Մամուլի տեսություն 02-12-2018
Արաբիայի ու Էմիրությունների նավթի նախարարները մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ներկայացնելով նավթի համաշխարհային շուկայում տիրող վիճակն ակամայից հաստատեցին մի մեծ իրողություն:
Ջոմհուրի Էսլամի
Թշնամիների նավթային զինաթափումը
Արաբիայի ու Էմիրությունների նավթի նախարարները մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ներկայացնելով նավթի համաշխարհային շուկայում տիրող վիճակն ակամայից հաստատեցին մի մեծ իրողություն:
Նրանք մի կողմից նկատեցին, որ Իրանին նավթի շուկայից հանելու համար գործադրել են իրենց հնարավորություններն ու նավթային կարողությունները և միևնույն ժամանակ կողմնակի ցավ հայտնելով հաստատել են, որ Իրանը շարունակում է զգալի ներկայություն ունենալ նավթի շուկայում: Բացի այդ նրանք ընդգծեցին, որ չափից ավելի նավթ շուկա հանվելու և շուկայի համեմատական հագեցման պատճառով գների յուրաքանչյուր բարելի դիմաց 80 դոլարից իջել են 50 դոլարի և նրանք իրենց արտադրությունը կրճատելով փորձում են դրա համար լուծում գտնել: Արաբիայի նավթի նախարարը տեղեկացրել է արտադրաչափը 500 հազար բարել կրճատելու մասին:
Արաբիան ու Էմիրություններն իրենց տերերի աջակցությամբ ու հովանավորությամբ նույնիսկ չեն կարող Իրանին հանել նավթի համաշխարհային շուկաներից: Իհարկե Թրամփն ու նրա թիմակիցները չեն մոռանալու տարածաշրջանի նեխած հետադիմության չարագործություններն ու մատուցած ծառայությունները, սակայն նրանք այսօր դառնությամբ զգում են, որ մատուցած այդ ծառայության պատճառով թե վնաս են կրել և իրենց երկրի ու մյուս արտադրողների վնասին են աշխատել և թե պատճառ են դարձել, որ մյուսներն էլ դրանից տուժեն:
Նաև չի մոռացվելու այն երևույթը, որ Թրամփը ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ նավթ արտադրող երկրներին կոչ արեց Իրանի վրա ճնշում գործադրելու պատճառով շուկայում նավթի պակասը լրացնելու համար բարձրացնեն իրենց արտադրաչափը, սակայն ՕՊԵԿ-ը միաձայնությամբ ընդդիմացավ այս անմարդկային պահանջին, այդուհանդերձ որոշ նեխած ռեժիմներ ու երկրներ չնայած Թրամփի դիմումը մերժելու մասին ՕՊԵԿ-ի ընդունած որոշման, փորձեցին ուրախություն պատճառել Թրամփին:
Մեզ տրամադրված մի քանի ամսյա ժամկետում պիտի փորձենք նավթի արտահանման համար տարբեր միջոցներ ու ելքեր գտնել և մեր երկրի նավթի արտահանումը զրոյացնելու ուղղությամբ Թրամփի ու նրա թիմակիցների ձախողումը ժամանակավոր վիճակից հանելով մշտական դարձնենք: Ճշգրիտ ծրագրավորումներ կատարելով Իրանի նավթի նախարարությունն ու կառավարության տնտեսական խումբը կարող են հաջողությամբ դա արդյունքի հասցնել և մեր թշնամիներին զրկել նավթի զենքն Իրանի ժողովրդի դեմ օգտագործելու հնարավորությունից:
Ջավան
Եվրոպայի կենտրոնում բողոքի ալիքը ծավալվում է
Փարիզը երեկ թևակոխեց «Դեղին ժիլետավորներ» կոչվող խմբի բողոքի ակցիաների երրորդ շաբաթը: Բողոքի ակցիաներ, որոնք այսօր նաև տարածվել են ԵՄ-ի կենտրոնավայրը համարվող Բրյուսելում և եվրոպացիները մտահոգ են նրանից, որ դա կարող է նաև տարածվել Բրիտաինայում ու Նիդերլանդներում, նաև ողջ Եվրոպայում:
Ուրբաթ օրը մեծ թվով բողոքարարներ Բրյուսելի կենտրոնում համախմբվելով պահանջեցին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հրաժարականը: Բողոքարարներից որոշները բախվեցին ոստիկանության ուժերի հետ: Բելգիայի ոստիկանության ուժերը ցուցարարներին ցրելու համար օգտվեց ջրցան մեքենաներից, որը հանգեցրեց ոստիկանության հետ բողոքարարների բախման և ոստիկանության ուժերին պատկանող երկու ինքնաշարժների հրկիզման: Բելգիայում բողոքարարները փակել են քաղաքի մետրոն և հայտարարել են, թե իրենք շարունակում են այն քայլը, որ Ֆրանսիայում սկսել են «Դեղին ժիլետավորներ»-ը: Բրյուսելում ցուցարարներից մեկն ասել է. «Մենք բողոքում ենք վառելիքի բարձր գների, բարձր հարկերի և թանկության դեմ: Սա նման է այն քայլին, ինչը տեղի ունեցավ Ֆրանսիայում և մեծ հավանականությամբ դա տարածվելու է նաև Նիդերլանդներում ու Բրիտանիայում:
Բելգիայում բողոքի ակցիաներից մեկ օրն անց՝ շաբաթ օրը, Ֆրանսիան նույնպես երրորդ շաբաթը լինելով «Դեղին ժիլետավորներ»-ի բողոքի ցույցերի ականատես եղավ: Թեև Ֆրանսիայի ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ծայրահեղ աջակողմյանների մուտքն արգելելու նպատակով «Շանզ Էլիզե» փողոցում երթևեկը հնարավոր է լինելու միայն ինքնության թղթի միջոցով, այդուհանդերձ որոշ աղբյուրներ վկայել են Փարիզում 107 բողոքարարների բերման ենթարկվելու մասին:
Քաղաքագիտության դասախոս Դոմենիկ Ռեյնին անդրադառնալով բողոքի ակցիաները կազմակերպված չլինելուն ասել է, որ այս սիրողական ոճի ակցիաները վկայում են Ֆրանսիայում քաղաքական համակարգում ճգնաժամի մասին, իսկ Observatory On Political Radicalism կազմակերպության նախագահ Ջեյն Յուս Կեմոսն ընդգծել է. «Սա առաջին անգամ է, որ մենք ականատեսն ենք լինում բողոքի ակցիաների, որոնք ակունք են առնում սոցիալական ցանցերի միջոցով և չեն կազմակերպվում քաղաքական կուսակցությունների կամ արհմիությունների կողմից»:
Ալիք
Հրանտ Մարգարյան. «Նիկոլ Փաշինյանը փորձում է ձեւավորել իր ընդդիմությունը»
ՀՅԴ Բյուրոի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզչության ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայաստանում հաստատված սիրիահայերի ու իրանահայերի հետ:
Իրանահայերի հետ հանդիպման ընթացքում Հրանտ Մարգարյանը վերլուծել է ավագանու ընտրություններից սկսած քարոզարշավների ընթացքում տեղի ունեցած իրադարաձություններն ու հայտնել, որոշ մտահոգություններ:
«Օրորի արհեստականորեն սրվում է վիճակը եւ փորձ է արվում բեւեռներ ձեւավորել: Այսինքն իշխանությունը, այս պարագային՝ Նիկոլ Փաշինյանը, չի բավարարվում այնքանով, որ ինքը կարող է մեծ հաղթանակ տանի: Ուզում է նաեւ որոշել, որ ով պետք է լինի իր ընդդիմությունը եւ սրելով իրավիճակը, տանելով սեւի ու սպիտակի, սպիտակի ու սեւի, անցյալի ու ներկայի կտրվածքի մեջ, փաստորեն փորձում է ձեւավորել իր ընդդիմությունը»,- նշել է ՀՅԴ Բյուրոի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Փաշինյանը ցանկանում է տեսնել խոցելի ընդդիմություն, որ չի վայելում ժողովրդի համակրանքը:
«Այդ ընդդիմությունը պետք է անցյալի սխալների բեռը կրի: Սա պետք է իրեն, որպեսզի ստվերի տակ թողնի խելացի, մտածող, ծրագիր ունեցող, լուրջ, առողջ քաղաքական ուժերին»,- հստակեցրել է Հրանտ Մարգարյանը:
News.am
Այն, ինչ եղել է, հեղափոխություն չէր. Ստեփան Դանիելյան
Սյս նախընտրական հրմշտոցի ֆոնին կարիք կա ևս մեկ անգամ անդրադառնալու այն հարցադրմանը, թե արդյոք եղել է հեղափոխություն, թե այնուամենայնիվ արտահերթ իշխանափոխություն է եղել․ գրել է ֆեյբուքյան իր էջում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ հեղափոխությունը դիտարկելով՝ որպես արժեքների բեկումնային փոփոխություն, ինչը, ըստ նրա, նախընտրական անբովանդակ վեճերից դատելով՝ Հայաստանում տեղի չի ունեցել:
«Մեզ հայտնի բոլոր հեղափոխությունների ժամանակ դրանց մասնակիցները չեն էլ գիտակցել, որ հեղափոխություն են անում: Այդ գնահատականը հետո է տրվել, երբ հասկացել են, որ խորքային փոփոխություններ են կատարվել հասարակությունների կյանքում:
Այսինքն ցանկացած իշխանափոխություն, որը զանգվսծների միջամտության արդյունքում է տեղի ունենում, իր արդյունքներով է կարող գնահատվել որպես հեղափոխություն, կամ էլ որպես իշխանափոխություն:
Հայաստանը փոքր երկիր է, մենք 21-րդ դարում ենք ապրում, բայց մենք էլ ենք կարող ունենալ հեղափոխություն, որը կշրջի մեր կյանքը, այսինքն` գիտակցված մի բեկումնային փոփոխություն կլինի, որն իր արդյունքներով, ազդեցությամբ ու հետևանքներով կգնահատվի որպես հեղափոխություն:
Այս նախընտրական ելույթներն ու վեճերի բովանդակությունը, կամ բովանդակության բացակայությունը ցույց են տալիս, որ գիտակցված ոչ մի փոփոխություն էլ չի եղել և այն, ինչ եղել է, հեղափոխություն չէր»,- ասված է նրա գրառման մեջ: