Հունվար 02, 2020 11:27 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ում ԱՄՆ-ի անհավատարմությունից Հյուսիսային Կորեսայի ստացած դասերը

Հունվարի 1-ին Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հստակեցրել է.«ՀԳՀԾ-ն Հս, Կորեային ցույց տվեց, որ ԱՄՆ-ի հետ համաձայնությունը վստահելի չէ»:

Ուլյանովը թվիթերյան գրառման մեջ անդրադառնալով ՀԳՀԾ-ի ճակատագրին ու համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուն, շեշտել է.«Իրանի հետ միջուկային համաձայնության վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությունները հանգեցրել են ԱՄՆ-ի նկատմամբ Հս. Կորեայի անվստահությանը»: Մեծ թվով երկրներ համոզված են, որ ՀԳՀԾ-ում ԱՄՆ-ի վարքագիծը միջազգային ասպարեզում հարցականի տակ է դրել Վաշինգտոնի ու Փխենյանի միջև միջուկային համաձայնության կայացման հավանականությունը: Սպիտակ Տուն մտնելուց առ այսօր, Դոնալդ Թրամփը բացասական անցյալ է ունեցել որոշ համաձայնություններից ու պայմանագրերից դուրս գալու առումով, որ ԱՄՆ-ի նախկին կառավարությունը կնքել էր այլ երկրների հետ կամ միացել էր դրանց»:

Վաշինգտոնի ու Փհենյանի միջև բանակցությունների անարդյունավետությունը և Հս. Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրի դադարեցման հարցով այդ երկրի դեմ կիրառված պատժամիջոցների նվազեցման հարցով Դոնալդ Թրմափի տված խոստումների անկատար մնալըհ պատճառ են դարձել, որ Կիմ Չեն Ընը մի քանի օր առաջ Թրամփին «ամանորյա» նվեր խոստանա, որն ըստ փորձագետների, նշանակում էր նոր զենքի արտադրում կամ բանակցության սեղանի շուրջ գալու և Փհենյանին արտոնություններ տալու հարցով Վաշինգտոնի վր աճնշման գործադրում: Նոր տարվա առիթով հղած ուղերձում Կիմ Չեն Ընը  խոստացավ գործադրել «Իրական ու ցնցող քայլ» և շահագործել  «ռազմավարական նոր զենք», սակայն բանակցության սեղանը լքելու մասին ոչիչ չասաց: Նա շեշտել է, որ պատճառներ չունի հավատարիմ մնալու միջուկային միջցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումները առկախելու համար տված իր խոստմանը: Կիմը ԱՄՆ-ին մեղադրում է իր քաղաքական շահերը ապահովելու ուղղությամբ միջուկային զինաթափման բանակցությունները   շահարկելու մեջ: Նա շեշտել է, որ Հս. Կորեայի միջուկային զսպման ուժեղացումը կախված է Փհենյանի նկատմամբ Ամերիկայի ապագա քաղաքականությունից:  

ԱՄՆ-ի հետ միջուկային զինաթափման բանակցությունների մեկնարկից մի քանի ամիս առաջ, Հս. Կորեան դադարեցրել էր իր միջուկային ու հրթիռային փորձարկումները, սակայն այս բանակցությունների պարտությունից հետո, այդ առաջ է տանում իր միջուկային ու հրթիռային ծրագիը: Իր ելույթի ընթացքում Հս. Կորեայի առաջնորդը ուղղակիորեն քննդատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին  և այս պատճառով էլ փորձագետները համոզված են, որ այս հարցը կարող է ցույց տալ, որ բանակցությունները կվերսկսվեն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը կնվազեցնի Հս. Կորեայի դեմ սահմանած խատժամիջոցներն ու կխոստանա դադարեցնել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները: Դոնկոկի համալսարանի դասախոս Կիմ Յունգ-Հիունի ասելով.«Կիմ Չեն Ընը Թրամփին միայն մի ընտրության հնարավորություն է տվել և փաստորեն գնդակը նետել է Թրամփի խաղադաշտը»: Հս. Կորեայի առաջնորդը քաջատեղյակ է ԱՄՆ-ի դեմ այս երկրի առավելությունների այսինքն Հս. Կորեայի միջուկային ու հրթիռային կարողության կարևոր դերի մասին և ոչ մի դեպքում պատրաստ չէ հատուկ արտոնություններ չստանալով հատկապես Հս. Կորեայի դեմ պատժամիջոցների չչեղարկման դեպքում նվազեցնել կամ կորցնել այդ կարողությունները:

Պիտակ