Փետրվար 17, 2020 17:12 Asia/Tehran
  • ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն քննադատել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Եվրոպայի պասիվ մոտեցումը

Եվրոպական միությունը և եվրոպական եռյակը կարևոր դեր են խաղացել միջուկային համաձայնագրի իրականացման գործում, սակայն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, նրանք պասիվ մոտեցում են որդեգրել ՀԳՀԾ-ն պահպանելու համար: Նույնիսկ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն են ակդ փաստն ընդունել:

Կիրակի օրը, Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում, Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար  Ջոզեֆ Բորելը, քննադատելով ՀԳՀԾ-ի նկատմամբ Եվրոպայի պասիվ մոտեցումն, ասել է. «Մենք չենք  կատարել մեր ստանձնած պարտավորությունները, և INSTEX ֆինանսական մեխանիզմն էլ արդյունավետ չի եղել, սակայն  Եվրոպայի տեսանկյունից, համաձայնագիրը  չի ավարտվել: 

Բյորելն անդրադառնալով Վաշինգտոնի հետ  Եվրոպայի որոշ տարաձայնություններին, ասել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է դադարեցնել ՀԳՀԾ-ն որը հաստավել է Բարաք Օբամայի կողմից:  ԱՄՆ-ը նաև մեծ ճնշում է գործադրում Իրանի վրա, սակայն Եվրոպան չպետք է հետևի այդ քաղաքականությանը»:

ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները չկատարելով և Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն վարելով, ԱՄՆ-ը փորձում է Իրանին պարտադրել ընդունել 2018 թ.-ի մայիսին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից առաջադրված 12 կետանոց պահանջները: 

Միևնույն ժամանակ, եվրոպացիների դիրքերի քննարկումը ցույց է տալիս, որ նրանք անկարող են կատարել Իրանի նկատմամբ իրենց պարտավորությունները:

Եվրոպական եռյակն Իրանի կողմից ՀԳՀԾ-ի պատրավորությունները քայլ առ քայլ կրճատելու քայլի պատրվակով, հունվարի 14-ին ակտիվացրեց ՀԳՀԾ-ում վեճերի վեճերի լուծման մեխանիզմը: Եվրոպացիները   դատապարտել են Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատումը և կոչ արել դադարեցնել այս գործընթացն ու վերադառնալ նախկին վիճակին: 

Եվրոպայի պարտավորությունները ներառում են ԱՄՆ պատժամիջոցների բացասական ազդեցության նվազեցում  և Իրանի հետ տնտեսական, առևտրի և նավթային հարաբերությունների շարունակման մեխանիզմներ ստեղծելը, որոնցից է INSTEX- ը: ԱՄՆ-ն իր ամբողջ ջանքերը գործադրել է ՀԳՀԾ-ն տապալելու համար, այդ իսկ պատճառով Վաշինգտոնը սատարել է Եվրոպական եռյակի վերոնշյալ քայլը:

Վերջերս ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը ափսոսանք հայտնեց, որ եվրոպացիները չեն կարողացել կատարել իրենց պարտավորությունները, հայտարարելով, որ ԵՄ-ն կանի հնարավոր ամեն ինչ ՝ մնացած երկրների հետ ամուր փոխգործակցության հիմամբ ՀԳՀԾ-ն պահպանելու համար: Այնուամենայնիվ, քանի դեռ այդ խոստումները չեն կատարվել, Բորելի խոսքերը չեն կարող լուրջ ընդունվել: Եթե Եվրոպան իսկապես ցանկանում է պահպանել ՀԳՀԾ, ապա  վեճերի լուծման մեխանիզմի ակտիվածման փոխարեն, պետք է կատարի իր պարտավորությունները հատկապես INSTEX- ի շրջանակում: Նման քայլը կպահանջի եվրոպացիների լուրջ վճռականությունը՝ ԱՄՆ-ից կախվածությունից և իրենց որոշումների  վրա Վաշինգտոնի ազդեցությունից ազատվելու հարցում

 

 

 

 

 

Պիտակ