Հունվար 05, 2020 16:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 5-1-2020

Հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակված են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանիի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Իրանի մի քանի քաղաքներում:

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Զարիֆ. Ցանկացած պահի  և ձևով կարող ենք պատասխանել ԱՄՆ-ին

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, որ ԱՄՆ-ի շանտաժին չենթարկվելով, Իրանը  ցանկացած պահի և ձևով կարող է պատասխանել ենք ԱՄՆ-ին: 

Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռուստատեսային հարցազրույցում ցավակցություն հայտնելով ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Սուլեյմանի նահատակության կապակցությամբ, ասել է.«Ամերիկացիները մեծ սխալ են թույլ տվել և անհիմն խորհրդատվություններ արել տարածաշրջանային երկրների  և Սիոնիստական ռեժիմի ղեկավարների հետ»: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահի խորհրդականները խորապես ատում էին գեներալ Սոլեյմանիին: Ամերիկացիները նաև սպանել են Ալ-Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսին: Նրա սպանությունը նշանակում է Իրաքի ինքնիշխանության խախտում:

 

«Համդելի» օրաթերթ

Գեներալը Իրանի ժողովրդի գրկում է 

Այսօր Իրանի մի շարք քաղաքներում տեղի է ունեցել հեղափոխական պահապանների կորպուսի Ղոդս ուժերի հրամանատար նահատակ Հաջ Ղասեմ Սուլեյմանիի հոգեհանգստյան արարողությունը: 

Իսլամի պատվավոր հրամանատարի մարմինն ով երկար տարիներ պայքարում էր հանուն կրոնի և երկրի պաշտպանությա,  այսօր վերադառնում է հայրենիք: Նրա դին նախ կտեղափոխվի Խուզեսթան: Այնուհետև այն տարբեր քաղաքներից անցնելով, հողին կհանձնվի ծննդավայր Քերման քաղաքում: 

Նահատակված գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների հոգեհանգստյան արարողությունները տեղի են ունեցել նաև Իրաքի մեծ թվով քաղաքներում, այդ թվում՝ Քազիմ, Բաղդադ, Քարբալա և Նաջաֆ քաղաքներում:

 

«Քեյհան» օրաթերթ

Հունվարի 3ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը: Այս դաժան արարքը լայն արձագանք ունեցավ տարածաշրջանում և աշխարհում: Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, ժողովրդի հետ միասին, դատապարտել են այս հանցագործությունը: Եվ ԱՄՆ-ի հանցավոր կառավարությունը պատասխան  կստանա այս դաժան արարքի համար: Հաջ Ղասեմ Սուլեյմանիի նահատակությունը, բացի այն, որ խնդիր է առաջացրել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար, ամրապնդել է Իրանի և տարածաշրջանի ժողովուրդների միասնությունը և հզորացրել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում դիմադրության առանցքը : 

ԱՄՆ-ի հանցավոր կառավարությունը, որը գեներալ Հաջ Ղասեմ Սուլեյմանիին  սպանելով խախտել է միջազգային իրավունքը, պաշտոնապես պատերազմ է սկսել, և Իսլամական ճակատի այս քաջ առաջնորդի սպանությանն ու արյան վրեժն ազգային և նույնիսկ միջազգային պահանջ է:

 

armedia.am

Իրանի նախագահը կոչ է արել Թուրքիային միավորվել ԱՄՆ-ի դեմ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել հանդես գալ ԱՄՆ-ի դեմ՝ կանխելու համար Վաշինգտոնի «ավելի հանդուգն» գործողությունները: Այս մասին ինչպես հայտնում է Tert.am--ը, գրել է Mehr գործակալությունը:

Նա տարածաշրջանային պետություններին կոչ է արել միավորվել Վաշինգտոնի սպառնալիքների դեմ:

«Եթե մենք լռենք, ԱՄՆ-ն ավելի համարձակ ու ագրեսիվ կդառնա»,-ընդգծել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ լռությունը կվտանգի ողջ տարածաշրջանը:

Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ն խախտել է Իրաքի ազգային ինքնիշխանությունը և ահաբեկչական գործողություններ է իրականացրել Իրաքում, ինչը հակասում է այդ երկրի անկախությանը:

«ԱՄՆ-ն նաև կազմակերպված ահաբեկչական գործողություն է իրականացրել մեկ այլ կառավարության դեմ և սպանել մեր մեծ սեր ու ժողովրդականություն վայելող ռազմական հրամանատարին, և եթե մենք լռենք, մենք մեծ սպառնալիքի առջև կկանգնենք»,-հավելել է նա:

 

tert.am

Այն ամենակարևոր խնդիրների համար, որոնք հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեին, ամբողջ մեկ տարվա ընթացքում որևէ պայմանավորվածություն այդպես էլ ձեռք չբերվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով 2019 թվականին ՌԴ-ի հետ ՀՀ-ի հարաբերություններին:

«2018 թվականն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցով, որից հետո բոլորը նորությունների էին սպասում, օրինակ, գազի գնի, Արցախյան հիմնահարցի հետ կապված: Վարչապետը հանդիպումից հետո ասաց, որ լավ նորություններ կան, սակայն այդ լավ նորություններն ամբողջ տարվա ընթացքում այդպես էլ չհնչեցին: Կարելի է ասել, որ Հայաստանի համար կարևոր խնդիրը, որը բանակցային փուլում էր, այդպես էլ օդում մնաց»,-ասաց քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանի խոսքով՝  կան ցուցիչներ, ըստ որոնց Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում զգալի գործընթաց չկա: Նա հիշեցրեց, որ Հայաստան այցելեց նաև Ռուսաստանի Դաշնության նախագահը, սակայն այդ հանդիպմանը ևս կարևորագույն խնդիրների մասին չի խոսվել:

«Ցավոք, այլ մտահոգող հանգամանքներ ևս կան, օրինակ՝ մենք տեսնում ենք, թե Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանն ինչ դիվանագիտական լեզու է կիրառում: Ադրբեջանի նախագահը Պուտինի ներկայությամբ բացահայտ քննադատություններ հնչեցրեց Հայաստանի հանդեպ, որոնք, սակայն, պատասխան չստացան, կամ ընդունելի էին Ռուսաստանի համար»,- նշեց Մելիք-Շահնազարյանը:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ Արցախում պետք է ադրբեջանական համայնքի կարգավիճակի հարցը բարձրացվի, քաղաքագետը, նշեց, որ նման հայտարարությունները հայ-ռուսական հարաբերություններում անհանգստանալու տեղիք են տալիս:

«Հայ-ռուսական հարաբերություններում լուրջ աշխատանքներ տանելու կարիք կա: Երբեք այս երկու երկրների միջև վստահության հարցում նման դեֆիցիտ չէր եղել: Սա աննախադեպ ցուցանիշ է, երբ ոչ մի լուրջ հարց լուծում չի ստանում և կանգ է առած»,- ասաց նա և հավելեց, որ ռազմական համագործակցության շրջանակում որոշ շարժ է եղել, սակայն եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա այստեղ ևս անկում է արձանագրվում:

Հարցին, թե 2020 թվականին բանակցությունների ի՞նչ փուլերի պետք է սպասել, քաղաքագետը պատասխանեց, որ Հայաստանն իրականում բանակցությունների փուլում փակուղու առաջ է և շատ լուրջ դիրքեր է զիջել, որոնք թույլ չեն տալիս, որ արդեն 2020 թվականին սպասելիքներ ունենանք:

tert.am

ԱՄՆ-ն և Իրանը մեր բարեկամ երկրներն են, մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարպաչետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ մի խումբ երիտասարդների, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ բարձրանում է Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռը, որը համարում է ուղերձ՝ ի նշան տարածաշրջանի խաղաղությանը:

Վարչապետը տեղեկացրեց նաև, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը. «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ն ևս մեզ համար բարեկամ երկիր է և մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ: Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ առաջին իսկ րոպեից համապատասխան կառույցներին տրվել են հանձնարարականներ՝ հետևել իրավիճակին և «մատը պահել զարկերակին»:

 

news.am

Թրամփը սպառնացել է հարվածել 52 իրանական օբյեկտի, եթե Իրանը հարձակում կատարի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում շաբաթ օրը սպառնացել է, որ «շատ կոշտ» հարված կհասցնի իրանական 52 թիրախների, եթե Իրանը հարձակվի ամերիկացիների կամ ամերիկյան օբյեկտների վրա։

ԱՄՆ նախագահը այս գրառումը հրապարակել է Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առիթով։

Թող սա ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ լինի, որ եթե Իրանը հարվածներ հասցնի ամերիկացիներին կամ ամերիկյան թիրախներին, մենք թիրախավորել ենք 52 իրանական օբյեկտներ (որ ներկայացնում են 52 ամերիկացի պատանդներին, որոնց Իրանը վերցրել է տարիներ առաջ), որոնց մի մասը շատ կարեւոր մակարդակի է Իրանի ու իրանական մշակույթի համար։ Ե՛վ այդ թիրախներին, ե՛ւ հենց Իրանին կհասցվի ՇԱՏ ԱՐԱԳ ԵՎ ՇԱՏ ԿՈՇՏ ՀԱՐՎԱԾ։ ԱՄՆ-ին այլեւս սպառնալիքներ պետք չեն»,- գրել է Դոնալդ Թրամփը։

 

 

Պիտակ