Հունվար 09, 2020 18:19 Asia/Tehran
  • Եվրոպացիները դեմ են արտահայտվել  ՀԳՀԾ-ից դուրս գալու վերաբերյալ Թրամփի կոչին

«4+1» խմբի անդամ եվրոպական երկրները դեմ են արտահայտվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից՝ միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին:

Թրամփը չորեքշաբթի օրն ունեցած ելույթում հերթական անգամ 4+1 խմբի անդամ երկրներ՝ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել դուրս գալ ՀԳՀԾ-ից: Թրամփն կողմերին կոչ է արել սկսել աշխատանքը նոր գործարքի շուրջ, որը աշխարհը կդարձնի ավելի անվտանգ և խաղաղ:

Միացյալ Նահանգները ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո մեկուսացվել է և  իր օրինակին հետևելու համար մյուս երկրներին համոզելու ուղղությամբ Թրամփի կառավարության ջանքերը զուր են անցել:

Արձագանքելով Թրամփի այդ կոչին, Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերը եվրոպական երկրների անունից մերժել է ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ նախագահի կոչը , ասելով, որ այդ համաձայնությունն ինքնըստինքյան արժեք է ներկայացնում, որի պահպանման ուղղությամբ պետք է ջանքեր գործադրել: Գերմանիան Ֆրանսիայի ու Բրիտանիայի հետ միասին հայտարարել են, որ ՀԳՀԾ-ն՝ միջուկային համաձայնագիրը մեծ նշանակություն ունի և պետք է այն պահպանել: Այնուամենայնիվ եվրոպացիները քաջ գիտակցում են ՀԳՀԾ-ի ծանր վիճակը: Քրամփ-Քարենբաուերը հստակեցրել է. «Եթե կա հնարավորություն, մենք պետք է շարունակենք մեր ջանքերն այն պահպանելու համար: Գերմանիան, Ֆրանսիան ու Բրիտանիան նույն կարծիքի են»:

Բրիտանիան իր համաձայնությունն է հայտնել Գերմանիայի հայտնած տեսակետի վերաբերյալ: Բրիտանիան հայտարարել է, որ  համաձայնագիրը մեծ նշանակություն ունի Լոնդոնի համար: Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է.«Մենք խորապես անհանգիստ ենք Իրանի կողմից միջուկային համաձայնագրով սահմանված սահմանափակումների էլ ավելի կրճատման համար, սակայն մենք շարունակում ենք ՀԳՀԾ-ն դիտել որպես կարևոր պայմանագիր մեր անվտանգության ապահովման և Իրանի միջուկային դառնալը կանխելու համար: Լոնդոնը համոզված է, որ դիվանագիտական ճանապարհով և ՀԳՀԾ-ն պահպանելու համատեքստում հնարավոր է հասնել ՀԳՀԾ-ի անվտանգության հետ կապված  նպատակներին»:

Եվրոպական եռյակի այս տեսակետն արժանացել է Եվրամիության դրական արձագանքին: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը չորեքշաբթի օրը կարևորելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, հայտարարել է.«Եվրամիությունը ոչ մի ջանք չի խնայելու այս միջազգային համաձայնագիրը պահպանելու համար»:

Իրանը հունվարի 5-ին  հրապարակել է հաղորդագրություն, որում հայտնել է, որ սկսում է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման հինգերորդ ու վերջնական քայլը, որի համաձայն Թեհրանն այլևս ոչ մի սահմանափակություն չունի ուրանի հարստացման, հարստացված  նյութերի քանակի և հետազոտության ու զարգացման ոլորտներում: Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշելով, որ բոլոր արված քայլերը կվերականգվեն, եթե դիմացի կողմերը կատարեն ՀԳՀԾ-ով սահմանված իրենց պարտավորությունները»:

Ներկայումս եթե եվրոպացիները ցանկանում են իրենց անվտանգության շահերի շրջանակում  պահպանել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, ապա նրանք պետք է խոսելու փոխարեն  գործնական քայլեր անեն, այդ թվում գործարկեն  Իրանի հետ ֆինանսական գործարքների INSTEX մեխանիզմը:

 

 

Պիտակ