Հոկտեմբեր 11, 2024 11:26 Asia/Tehran
  • Բաղայի․ Հարձակվելով բժշկական կենտրոնների վրա՝ Իսրայելն ապացուցում է, որ չի հարգում միջազգայինն կանոնները

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է․ «Օկուպանտ ռեժիմի կողմից Գազայում, Լիբանանում և Սիրիայում հիվանդանոցների և բժշկական ու օգնության կենտրոնների վրա հարձակումները միջազգային բոլոր կանոնների և նորմերի ակնհայտ խախտում են»:

Iran Press-ի հաղորդմամբ՝ Իսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է Սիրիայի և Լիբանանի սահմանամերձ շրջանում Իրանի Կարմիր մահիկի դաշտային հիվանդանոցի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումը և այն որակել որպես ռազմական հանցագործություն։

Նշելով, որ միջազգային օրենքներով արգելված է հիվանդանոցների և բժշկական ու առողջապահական կենտրոնների վրա հարձակումները, Բաղային կոչ է արել իրավասու միջազգային կառույցներին, ներառյալ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, դատապարտել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունը։

Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը  պետք է միավորվի՝  Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղահան եղած հարյուր հազարավոր լիբանանցիներին օգնելու և Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության  ենթարկելու համար։

Երեկ երեկոյան, Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության ղեկավարը ևս հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող 56 մահճակալ ունեցող դաշտային հիվանդանոցի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումը մարդասիրական և  միջազգային օրենքների բացահայտ խախտում է։ Նա հայտարարել է, որ կազմակերպությունն այս հանցագործության կապակցությամբ ռեժիմի դեմ  բողոք կներկայացնի միջազգային դատարան։

 

Պիտակ