Օգոստոս 23, 2019 18:13 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ պատժամիջոցների շարունակման կապակցությամբ

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը նախազգուշացրել է Փխենյանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների շարունակման կապակցությամբ:

Ռի Յոնգ-Հոնն ասել է, որ եթե ԱՄՆ-ը չվերացնի Փխենյանի դեմ սահմանված պատժամիջոցները, ապա Հյուսիսային Կորեան կարող է վերսկսել  միջուկային զենքի և հրթիռների փորձարկումները և այլ գործողությունները:

Նա ասել է, որ Հյուսիսային Կորեան  պատրաստ է և երկխոսության և Միացյալ Նահանգներին դիմակայելու համար:

Հյուսիսային Կորեայի պաշտոնյան, քննադատելով  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, նրան անվանել է «ամերիկյան դիվանագիտության թունավոր բույսը»: 

Ռի Յոնգ Հոնն ասել է, որ Փխենյանը կչեզոքացնի Ամերիկայի անհիմն երազանքը, թե պատժամիջոցները կարող են փոխել Փխենյանի քաղաքականությունը: 

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի այս հայտարարությունը վերջին ամիսների ընթացքում այդ երկրի ամենակոշտ դիրքորոշումնրից մեկն է, որը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների միջև տեղի ունեցած երեք բանակցությունները հասել են փակուղու:

Ռի Յոնգ- Հոնի հայտարարությունը նաև վկայում է, որ չնայած  վերջին մեկ տարվա ընթացքում Փխենյանի կողմից վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերին, նոր քայլը կատարելուց առաջ, Փխենյանը ցանկանում է, որպեսզի ամերիկյան կողմը մեղմացնի Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված իր  պատժամիջոցների քաղաքականությունը:

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի խոսքերն ավելացնում են այն ենթադրությունը, որ եթե  Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ -ի ճնշումները շարունակվեն, ապա Փխենյանը կարող է նոր քայլեր ձեռնարկել հրթիռային և միջուկային ոլորտներում: 

Ամերիկացի լրագրող Սքոթ Սայմոնն ասում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, մինչև այս տարեվերջ վերջնաժամկետ է սահմանել ԱՄՆ-ի համար, որպեսզի Վաշինգտոնը մեղմացնի իր դիրքորոշումը միջուկային զինաթափման վերաբերյալ և վերացնի Հյուսիայաին Կորեայի դեմ սահմանած պատժամիջոցները: Հակառակ դեպքում, Հյուսիսային Կորեան կարող է լիովին դուրս գալ բանակցություններից:

Ամերիկացի լրագրողն ասել է, որ հավանաբար երկու երկրների միջև լարվածությունը կաճի :

Այս իրավիճակը ցավալի է ԱՄՆ նախագահ Թրամփի համար, որը  փորձում է Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները նորմալ ձևացնել և այն համարում է իր ձեռքբերումներից մեկը: Հատկապես ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների շեմին Թրամփը չի ցանկանում, որ Հյուսիսային Կորեայի խնդիրը գլխացավանք դառնա իր համար:

Չնայած Հյուսիսային Կորեայի իրականացրած մի քանի հրթիռային փորձարկումներին, Թրամփը վերջին ամիսներին ավելի մեղմ մոտեցում է ցուցաբերում այդ երկրի նկատմամբ: Չնայած ԱՄՆ կառավարությունը փորձում է հանդարտեցնել Հյուսիսային Կորեայի շուրջ զարգացումները, սակայն Փխենյանի պահվածքը, ներառյալ վերջին մի քանի շաբաթների ընթացքում հրթիռային մի շարք փորձարկումները, և ԱՄՆ-ի դեմա ուղղված այդ երկրի պաշտոնյաների կոշտ հայտարարությունները  վկայում են այն մասին, որ Հյուսիսային Կորեան Սպիտակ Տնից ակնկալում է գործնական քայլեր:

Հետևաբար, Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի դիտողությունները կարելի է համարել վերջնագիր՝ ուղղված ԱՄՆ-ին: Այսինքն՝ Փխենյանը գնդակն ուղարկել է Վաշիգտոնի կիսադաշտ:

 

 

 

Պիտակ