Իրանն ու Թուրքիան՝ տնտեսական համագործակցություններ անվտանգության տեղայնացման ստվերում
ԻԻՀ-ի ու Թուրքիայի ռազմավարական հարաբերությունների գերագույն խորհրդի 5-րդ նստաշրջանը, մի հաղորդագրություն հրապարակելով, Անկարայում ավարտեց իր աշխատանքը:
Համատեղ հաղորդագրության գլխավոր կետը վերաբերում է առաջիկա տարվա ընթացքում Իրանի ու Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը 30 միլիարդ դոլարի հասցնելու նպատակի իրագործմանը, որը պայմանավորված է հարմար մեխանիզմերի կիրառմամբ: Թեհրանի ու Անկարայի տնտեսական հարաբերություններում այս կարևոր նպատակի հանդեպ ուշադրությունն այն պայմաններում, երբ Իրանի դեմ սահմանվել են ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները, վկայում է այն մասին, որ Իրանի հետ ռազմավարական համագործակցությունների ընդլայնման հարցում Թուրքիան վճռակամ է:
Իրանի դեմ ԱՄՆ-ի անարդար ու միակողմանի պատժամիջոցներին չմիանալու կապակցությամբ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշումները հարթենցում են տարեկան 30 միլիարդ դոլար առևտրաշրջանառության հեռանկարի իրագործման համար Թեհրանի ու Անկարայի միջև ռազմավարական համագործակցությունների ուղին: Այս կապակցությամբ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, վերջերս Թեհրանում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպման ժամանակ, իր երախտագիտությունը հայտնելով Իրանի դեմ ԱՄՆ-ի կառավարության անօրինական պատժամիջոցների հանդեպ Թուրքիայի նախագահի ու կառավարության դիրքորոշման կապակցությամբ, ասաց. «ԻԻՀ-ն իր երախտագիտությունն է հայտնում և ողջունում է Թեհրանի հետ համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ Թուրքիայի նախագահի ու կառավարության վճռականությունը»:
Բացի քաղաքական կամքի գոյությունից, առևտրական հարաբերություններում ուրվագծված հորիզոնի իրականացման ուղղությամբ Իրանին ու Թուրքիային սատարող մյուս գործոնը, տարածաշրջանում ու երկու երկրների սահմանին կայուն անվտանգության գոյությունն է, ինչն ընդգծվեց նաև Անկարայում Իրանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ:
Ռոհանու և Էրդողանի գլխավորությամբ գումարված Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների ռազմավարական գերագույն խորհրդի 5-րդ նստաշրջան ամփոփիչ հաղորդագրության մի բաժնում ասված է. «Համատեղ սահմանների երկայնքով ՔԲԿ-ի և «Փեժաք»-ի անդամների ահաբեկչական ու անօրինական քայլերի դեմ համագործակցության մեխանիզմների օպտիմալ շահագործումն ահաբեկչության դեմ պայքարի համատեղ քայլերի հետ միասին, բխում է երկու երկրների շահերից»:
ԻԻՀ-ն ու Թուրքիան տարածաշրջանի երկու կարևոր երկրներն են, որոնք ունենալով կայուն անվտանգություն և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության իրագործման ուղղությամբ ջանք գործադրելով, ահաբեկչության դեմ իրական պայքարի ուղղությամբ կառուցողական ու վստահություն ներշնչող քայլեր են իրականացրել: Իրանի ու Թուրքիայի անվտանգությունը տարածաշրջանի անվտանգության բաղադրիչ տարրն է և որպեսզի երկու երկրներն իրենց ժողովուրդների շահերի ուղղությամբ կարևոր քայլեր վերցնեն անհրաժեշտ է, որ նախ անվտանգություն ու կայունություն հաստատվի: Այս պատճառով էլ Իրանն ու Թուրքիան վճռակամ են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հարցում:
Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար Աստանայի գործընթացքում Ռուսաստանի մասնակցությամբ Իրանի ու Թուրքիայի համագործակցությունը վկայում է Ասիայի արևմուտքի ռազմավարական տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության իրագործման ուղղությամբ Թեհրանի ու Անկարայի անխախտ կամքի մասին: Այս համագործակցությունը մինչ օրս շոշափելի արդյունք է ունեցել Սիրիայի և տարածաշրջանի ժողովուրդների համար: Աստանայի գործընթացը Սիրիայի ճգնաժամի կարգավորումը մոտեցրել է մի փուլի, որ որոշված է 2019 թվականին Ժնևում գումարել Սիրիայի սահմանադրական կոմիտեի առաջին նիստը:
Տարբեր, այդ թվում Ասիայի արևմտյան տարածաշրջանում անվտանգության հաստատման ուղղությամբ Իրանի ու Թուրքիայի ռազմավարական ու կառուցողական համագործակցությունն այն ուղերձն է հղում, որ երկու երկրները համատեղ համագործակցությամբ արտասահմանյան ուժերին հայտարարում են, որ նրանք անկարող են որոշում կայացնել տարածաշրջանի անվտանգության համար: Այս կարևոր հարցը լավագույնս դրսևորվեց ԻԻՀ նախագահի Թուրքիա կատարած ուղևորության և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ջերմ դիմավորման ժամանակ, ինչը վկայում է երկու ժողովուրդների ու տարածաշրջանի լուսավոր ապագայի մասին: