Բեն Սալմանին մտահոգում են արտասահմանյան բողոքներն ու ներքին իրավիճակը
Մուհամմեդ Բեն Սալմանն այցելել է աֆրիկյան վեց երկրներ: Նախատեսված է նաև նրա մասնակցությունը Արգենտինայում կայանալիք 20-ի խմբի նիստում, սակայն սաուդցի գահաժառանգին մտահոգում են Սաուդյան Արաբիայում հեղաշրջման հավանականությունը և արտասահմանյան բողոքները:
Անցած հինգշաբթի օրը մեկնարկեց Մուհամմեդ Բեն Սալմանի այցը ԱՄԷ, Բահրեյն, Թունիս, Եգիպտոս, Ալժիր և Մավրիտանիա: Այդ այցի վրա իր ազդեցությունն են թողել Բեն Սալմանի քայլերը, այդ թվում Ջամալ Խաշեղջիի սպանությունը և Եմնի դեմ պատերազմում պարտությունը: Ներսում Բեն Սալմանին ճնշում են սաուդցի արքայազները, իսկ դրսում՝ աշխարհի հանրային կարծիքը:
Սաուդցի ակտիվիստ Մոջթահեդը գրել է, որ Սաուդյան Արաբիայի արքունիքում մոլորություն է տիրում և շատերը, որոնք 20-ի խմբի նիստին մասնակցելու համար պետք է Բեն Սլմանի հետ Բուենոս Այրես մեկնեին, չեղարկել են իրենց ուղևորությունը:
Արքունիքի մոտակայքում անվտանգության տեղաշարժեր են լինում: «Խալիջ օնլայն»-ին տված հարցազրույցում, Մոջթահեդն ասել է.«Բեն Սալմանը հրահանգել է անվանգության խիստ միջոցառումներ իրականացնել և թագավորական գվարդիայից պահանջել է երկրի արևելյան ու արևմտյան շրջաններից դեպի Ռիադ ուղևորվել և կանխել հեղաշրջումը:
Ի դեպ, սաուդցի արքայազնը, երկրից դուրս ևս լավ պայմաններ չունի: Մեծացել են Մուհամմեդ Բեն Սալմանի այցի դեմ բողոքները: Թունիսում, Ալժիրում և Մավրիտանիայում բողոքողները վիրտուալ միջավայրում սաոդցի գահաժառանգին «սղոցի տեր» են անվանել և հետևում են մի շարք հեշթեգների, այդ թվում «Սղոցի հետ հանդիպումը խայտառակություն է»:
Բողոքարարներն այն համոզման են, որ արաբական երկրներ այցելելով, Բեն Սալմանը փորձում է մաքրել իր կառավարման սև էջերը, այդ թվում Խաշեղջիի սպանությունն ու Եմենի դեմ պատերազմը:
Երկրներում, որտեղ այցելում է սաուդցի գահաժառանգը, նրա այցի դեմ բողոքում են նաև անվանի դեմքերը: Թունիսի խորհրդարանում անվտանգության ու պաշտպանության կոմիտեի անդամ Էմադ Ալ-Դաեմին հայտարարել է, որ մարդասպան Բեն Սալմանը տեղ չունի իրենց երկրում:
Ալժիրի խաղաղոթյան հասարակություն շարժման առաջնորդ Աբդոլռազաղ Մեղրին ասել է.«Բեն Սալմանը պատասխանատու է եմենցի երեխաների սպանության ու սաուդցի մտավորականների ձերբակալության հարցով և Ալժիրի ժողովուրդը նրաան բարի գալուստ չի մաղթում»:
Հատկանշական է, որ Բեն Սալմանի այցն Արգենտինա շատ վիճահարույց է լինելու, որովհետև նիստի մասնակիցներին մտահոգում է այն հանգամանքը, որ սաուդցի գահաժառանգի ներկայությունը կարող է անապահովության, հատկապես ահաբեկչական գործողությունների պատճառ դառնալ:
«Գարդիան» բրիտանական օրաթերթը գրել է, որ 20-ի խմբի ղեկավարներին խիստ մտահոգում է իրենց նիստում Բեն Սալմանի ներկայությունը:
Մուհամմեդ Բեն Սալմանի համար Սաուդյան Արաբիայում և այդ երկրից դուրս ստեղծված պայմանները, ինչ-որ կերպ թիրախ են դարձնում նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Որովհետև Թրամփը նավթային դոլարների դիմաց, փակել է իր աչքերը սաուդցի գահաժառանգի ոճրագործություների վրա և հովանավորում է նրան: Ամեն դեպքում, չի թվում որ Թրամփի հովանավորությամբ Մուհամմեդ Բեն Սալմանը կարողանա հեշտությամբ անցնել ստեղծված իրավիճակից և մեծ է նրա դեմ հեղաշրջման հավանականությունը: