Հոկտեմբեր 08, 2024 16:23 Asia/Tehran
  •  Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին. Պեսկով

«Զանգեզուրի կեղծ միջանցքի» թեման շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինն առանձնազրույց է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ընդ որում, նախագահը երևի յուրաքանչյուրի հետ մի կես ժամ անցկացրել է, դրա համար էլ, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել։ Դե, Զանգեզուրի  միջանցքի թեման նույնպես շոշափվել է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Պուտինը հանդիպել էր Ալիևի, իսկ հետո՝ Փաշինյանի հետ։

 

Պիտակ