Հունվար 07, 2020 13:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07.01.2020

Միլիոնավոր իրանցիներ մասնակցել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուելյմանիի հուղարկավորությանը:

Աֆթաբե Յազդ

Իրանում տեղի է ունեցել Ղասեմ Սուելյմանիի հուղարկավորությունը

Իրանում արդեն մի քանի օր սգում են գեներալ Ղասեմ Սուելյմանիի մահը: Տեղական լրատվամիջոցներն ամեն վայրկյան անդրադառնում են Սուելյմանիի անձին, նրան որակելով որպես ազգային հերոս, առասպելական մարդ, բարի ժպիտով սիրելի հրամանատար: Նրա մահվան լուրը հրապարակվեց ուրբաթ վաղ առավոտյան: Սուլեյմանիի մահից հետո, իրանցիները վրեժ են  պահանջում նրա րայան համար:

Երեկ Ղասեմ Սուելմանիի աճյունը տեղափոխվեց Թեհրան, որտեղ վերջին հրաժեշտի արարողությունից հետո, այն այսօր հողին հանձնվեց գեներալի հայրենի Քերման քաղաքում, ԻԻՀ գերագույն առաջնորդի ներկայությամբ: Սուլեյմանիի սգո արարողություններին ու հուղարկավորությանն Իրանի ողջ տարածքում ժողովրդի բազմամիլիոնանոց մասնակցությունն ապշեցրել է  ամբողջ աշխարհին:

 

Խորասան օարթերթ

Թրամփին զայրացրել է Իրաքից ամերիկացի զորայիններին վտարելու Բաղդադի ընդունած  նախագիծը

ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների սպանությունը զայրացրեց Իրաքի իշխանություններին և այդ երկրի խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որով բոլոր արտասահմանյան ուժերը պետք է դուրս գան Իրաքից:

Ի պատասխան այս օրինագծի ընդունման, Դոնալդ Թրամփը սպառնաց, որ Իրաքի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի: Նա հայտարարեց. «Մենք մեր զորուժն Իրաքից դուրս կբերենք միայն այն ժամանակ, երբ Իրաքը վճարի այդ երկրում գտնվող մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ավիաբազայի կառուցման ծախսերը»:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Իրանի վերջնական պատասխանը Եվրոպայի անգործությանը

Չնայած լրատվամիջոցների առաջին էջերում շարունակվում են նահատակ գեներալ Սուլեյմանիի վերաբերյալ լուրերը, Իրանը հայտարարել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման հինգերորդ և վերջին փուլի մեկնարկի մասին: Այս քայլով Իրանը վերացնում է միջուկային գործաքով սահմանված բոլոր սահմանափակումները:

Գերմանիայի ԱԳ նախարարն այս կապակցությամբ հայտարարել է. «Իրանի այս քայլը կարելի է համարել ՀԳՀԾ-ի չեղարկմանն ուղղված առաջին քայլը»:

 

Արմանե մելլի օարթերթ

ՅՈՒՆՍԵԿՕ-ն արձագանքել է Իրանի մշակութային վայրերի դեմ ուղղված Թրամփի սպառնալիքին

ՅՈՒՆՍԵԿՕ-ն  հայտարարել է, որ Վաշինգտոնը, որպես մարդկության մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ միջազգային կոնվենցիայի անդամ, պետք է խուսափի մշակութային ու պատմական կոթողներին վնաս հասցնելուց:

 

armenpress.am

ԱԳ նախարարը Ավստրալիայի կառավարությանն ու ժողովրդին հայտնել է լիակատար համերաշխություն

 ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ավստրալիայի անտառային հրդեհների կապակցությամբ հայտնել է լիակատար համերաշխություն այդ երկրի ժողովրդին ու կառավարությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մնացականյանն այս մասին գրառում է կատարել է«Թվիթեր»-ի իր էջում` նշելով մեծապես անհանգստացած է Ավստրալիայում այդ աղետով:

«Զոհերը և միլիանավոր տուժածները շատ հզոր ուղերձ են կրում և աշխարհում գլոբալ գործողության դիմելելու կոչ են, սա վերաբերում է բոլոր ազգերին»,-նշել է նախարարն ու ցավակցություն հայտնել հարազատներ կորցրած ընտանիքներին:

Ավստրալիայի հարավ-արևելյան հատվածում բռնկված անտառային հրդեհներից զոհերի թիվը հունվարի 6-ի դրությամբ հասել էր 25-ի: Հրդեհներներին զոհ են գնացել նաև միլիավոր կենդանիներ:

 

armenpress.am

Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով 2020-ին կդառնա առաջատար Հարավային Կովկասում

Հայաստանի Հանրապետությունը 2019թ. արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի Ադրբեջանից՝ դառնալով առաջատարը Հարավային Կովկասում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին: 

Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը (հղումը՝այստեղ

Հ.Գ. Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցնել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ: Դուխով»,- գրել է Փաշինյանը։

 

news.am

Փորձագետները պատմել են 2020 թվականին կիբեռանվտանգության հիմնական սպառնալիքների մասին

 «ESET» տեղեկատվական անվտանգության հարցերով ընկերության մասնագետները պատմել են, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն օգտատերերը՝ կիբեռսպառնալիքները նվազեցնելու համար: Նրանց կարծիքով՝ այժմ կիբեռանվտանգության ոլորտում մասնագետների պակաս կա, գրում է Planet Today-ը:

Միայն անցած տարի տեղեկատվական անվտանգության ոլորտում գրանցվել է գրեթե 4 մլն թափուր աշխատատեղ: Ավելին, այդ թիվը շարունակում է աճել:

Փորձագետների խոսքով՝ այս տարի հատկապես կիբեռհարձակումների կենթարկվեն Apple-ի տարբեր մշակողներ:

Ինչպես նաեւ հավանական է, որ տարբեր տեսակի վնասակիրներ կհայտնվեն նաեւ արտադրողների պաշտոնական կայքերում: Բացի այդ, հարձակումների կենթարկվեն խոշոր ընկերություններ, եւ հիմնական նպատակը կլինի ֆինանսական միջոցների արագ դուրսբերումը:

Փորձագետները նաեւ նշել են, որ նոր տեխնոլոգիաների զարգացումը, օրինակ՝ կվադրոկոպտերներ կամ անվարորդ մեքենաներ, հետաքրքրություն կառաջացնեն կիբեռհանցագործների շրջանում:

Սկանդալներ կլինեն նաեւ տեղեկատվական անվտանգության ոլորտում եւ ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում, ինչը կարելի է նկատել նաեւ այժմ:

 

news.am

Իտալիայում անչափահասները շտապօգնության ավտոմեքենա են առեւանգել՝ ընկերոջն օգնելու համար

Նեապոլում մի խումբ անչափահասներ ներխուժել են հիվանդանոց եւ բուժանձնակազմին ստիպել իրենց տրամադրել շտապօգնության մեքենան, որպեսզի բուժօգնություն ցուցաբերեն իրենց ընկերոջը, հաղորդում է BBC News-ը:

Երբ մեքենան դեպքի վայր է ժամանել, բժիշկներին միանգամից մի խումբ զայրացած անցորդներ են մոտեցել: Վախենալով վատագույնից՝ բժիշկները կտրել-անցել են ամբոխի միջով եւ մոտեցել 16-ամյա տղային, որի մոտ ծնկի ջլերի թեթեւ վնասվածք է ախտորոշվել:

Բժիշկները փորձել են հանգստացնել հավաքվածներին՝ ասելով, որ որեւէ լուրջ բան չկա, սակայն նրանց կրկին սկսել են սպառնալ:

Բարեբախտաբար, բուժման ընթացքում բժիշկները չեն տուժել:

Այդ պատմությունը տեղադրվել է ֆեյսբուքում «Nobody Touches Hippocrates» (Ոչ ոք չի դիպչում Հիպոկրատներին) խմբում:

Այդ կապակցությամբ խմբի ղեկավարն առաջարկել է հիվանդանոցներում ոստիկանության կամ ԶՈւ մասնակցությամբ պահակախումբ տեղակայել:

Պիտակ