Դեկտեմբեր 02, 2019 17:09 Asia/Tehran
  • ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը

Եվրամիությունն ու եվրոպական եռյակը կարևոր դերակատարություն են ունեցել 2015 թ-ին միջուկային համաձայնագրի ստորագրման գործում: Այնուամենայնիվ, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպացիները չեն կարողացել կատարել այդ համաձայնագիրը պահպանելու իրենց պարտավորությունները:

ԵՄ արտաքին քաղաքականության նոր ղեկավար Ջոզեֆ Բորելին հայտարարել է, որ կփորձի պահպանել ՀԳՀԾ-ն: 

Կիրակի օրը կայացած հարցազրույցում, Բորելն ընդգծել է, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ ՀԳՀԾ-ն պահպանելու համար: Նա նշել է, որ ԵՄ-ն ամենից շատ է շահարգրգռված պահպանելու միջուկային գործարքը: ԵՄ արտաքին քաղաքականության նոր ղեկավարը կոչ է արել բոլոր կողմերին անել հնարավոր ամեն ինչ՝ միջուկային պայմանագիրը կենդանի պահելու համար: Նա բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը: 2019-ի հոկտեմբերի 7-ին Բորելը ընդգծելով ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունն ասել էր.«Մենք պետք է պաշտպանենք մեր շահերն ու անվտանգությունը և կանխենք իրավիճակի սրումն ու պահպանենք ՀԳՀԾ-ն: Եվրոպայի քաղաքական ինտեգրումը կենսական նշանակություն ունի այս համաձայնագրի պահպանման համար»:

Հաշվի առնելով ներկա անբարենպաստ իրավիճակը, ԵՄ արտաքին քաղաքականության նոր ղեկավարն իր առաջնային աշխատանքը կդարձնի այս համաձայնագրի պահպանման ուղղությամբ Եվրոպայի քայլերի կորդինացումը:

Եվրամիությունը և եվրոպական եռյակը խոստացել են  Իրանի տնտեսական շահերը երաշխավորելով՝ հատուկ ֆինանսական մեխանիզմի՝ INSTEX-ի գործադրմամբ, պահպանել ՀԳՀԾ-ն: Չնայած Վաշինգտոնի կողմից ՀԳՀԾ-ի դեմ  ուղղված գործողություններին եվրոպացիների ընդդիմությանը,նրանք  մինչ օրս չեն կարողացել կատարել իրենց խոստումները:  ԱՄՆ-ի խոստմնազանցության և ՀԳՀԾ-ից դուրս գալու, ինչպես նաև ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երկրների կողմից արդյունավետ ու գործնական քայլեր չարվելու հետևանքով, Իրանը աստիճանաբար կրճատել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:

Եթե Եվրոպան  իսկապես մտադրություն ունի պահպանել ՀԳՀԾ-ն, ապա ԵՄ արտաքին քաղաքականության նոր ղեկավար Բուրլիի պաշտոնավարման  օրոք պետք է հրաժարվի իր ներկայիս անփութության քաղաքականությունից և խստորեն դեմ լինի Թրամփի վարչակազմի միակողմանի գործողություններին: Վերջերս տված հարցազրույցում, Բորելը շեշտել է ԵՄ-ում հատուկ քաղաքականության անհրաժեշտությունը` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի գործողություններին հակազդելու համար:

2019 թվականի հուլիսի սկզբին, Բորելը նաև նշել է որ Իրանը մինչ այժմ չի խախտել միջուկային պայմանագիրը և Թրամփի վարչակազմին մեղադրել է համաձայնագիրը խախտելու մեջ, ասելով, որ Եվրոպան ջանքեր է գործադրել ՀԳՀԾ-ի պահպանման համար:

Այժմ Իրանին սպառնալու փոխարեն ԵՄ-ն պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերի ՀԳՀԾ-ի ստանձնած պարտավորությունների արագ կատարման համար, որպեսզի Իրանը վերսկսի ՀԳՀԾ-ի ներքո ստանձնած  իր պարտավորությունների կատարումը: 

 

 

 

 

 

 

Պիտակ