Փետրվար 04, 2020 18:46 Asia/Tehran
  • Ի՞նչ էր փնտրում Թեհրանում, Եվրամիության արտաքին քաղաքականության նոր պատասխանատուն

ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը փետրվարի 4-ին Թեհրանից Բրյուսել մեկնելուց հետո, ընդգծել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը:

Պատասխանելով Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ վեճերի լուծման մեխանիզմի ակտիվացման մասին հարցին, Բորելն ասել է.«Դա չի նշանակում, որ նրանք մտադիր են Իրանի միջուկային գործը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և չեղարկել միջուկային համաձայնագիրը»:

ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն այն դեպքում է այցելել Թեհրան, երբ ՀԳՀԾ-ի վերաբերյալ  եվրոպական եռյակի նախաձեռնության պատճառով, միջուկային համայձանագիրն ու նրա պահպանման հարցը հայտնվել են անորոշության մեջ:

Չնայած Բորելը պնդում է, որ Եվրոպան ջանքեր է գործադրում ՀԳՀԾ-ն պահպանելու համար, սակայն եվրոպացիները հակառակն են ապացուցում: Եվրամիությունը և եվրոպական եռյակը հրաժարվել են կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները: Նրանք նույնիսկ չեն  գործադրել Իրանի հետ առևտրի համար նախատեսված ԵՄ-ի հատուկ մեխանիզմը (INSTEX), որպեսզի ժամանակի ընթացքում Իրանի դեմ կիրառվող առավելագույն ճնշման քաղաքականությունն իր առավելագույն բացասական ազդեցությունը թողնի Իրանի ժողովրդի պայմանների ու երկրի տնտեսության վրա և արդյունքում  Իրանը միջուկային հարցի նկատմամբ  փոխելով իր դիրքորոշումը, ընդունի 2018 թվականի մայիսին Մայք Պոմպեոյի կողմից ներկայացված ԱՄՆ-ի 12 պահանջները: Մյուս կողմից ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպացիների դիրքորոշումը վկայում է ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում նրանց անկարողության մասին: Եվրոպական եռյակը, պատրվակ ծառայեցնելով Իրանի կողմից ՀԳՀԾ-ի շրջանակում պարտավորությունների քայլ առ քայլ կրճատումը, հունվարի 14-ին ակտիվացրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ վեճերի լուծման մեխանիզմը:

Նշենք, որ Իրանը ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների փուլ առ փուլ կրճատմանը ձեռնամուխ է եղել  եվրոպացիների կողմից պարտավորությունների չկատարման հետևանքով:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի խոսքերով, ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունները կրճատելու Թեհրանի նախաձեռնության նպատակն է պահպանել միջուկային համաձայնագիրը և Իրանը պատրաստ է համագործակցել ԵՄ-ի հետ հարցերը կարգավորելու համար: Միացյալ Նահանգները բազմաթիվ խոչընդոտներ հարուցելով, ամեն ինչ անում է ՀԳՀԾ-ի տապալման համար, այդ իսկ պատճառով, Վաշինգտոնը ողջունել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ վեճերի լուծման մեխանիզմի ակտիվացման ոլորտում եվրոպական եռյակի քայլը: Այդ հարցը քննարկվել է Բորելի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներում: Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, Բորելի հետ հանդիպման ժամանակ քննադատել է ԱՄՆ-ի խոստմնազանցությունը և Վաշինգտոնի նկատմամբ Եվրամիության պասիվ վերաբերմունքը: Իհարկե Բորելը ցավ հայտնելով եվրոպացիների կողմից պարտավորությունների չկատարման համար, հայտարարել է, որ Եվրամիությունը կանի հնարավոր ամեն ինչ ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ ամուր փոխգործակցություն հաստատելու համար:

  

Պիտակ