Սիոնիստական ռեժիմին հատուցում վճարելու հարցում, Լեհաստանը դիմակայում է ԱՄՆ-ի ճնշումներին
Դոնալդ Թրամփի իշխանության հասնելուց ի վեր, Իսրայելի նկատմամբ Վաշինգտոնի հովանավորությունը կրկնապատկվել է: Այդ քայլերից մեկն է Լեհաստանի վրա Թրամփի կառավարության ճնշումը՝ Սիոնիստական ռեժիմին հատուցում վճարելու համար:
Լեհաստան կատարած վերջին այցելության ընթացքում, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Հոլոքոստի թանգարան այցելելիս, այդ երկրին մեղադրել է նրանում, որ հրեաների սպանության ժամանակ օգնություն է ցուցաբերել նացիստական Գերմանիային: Նեթանյահուն իր խոսքերում ասել է, որ լեհերը Հոլոքոստի ժամանակ մեծապես օգնել են նացիստական Գերմանիային:
Լեհաստանի աջամետ կառավարությունը և երկրի լիբերալ ընդդիմությունն անտեսել են 2018թ. մայիսին Թրամփի կողմից ստորագրված օրենքը: «Այսօրվա արդարությունը փոխհատուցում չստացած վերապրողների համար» կոչվող օրենքն ԱՄՆ-ի պետքարտուղարությանը պարտավորեցնում է հետաքննություն անցկացնել երկրորդ աշխարհամարտի ընթացքում հրեաների ունեցվածքը գրավելու դիմաց փոխհատուցում վճարելու հարցում Լեհաստանի և մի շարք երկրների ձեռնարկած քայլերի մասին և այդ մասին զեկուցել Կոնգրեսին:
Հոլոքոստի դեպքում Լեհաստանի դերակատարությունը շատ զգայուն հարց է լեհերի համար և նրանք մերժում են իրենց երկրի դերակատարությունը Հոլոքոստում: Շաբաթ օրը, հազարավոր լեհեր Վարշավայում Վաշինգտոնի դեսպանության ուղղությամբ երթ անցկացնելով, բողոքել են Հոլոքոստի ժամանակ տուժած հրեաներին հատուցում վճարելու համար իրենց երկրի վրա ԱՄՆ-ի ճնշումների դեմ: Բողոքարարները դժգոհություն հայտնելով իրենց երկրի հարցերում ԱՄՆ-ի միջամտությունների դեմ, հայտարարել են, որ Վաշինգտոնը հրեաների շահերն է գերադասում:
Լեհերն ընդգծում են, որ իրենց երկիրը երկրորդ աշխարհամարտի գլխավոր զոհերից է և երբեք պատերազմի կողմերից ոչ մեկից հատուցում չի ստացել, հետևաբար արդարացի չէ, որպեսզի փոխհատուցում վճարի հրեաներին: Լեհաստանի կառավարությունը հայտարարել է, որ հրեաների առգրավված գույքերի թղթածրարը փակված է:
Մայիսի 13-ին, Լեհաստանի կառավարությունը հայտարարել է, որ չեղարկել է Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների այցն այդ երկիր՝ փոխհատուցման պահանջ ներկայացնելու նրանց մտադրության պատճառով: Լեհաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ Լեհաստանը որոշել է չեղարկել իսրայելցի պաշտոնատարների այդ երկիր այցելությունը, նկատելով, որ վերջին պահերին փոխվել է իսրայելական պատվիրակության կազմը, ինչը վկայում է, որ նրանք մտադրություն ունեն բանակցություններ վարել փոխհատուցման հարցի շուրջ:
Այդպիսով, եվրոպական մի պետություն Վաշինգտոնի և Թել Ավիվի ցանկության դեմ է քայլ վերցրել և դա մեծ պարտություն է համարվում Թրամփի ու Նեթանյահուի համար: Իսրայելը երկար ժամանակ Հոլոքոստի պատճառով հատուցում է ստացել Գերմանիայից և դեռ պահանջում է այդ հարցում դերակատար այլ երկրները ևս հատուցում վճարեն: