փողոցում է գտնվում նաև Թեհրանի հայկական «Սուրբ Աստվածածին» եկեղեցին:
Քեյհան
Իրանը կարող է ընդդիմանալ ԱՄՆ-ի պատժամիջոցներին. «Ջեռուզալեմ Փոստ»
Սիոնիստական մի օրաթերթ ընդգծեց, որ Իրանը ոչ-եվրոպական երկրների ընկերակցությամբ կարող է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին:
«Ջեռուզալեմ Փոստ»-ի ընդգծմամբ Ասիայի օգնությամբ Իրանը կընդդիմանա ԱՄՆ-ի նավթային նոր բոյկոտներին:
Այս օրաթերթը հավելել է. «Իրանից Հնդկաստանի նավթի ներկրումը գերազանցում է ամսական մեկ միլիոն բարելը: «Ստրատեժիք Ինթելեջենսիա» հաստատության մեջ Իրանի պատժամիջոցների փորձագետ Բարաք Սիները հավատացած է. «Թեև Իրանի դեմ ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցները կարող են վնասներ պատճառել, սակայն դրանք չեն կարող են Իրանին պարտադրել ընդունելու միջուկային նոր համաձայնությունը: Իրանին այս հարցում պարտադրելու բարդությունը նրա մեջ է, որ նույնիսկ առանց ԵՄ-ի էլ Թեհրանը վայելում է Ասիայի կարևոր աջակցությունը: Ռուսաստանն ու Չինաստանն էլ նման համագործակցություն ունեն Իրանի հետ»:
Նա անդրադառնալով Չինաստանին նշել է. «ԱՄՆ-ի հետ առևտրական պատերազմի շարունակվելը Չինաստանին մղելու է Իրանի կողմը, այնպես որ այդ երկիրը ցանկանում է ընդլայնել նոր Մետաքսի ճանապարհի շրջանակներում իր ենթակառուցվածքները և ընդլայնել Իրանի հետ առևտրական ու էներգետիկ հարաբերությունները»:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի երեկ կատարած արտահայտությունները թեև բազմաթիվ հավակնություններ ու լեզվագարություններ էր պարունակում, այդուհանդերձ ներառում էր որոշ կարևոր տեղեկատվություն ու խոստովանություն:
Մայք Պոմպեոն պատժամիջոցների վերականգնման մասին հայտարարելով հաստատեց, որ պատժամիջոցները նպատակ ունեն աջակցել այն խմբերին, որոնք տարիներ է ինչ հետապնդում են Իրանն անկայունացնելու նպատակը և որևէ արդյունքի չեն հասնում:
Ավելի վաղ CIA-ի պետի պաշտոնը վարած Պոմպեոն ասաց. «Պատժամիջոցների ճնշումը հարմար առիթ է ստեղծում Իրանի համակարգի ընդդիմադիրների համար, որպեսզի իրենց ցանկացած փոփոխությունները մտցնեն այդ համակարգում»:
Ալիք
Հայ-իրանական սահմանը ոչ մի վայրկյան չի կարող փակվել
«Նախքան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-իրանական սահմանն ամեն պահի դե ֆակտո փակելու վերաբերյալ հայտարարությունը վերլուծելը, պետք է տեսնել, թե ի՞նչ համատեքստում է այն արվել, միևնույն ժամանակ, սակայն պետք է նշեմ, որ, բոլոր դեպքերում, նման ձևակերպումներով նախադասություն հանրային տիրությում հնչեցնելը ճիշտ համարել չի կարելի։ Այդ նախադասությունը տեղիք է տալիս թյուրընկալումների՝ այն էլ նախընտրական Հայաստանում, երբ ամեն մի նման միտքը կարող է օգտագործվել քարոզչական նպատակներով»,-այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ շատ կարևոր են լինելու իրանական կողմի դիտարկումները։ Իրանագետի համոզմամբ՝ հայ-իրանական սահմանը ոչ մի վայրկյան չպետք է փակվի և նույն խնդիրը դրված է նաև հայ-վրացական սահմանի հարցում, քանի որ մեզ համար կենսական անհրաժեշտություն է Իրան և Վրաստան Հայաստանի ելքերը արդիականացնելն ու նոր կոմունիկացիաներով հարստացնելը։
168 ժամ
Մոսկվան ՀՀ-ում պատրաստ է ցանկացած սցենարի
«168 ժամ» թերթը գրում է. ««Աստանայում նոյեմբերի 8-ին, ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կրկին չի ստանձնի, քանի որ Խաչատուրովի հետ տեղի ունեցածը լուրջ հարված էր կազմակերպության հեղինակությանը: Նորություն չեմ ասի, եթե նշեմ, որ Խաչատուրովի քրեական հետապնդումը լուրջ մտահոգություններ առաջացրեց Մոսկվայում եւ ՀԱՊԿ անդամ երկրների շրջանում, քանի որ առանց նախնական պատրաստությունների՝ սկսվեց հետապնդում այս տարածաշրջանում անվտանգություն ապահովող կառույցի առաջին դեմքի նկատմամբ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով Աստանայում կայանալիք խորհրդի նիստի ընթացքում գլխավոր քարտուղարի թեկնածության հարցին:
Բայց ՀՀ իշխանությունների այդ որոշումը, նրա որակմամբ, հարված էր ՀԱՊԿ-ին, հայ-ռուսական հարաբերություններին, եւ առիթ հակառակորդներին՝ առաջ մղելու համար սեփական ծրագրերը:
Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների ֆոնին որոշ ուժերի կողմից հնչում են կոշտ հակառուսական հայտարարություններ:
«Այդ ամենը չի կարող չմտահոգել Ռուսաստանին, որը ՀՀ անվտանգության երաշխավորն է, սպառազինության մատակարարը: Բայց ներկայումս ՌԴ-ում հանգիստ հետևում են առաջիկա զարգացումներին և նրան, թե ինչպիսի խորհրդարան կձևավորվի, ինչպիսի ուժեր կհայտնվեն խորհրդարանում, առաջիկայում ինչ արտաքին քաղաքականություն կիրականացնեն ՀՀ իշխանությունները:
Կարծում եմ` Մոսկվան պատրաստ է ցանկացած սցենարի՝ հաշվի առնելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, իրավիճակը լիովին կանխատեսելի չէ, բայց տագնապ ևս չկա, քանի որ Հայաստանի համար կան անվտանգային իրողություններ, սպառնալիքներ, իսկ այս տարածաշրջանը ՆԱՏՕ-ին չի հետաքրքրում»,- ասել է նա»: