Հոկտեմբեր 08, 2024 16:04 Asia/Tehran
  • ՀՀ–ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024 թ–ին կարող է հասնել 14–16 մլրդ դոլարի. Պուտին

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թ 1–ին կիսամյակում աճել է` հասնելով 8.3 մլրդ դոլարի։ Այս մասին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրա–տնտեսական հարաբերությունները զարգանում են շատ աշխույժ ու հաջող։ 2023 թվականին առևտրաշրջանառությունը հասել է 7.4 մլրդ դոլարի։ Եթե այս տեմպերով շարժվենք առաջ, ապա 2024 թ. տարեվերջին կարող ենք հասնել 14–16 մլրդ դոլար ցուցանիշի»,– ընդգծեց նա։

Պուտինը հիշեցրեց, որ Ռուսաստանը ՀՀ տնտեսության մեջ առաջատար ներդրողն է` միայն այս տարի ներդրումների ծավալը հասել է շուրջ 4 մլրդ դոլարի։

ՌԴ նախագահը կարևորեց նաև Հայաստանի հետ հումանիտար ոլորտում համագործակցությունը։

«Կարծում ենք, որ այս ընթացքում մի քանի բացթողում ունենք այս ոլորտում, որը պետք է լրացնենք։ Խոսքը, մասնավորապես, կրթության ոլորտին է վերաբերում»,– նշեց Պուտինը։

Նա ընդգծեց, որ հետո երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուներն այս հարցերի շուրջ առավել մանրամասն քննարկումներ կանցկացնեն։

Հանդիպմանն Փաշինյանը նշեց․«Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն, փոխվարչապետ Օվերչուկն է ժամանել Երևան, տեղի է ունեցել ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի նիստը, այլ նաև բավականին մանրամասն մենք խոսել ենք փաստացի մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ:

Հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի շրջանակում բավականին մանրամասն քննարկել ենք մեր համագործակցությանը վերաբերող հարցեր Ռուսաստանի Կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինի հետ: Եվ այսօր էլ, իհարկե, լավ հնարավորություն է ի մի բերել այդ քննարկումները և ուրախ եմ այդ հնարավորության համար»: 

Վլադիմիր Պուտին  ասել է․«Նիկոլ Վլադիմիրի ես Ձեզ սպասում եմ Կազանում ` ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին»:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

 

 

Պիտակ