Փետրվար 12, 2020 17:04 Asia/Tehran
  • Եվրոպացիները դեմ են Թրամփի «դարի գործարք» ծրագրին

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եվրոպական անդամ երկրները, ներառյալ՝ Բելգիան, Էստոնիան, Գերմանիան, Լեհաստանը և Ֆրանսիան,Պաղեստինի հարցով խորհրդի նիստից առաջ համատեղ հաղորդագրությամբ հայտարարել են, որ «դարի գործարքի» ամերիկյան պլանը նախագիծն անտեսել է Պաղեստինի վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձևերը, իսկ գրավյալ Պաղեստինի տարածքներում իսրայելական քաղաքավանների կառուցումը խախտում է միջազգային օրենքները:

Եվրոպական երկրներն ընդգծել են, որ պաշտոնապես ընդունում են միայն  Պաղեստինի1967 թվականին ճանաչված սահմանները և դեմ են գրավյալ տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցմանը:

Հաղորդագրության մեջ նվշած է, որ Վաշինգտոնի եվրոպական գործընկերները նույնպես դժգոհ են Թրամփի «դարի գործարք» նախագիծը հայտարարելու միակողմանի քայլից և   դա համարում են գրավյալ Պաղեստինում լարվածության և բռնության տարածման պատճառը:

Երեքշաբթի օրը, Եվրոպառլամենտում ունեցած ելույթում, Ջոզեֆ Բորելը  քննադատել է ԱՄՆ-ի «դարի գործարք»  նախագիծը և Հորդանանի հովիտը բռնագրավված տարածքներին կցելու որոշումը: Նա հայտարարել է, որ եթե Իսրայելը որոշի գործադրել այս որոշումը, պաղեստինցիների բողոքներն ավելի կուժեղանան: Եվրոպառլամենտում ունեցած ելույթում, Ջոզեֆ Բորելն ասել է դա կարող է պատահել, բայց կարող եք վստահ լինել, որ խաղաղություն չի լինի: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած «դարի գործարք»  նախագիծը  ներկայացվել է Սիոնիստական ռեժիմին և սիոնիստական լոբբիին ծառայելու և նախագահական ընտրություններում նրանց հովանավորությունը ստանալու նպատակով: Դա շրջադարձային պահ է Թրամփի կառավարության կողմից Իսրայելին ցուցաբերած համակողմանի աջակցության համար:

Թրամփի վարչակազմի առաջարկության պատճառների և նպատակների թվում են պաղեստինցիների և Սիոնիստական ռեժիմի հակամարտության կարգավորումն ի շահ Իսրայելի  և պաղեստինցիներին  համոզելն ընդունել միկրո պետություն նախագիծը՝ Պաղեստինի տարածքի մի փոքր մասում  50 միլիարդ դոլար օգնության խոստման դիմաց, Իսրայելի և արաբական պետությունների, մասնավորապես Վաշինգտոնի դաշնակիցներ ներառյալ Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Օմանի և Սաուդյան Արաբիայի միջև ստեղծել հարաբերությունների կարգավորման հիմքեր և վերջապես լուրջ հարված հասցնել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում դիմադրության առանցքին՝ Պաղեստինի խնդիրն նանտեսելու նպատակով: Այնուամենայնիվ, այս նախագծի  դեմ պաղեստինցիների, արաբական և իսլամական երկրների մեծ մասի և միջազգային կողմերի, ներառյալ Ռուսաստանի, Եվրամիության և ՄԱԿ-ի մոտեցումը, պատճառ է դարձել, որ Թրամփի վարչակազմը այս հարցում պասիվ դիրքորոշում ցուցաբերի:

Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաթթը, նահանջելով նախկին դիրքորոշումից, «դարի գործարք» ծրագիրը համարել է առաջարկ, որը Վաշինգտոնի տեսակետից  իրատեսական է: Հետաքրքիր է որ նա չի անդրադարձել պաղեստինցիների և միջազգային հանրության մեծամասնության ընդդիմության պատճառներներին:

 

 

 

 

Պիտակ