20-ի խմբի նիստի առանցքում տեղի ունեցած զարգացումները
Արգենտինայի մայրաքաղաքում, ուժեղացված անվտանգության միջոցառումների ներքո, կայացել է 20-ի խմբի վեհաժողովը, որի առանցքում տեղի են ունեցել կարևոր դեպքեր:
ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային հակամարտության սրվելը, Ուկրաինայի հարցով Ռուսաստան-Արևմուտք տարաձայնությունները, Եմենում Սաուդյան Արաբիայի պատերազմի շարունակվելը և Խաշեղջիի սպանությունն այն հարցերն են որոնք իրենց ազդեցությունն են թողել նիստի վրա:
ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահները նույնպես մասնկացում են նիստին: Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն երկար ժամանակ Չինաստանի դեմ լայնածավալ հարձակման է նախապատրաստվում և սպառնացել է, որ եթե Պեկինի չկատարի իր պահանջները, բռնատուրք է սահմանելու Չինաստանի համար: Իսկ այս նիստը լավ առիթ է Պեկինի ու Վաշինգտոնի համար, որպեսզի բանակցությամբ կարգավորեն առևտրային տարաձայնությունները :
Չինաստանի առևտրի նախարարության խոսնակն այդ կապակցությամբ ասել է, որ միակողմանի քաղաքականությունների պատճառով, կողմերի միջև վերացել է նաև փոխվստահությունը:
Ռուսաստանի և Արևմուտքի միջև ճգնաժամը ևս խնդիր է, որն ազդել է նիստի վրա: Ազովի ծովում Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև տեղի ունեցած առճակատմանը և երկու հարևան պետությունների միջև լարվածությունների աննախադեպ սրմանն արձագանքել էին ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները: Չեղարկվել է նաև Պուտին-Թրամփ հանդիպումը, որը նախատեսված էր 20-ի խմբի շրջանակում:
20-ի խմբի նիստում սաուդցի գահաժառագ Մոհամմեդ Բեն Սալմանի ներկայությունը ևս իր ազդեցությունն է թողել նիստի վրա: Նա այն պայմաններում է ներկայացել այս նիստում, երբ սաուդցի ընդդիմադիր լրագրող՝ Ջամալ Խաշեղջիի սպանության, Եմենի պատերազմի շարունակման և մարդու իրավունքները Ռիադի կողմից չհարգվելու պատճառով, աշխարհի հանրային կարծիքի ճնշման տակ է գտնվում:
Իսկ Արգենտինայի դատական իշխանությունը քննարկում է Եմենի պատերազմում Մոհամմեդ Բեն Սալմանի դերի և Սաուդյան Արաբիայում կալանավորների խոշտանգման մասին հայցը:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն՝ Քենեթ Ռասն ասել է.«20-ի խմբում սաուդցի գահաժառանգի ներկայությունը կարող է Արգենտինայի դատարանները վերածել արդարության իրագործման վայրի, նրանց համար ովքեր Եմենում կամ Սաուդյան Արաբիայում նման հնարավորություն չունեն»:
Չնայած վերջին տարիների ընթացքում 20-ի խմբի նիստը կայացել է աշխարհում կապիտալիզմն ու բազմակողմանիությունը վերականգնելով, սակայն թվում է, թե ԱՄՆ-ի նախագահի միակողմանի քաղաքականությունը և աշխարհում տիրող քաղաքական ու տնտեսական պայմանները, ինչպես նաև 20-ի խմբի անդամ պետությունների վիճակը պատճառ է դարձել, որ նիստի արդյունավետությունը նվազի: