Հունվար 21, 2020 12:39 Asia/Tehran
  • ԵՄ արտաքին քաղաքկանության հանձնակատարի նոր դիրքորոշումը. Անորոշություններ ձգանի մեխանիզմի որոշ կետերում

ԵՄ արտաքին քաղաքկանության հանձնակատար Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ եվրոպական եռյակի կողմից ակտիվացված «ձգանի մեխանիզմում» առկա են անորոշություններ և եվրոպական երկրները ներկայումս քննարկում են դրանք ճիշտ ձևով գործադրելու ուղիները:

Բորելը նշել է, որ ՀԳՀԾ-ի շուրջ տարաձայնությունների կարգավորման մեխանիզմի իրագործման ժամանակն անորոշ է, և դրա շուրջ պետք է գաղտնի աշխատանք տարվի: Նա նշել է, որ չի կարող պատասխանել այն հարցին, թե արդյոք սկսվել է տարաձայնությունների կարգավորման մեխանիզմի իրագործման մասին վերջնաժամկետը:

Եվրոպացիների կողմից ձգանի մեխանիզմը գործարկելուց հետո, Իրանի գործը կփոխանցվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և կվերականգնվեն հակաիրանական շրջափակումները: Եվ հավանաբար, դա է պատճառը, որ ԵՄ արտաքին քաղաքկանության հանձնակատարը հայտարարում է տարաձայնությունների կարգավորման մեխանիզմի իրագործման ժամկետի անորոշության մասին: Իրականում եվրոպացիները փորձում են հետաձգել այդ մեխանիզմի իրագործման ժամկետը: Խնդիրն ավելի պարզ է ադառնում, հաշվի առնելով NPT-ի դաշինքից դուրս գալու հավանականության մասին Թեհրանի հայտարարությունը:  Խոսելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ եվրոպացիների անօրինական քայլերի մասին, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Եթե Իրանի գործն ուղարկվի ԱԽ, Թեհրանը կբարձրացնի միջուկային զենքերի չտարածման պայմանագրից ( NPT-ից) դուրս գալու հարցը»:

Հակադարձելով ՀԳՀԾ-ի շրջանակում պարտավորությունների կրճատման Իրանի հինգերորդ քայլին, Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան, հունվարի 14-ին Բրյուսելում հրապարակած  հաղորդագրությամբ, Բորելից պահանջել են ակտիվացրել են ՀԳՀԾ-ի շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը:

ԵՄ արտաքին քաղաքկանության հանձնակատարն այն պայմաններում է նոր դիրքորոշում որդեգրել, երբ մի շարք եվրոպացի ղեկավարներ բացահայտորեն հովանավորում են ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումը, այն է ՀԳՀԾ-ն փոխարինել նոր համաձայնագրով:

Այս դիրքորոշումները վկայում են այն մասին, որ եվրոպացիները Վաշինգտոնի նույն մոտեցումն ունեն Իրանի նկատմամբ, սակայն առերես կարևորում են ՀԳՀԾ-ի պահպանումը: Եվրոպացիներն այսօր կանգնած են երկընտրանքի առջև՝ իրագործել իրենց հանձնառությունները, թե քայլ պահել ԱՄՆ-ի հետ:

Եվրոպացիները եթե իրոք ՀԳՀԾ-ի պահպանման են ձգտում, տարաձայնությունների կարգավորման մեխանիզմն ակտիվացնելու փոխարեն, պետք է կատարեն իրենց հանձնառությունները, այդ թվում իրագործեն INSTEX մեխանիզմը:

Պիտակ