Ինչո՞ւ է ԱՄՆ-ն վախենում Ռուսաստանի S-400 զենիթահրթիռային համակարգերից
(last modified Sat, 13 Jul 2019 08:46:04 GMT )
Հուլիս 13, 2019 13:16 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է ԱՄՆ-ն վախենում Ռուսաստանի S-400  զենիթահրթիռային համակարգերից

ԱՄՆ-ի և Թուրքիայի կարևոր տարաձայնություններից մեկը Ռուսաստանից S-400 հակաօդային և հակահրթիռային պաշտպանական համակարգեր գնելու վրա Անկարային պնդումն է: Հաշվի առնելով, որ ռուսական S-400 համակարգերի առաջին խմբաքանակն արդեն հանձնվել է Անկարային, ԱՄՆ մի խումբ սենատորներ, նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով:

Ամերիկացի սենատորները հուլիսի 12-ին  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով և դադարեցնել  «Էֆ-35» մակնիշի հինգերորդ սերնդի կործանիչների վաճառքն այդ երկրին:

Ամերիկացի սենատորները Թուրքիայի կողմից  ռուսական S-400  զենիթահրթիռային համակարգերի գնումը  Ռուսաստանին Թուրքայի մերձեցման վերաբերյալ զգուշացնող ուղերձ  են անվանել  և սպառնալիք՝ «Էֆ-35» ծրագրի համար: 

Ամերիկացի սենատորները Թուրքիային համարել են ՆԱՏՕ-ում  կարևոր գործընկներ: Նրանք հայտարարել են, որ Վաշինգտոնը հուսով է, որ երկու երկրների միջև հետագա հարաբերությունները չեն տուժի ներկա սառեցման պատճառով:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկն է և Վաշինգտոնը պնդում է, որ S-400  զենիթահրթիռային համակարգերի մուտքը ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ցանց, կարող է Ռուսաստանի համար բացահայտել այդ դաշինի անդամ երկրների կործանիչների, այդ թվում՝ Էֆ-35 կործանիչների թույլ կետերը: Մյուս կողմից, Թրամփի կառավարությանը մտահոգում է այն փաստը, որ ռուսական սպառազինության գնումը Անկարային կմղի Մոսկվայի կողմը:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը  հուլիսի 12-ին հայտարարել է, որ ռուսական S-400 համակարգերի առաջին խմբաքանակը հանձնվել է Անկարային: Թրամփի  կառավարությունը  հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր ստանալու դեպքում, Վաշինգտոնը կդադարեցնի «Էֆ-35» կործանիչների վաճառքն այդ երկրին և խիստ պատժամիջոցների կսահմանի Անկարայի դեմ:

Ավելի վաղ նախատեսված էր, որ «Էֆ-35» կործանիչները 2019 թվականին մատակարարվեին Թուրքիային, իսկ այժմ Վաշինգտոնը հայտարարել է, որ այլ երկրներում սկսել է խորհրդակցություններ վարել Թուրքիայում արտադրվող «Էֆ-35» կործանիչների մասեր արտադրելու համար  և նույնիսկ դր ահամար 206 միլիոն դոլար բյուջե է պահանջել Կոնգրեսից: Ավելի վաղ Թրամփի կառավարությունը Անկարային սպառնացել էր, որ ռուսական S-400 համակարգեր Թուրքիա ներկրվելու դեպքում, խիստ պատժամիջոցներ կկիրառի Անկարայի դեմ, սակայն Անկարան շարունակում է պնդել, որ ՀՕՊ համակարգեր է գնելու Ռուսաստանից:

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հակամարտության սրումն անհանգաստացրել է ՆԱՏՕ-ի պաշտոնատարներին: ՆԱՏՕ-ի մի պաշտոնյա, ով չի ցանկացել ներկայանալ, մտահոգություն է հայտնել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր Թուրքիային մատակարարելու հետևանքների կապակցությամբ, ասելով. «Մենք մտահոգ են Թուրքիայի որոշման հավանական հետևանքների կապակցությամբ»: 

Թուրքիայի կողմից ռուսական S-400 համակարգերի գնումը դարձել է Անկարա-Վաշինգտոն հարաբերությունենրի  գերխնդիրը՝  անորոշության մատնելով   ՆԱՏՕ-ի երկու  անդամ երկրների միջև հարաբերությունների ապագան: Թվում է, որ ԱՆկարան վճռական է տրամադրված իր հողում S-400 համակարգեր տեղակայելու հարցում և ի դեպ Վաշինգտոն-Անկարա հակամարտության սրումը և  ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը  դարձել է արժանապատվության խնդիր Թուրքիայի և այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի համար: