Ապրիլ 19, 2019 12:42 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի հրթիռային նոր փորձարկումը. բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի խափանարարություններին ուղղված քայլ

Հյուսիսային Կորեային պաշտոնական լրատվական KCNA գործակալությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ այս երկիրը չորեքշաբթի օրը փորձարկել է մի մարտավարական կառավարվող հրթիռ:

Փորձարկմանը ներկա է եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև 2018թ. հունվարին Սինգապուրոում և 2019թ. փետրվարին Վիետնամի Հանոյում կայացած երկու բանակցություններից հետո, սա Հյուսիսային Կորեայի կողմից առաջին հրթիռային փորձարկումն է:

ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև բանակցությունների շարունակումից, Հարավային Կորեայի կողմից սպառազինության գնումներից և Կորեական թերակղզում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների զորավարժությունների նոր փուլից հետո, վերջին շաբաթների ընթացքում Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ այս ընթացքի շարունակման դեպքում, վերսկսելու է իր հրթիռային փորձարկումները:

Հյուսիսային Կորեայի հրթիռային նոր փորձարկումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Սպիտակ Տունը բացասաբար արձագանքեց Կիմ Չեն Ընի կողմից երկկողմ բանակցությունների փրկության համար մինչև 2019-ի ավարտը ԱՄՆ-ի տրված ժամկետի մասին հայտարարություններին:

Բանակցությունների առաջին փուլում, ըստ Կիմ Չեն Ընի ու Դոնալդ Թրամփի միջև կայացած համաձայնության նախատեսված էր, որ Հյուսիսային Կորեայում հրթիռային փորձարկումների դադարեցման դիմաց առնվազն մինչև վերջնական համաձայնության կայացումը և Կորեական թերակղզում միջուկային զինաթափումը, ԱՄՆ-ն սառեցներ Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները:

Չնայած նրանով հանդերձ, որ Հյուսիսային Կորեան դադարեցրեց իր հրթիռային ու միջուկային փորձարկումները, սակայն ԱՄՆ-ն, հակառակ իր տված խոստումին, կրկին երկարաձգեց այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցները:  

Դրանից բացի, ԱՄՆ-ի մի շարք քայլեր, այդ թվում՝ տարածաշրջանային գորոծընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը, նույնպես այն գործոններից եղել, ինչի արդյունքում 9 ամիս հետո Հյուսիային Կորեան հանգեց այն եզրակացության, որ Սպիտակ Տունն այս երկրի նկատմամբ որդեգրել է «կամ բոլորը կամ ոչ մեկը» քաղաքականությունը, ինչի համաձայն Փխենյանը միջուկային փորձարկումների դադարեցման և իվերջո իր միջուկային կառույցների վերացման քայլերից հետո, առավելություններ չի ստանալու:

Հրթիռային նոր փորձարկում կատարելու Հյուսիսային Կորեայի քայլն ապացուցեց, որ նրանով հանդերձ, որ Փխենյանը դրական է գնահատել Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման հարցում ԱՄՆ-ի հետ բանակցությունները, սակայն բանակցությունների պարտությունը վերջնակետ չի համարում և հնարավորինս արագ վերադարձել է նախքան Թրամփի հետ բանակցությունները սկսելու պայմաններին:

Սպիտակ Տան հետ Հյուսիսային Կորեայի բանակցությունների նոր փորձառությունը մեկ անգամ ևս պարզեց, որ այլ երկրների հետ հարաբերություններ հաստատելու գործում ԱՄՆ-ն տիրակալական համակարգի մոտեցումն է հետապնդում, ինչի համաձայն Վաշինգտոնի հետ բանակցության ընթացքում ցանկացած երկիր պետք է պարտվողի դերում լինի: Սակայն Փխենյանի կողմից հրթիռային փորձարկումների վերսկսման որոշումը իր մեջ պարունակում է այս պատգամը, որ հակառակ Վաշինգտոնի պատկերացրած մոդելի, այլ երկրների պարտրաստ չեն մասնակցել այն բանակցություններին, որոնց արդյունքում, ԱՄՆ-ն պարտությունից բացի, նրանց համար ուրիշ ճակատագիր չի ենթադրում:

Պիտակ