Հունվար 01, 2019 18:52 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան զգուշացրել է ԱՄՆ-ին. Հավանական է, որ Փխենյանի վերաբերմունքը  փոխվի

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է.«Եթե ԱՄՆ-ն հավատարիմ չմնա Հյուսիսային Կորեային տված իր խոստումներին, միայն մեկ ճանապարհ է մնալու Փխենյանի համար և այն է՝ նոր ուղի որդեգրել իր ինքնիշխանությունն ու շահերը պաշտպանելու համար»:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև ընդգծել է Հարավային Կորեայի հետ երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված Փխենյանի վճռակամությունը: Անդրադառնալով ԱՄՆ-ի խափանարարություններին, Հյուսիսային Կորեայի առաջնորդն ասել է.«Արտասահմանյան ոչ մի ուժ չի կարող խոչընդոտ դառնալ  երկու հարևան երկրների հաշտության ճանապարհին»:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի խիստ զգուշացումը ԱՄՆ-ի կողմնորոշմանն ուղղված   արձագանք է: ԱՄՆ-ն Սինգապուրի փաստաթուղթը ստորագրելուց յոթ ամիս անց, դարձյալ շարունակում է պնդել Հյուսիսային Կորայի դեմ ճնշում գործադրելու իր դիրքորոշման և վերջինիս շանտաժի ենթարկելու քաղաքականության վրա: 

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեկ տարի առաջ այս օրերին խոսեց նոր կողմնորոշման մասին: Նա խոսեց Կորեական թերակղզում լարվածությունները նվազեցնելու և Սեուլի հետ հարաբերությունները բարելավելու մասին: Այդ թվականից, Հյուսիսային Կորեան մեծ քայլեր է արել այդ քաղաքականության իրագործման ուղղությամբ: Այդ երկիրը ոչնչացրել է իր ատոմային փորձարկումների կենտրոններից մեկը: ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության նախկին ղեկավար Ջեյմս Քլափերը, 2018 թվականի նոյեմբերին խոստովանել է, որ Հյուսիսային Կորեան այն պատճառով նոր կողմնորոշման դիմեց, քանի որ ձեռք  էր  բերել այն ամենը, ինչն անհրաժեշտ է միջուկային զսպման համար:

Անկախ այն բանից, թե ինչու է Հյուսիսային Կորեան նման կողմնորոշում կիրառել, կարելի է ասել, որ իրողությունն այն է, որ այս փոփոխության առաջին տարելիցին, ԱՄՆ-ի վերաբերմունքում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Դոնալդ Թրամփի կառավարությունը թեև սկզբում ողջունեց Հյուսիսային Կորեայի կողմնորոշումը և երկու երկրի ղեկավարները 2018 թվականի հունիսին առաջին անգամ հանդիպեցին Սինգապուրում ու փաստաթուղթ ստորագրեցին, բայց այդ թվականից ի վեր,ԱՄՆ-ն չի բավարարել Հյուսիսային Կորեայի  պահանջներից ու ակնկալիքներից և ոչ մեկը:

2018 թվականի ամռանը, ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու պատրվակով, պատժամիջոցներ սահմանեց  մի քանի ռուսական, հյուսիս-կորեական ու չինական բանկերի ու հաստատությունների, իսկ աշնանը՝ երկու  հյուսիս-կորեական ընկերությունների նկատմամբ, վերջիններիս մեղադրելով փողերի լվացման մեջ: Այս բոլորին  արձագանքեց Փխենյանը:

Հյուսիսային Կորեայի դրական քայլերի նկատմամբ ԱՄՆ-ի անտրամաբանական ու զոռբայական քայլերը հաստատեց այն փաստը, որ միջազգային հարցերի փորձագետներն ու վերլուծաբանները համոզված են, որ բանակցություններում ԱՄՆ-ն անվստահելի երկիր է:

Չինաստանի միջազգային ուսումնասիրությունների Ազգային միության տնօրեն Վիկտոր Գիվն «Ռաշա Թուդեյ» հեռուստալիքին տված հարցազրում, ասել է.«ԱՄՆ-ն դրական անցյալ չունի իր պարտավորությունների կատարման հարցում: Հյուսիսային Կորեայի առաջնորդի զգուշացումը ԱՄՆ-ին ցույց է տալիս, որ Փխենյանը գիտակցում է, որ ԱՄՆ-ն հուսալի կողմ չի կարող լինել բանակցություններում և Վաշինգտոնը միայն խորհում է Հյուսիսային Կորեային զինաթափելու մասին»:

Նման պայմաններում չի բացառվում, որ պաշտպանական ոլորտում Հյուսիսային Կորեան վերսկսի իր անցյալի գործունեությունը: Իհարկե չնայած ԱՄՆ-ի դեմ հնչեցրած նախազգուշացմանը, Կիմ Չեն Ընը վճռակամ է Հարավային Կորեայի հետ հարաբերությունները բարելավելու հարցում :

 

Պիտակ