Հունվար 08, 2020 11:16 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վճռական պատասխանը ԱՄՆ-ի հանցավոր և ահաբեկչական գործողություններին

Չորեշքաբթի լուսաբացին, ի պատասխան ամերիկյան ուժերի կողմից ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության, ԻՀՊԿ օդուժը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված Այն օլ Ասադ ամերիկյան ռազմաբազան:

Այն օլ Աասադը Բալդից հետո երկրորդ ամերիկյան ավիաբազան է Իրաքում: Մի քանի օր առաջ, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ այդ երկիրն Իրաքում կառուցել է չափազանց թանկարժեք ավիաբազա և Վաշինգտոնը չի լքի Իրաքը, քանի դեռ Բաղդադը չի վճարել վերոնշյալ բազայի կառուցման ծախսերը:

ԻՀՊԿ-ն տարածել է հաղորդագրություն, որում ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ այդ երկրի կողմից ձեռնարկված ցանկացած նոր գործողոսւթյուն, կարժանանա ավելի կոշտ ու ցավոտ պատասխանի:

Իրանը հայտարարել է, որ  ԱՄՆ-ի ահաբեկչական գործողությանը խիստ  պատասխանն իր օրինական իրավունքն է և կատարվում է տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Երեքշաբթի օրը, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի հուղարկավորության ժամանակ, պահակազորի գլխավոր հրամանատար գեներալ Հուսեյն Սալամին, անդրադառնալով վրեժ լուծելու Իրանի ժողովրդի պահանջին, նշել է, որ Իրանը դաժան, ու ցավոտ վրեժ է լուծելու գեներալ Սուլեյմանիի սպանության հեղինակներից:

Տարածաշրջանի աանվտանգությունն ու ապահովությունը բոլոր երկրների ընդհանուր ցանկությունն է: Սակայն ԱՄՆ-ի իշխանությունները մշտապես փորձում են ապակայունացնել տարածաշրջանը: Քանի դեռ Դոնալդ Թրամփի իրականացրած ոճրագործույանը պատասխան չի տրվել, այդ երկիրը շարունակելու է սպառնալիք լինել ողջ աշխարհի համար: Տարիներ շարունակ Աֆղանստանում ու Իրաքում ԱՄՆ-ի ներկայության միակ արդյունքը եղել է անապահովության ու լարվածության աճը և տարածաշրջանի երկրների միջև կապերի խզումը: Եվ այդ քայլերը ԱՄՆ-ի համար շատ թանկ են արժենալու: Թրամփը պետք է ընդունի իր կատարած ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ու կրի հետևանքները:

Տարածաշրջանի անվտանգությունը հարկավոր է բոլորին: Հնարավոր չէ, որ տարածաշրջանն ապահով լինի մի երկրի և անապահով՝ մեկ այլ երկրի համար: Իրանը չի կարող լռել ԱՄն-ի կողմից պարտադված պատժամիջոցների, ապառնալիքների ու իրականացրած հանցագործությունների առջև: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ին հղած նամակներում, Իիրանը հայտարարել է. «Մենք պատերազմի չենք ձգտում: Սակայն զգուշացնում ենք մեր նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգության հետևանքների կապակցությամբ»:

 

Պիտակ