Մեկնաբանություն/ Հայաստանի իշխող կուսակցությունը հայրենադարձության ծրագիր է մշակել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119675-Մեկնաբանություն_Հայաստանի_իշխող_կուսակցությունը_հայրենադարձության_ծրագիր_է_մշակել
Հակաստանի իշխող Իմ քայլը կուսակցությունը նոր նախագիծ է մշակել՝ Ռուսաստանից և Եվրոպայից հայ էմիգրանտներին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2020 08:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն/ Հայաստանի իշխող կուսակցությունը հայրենադարձության ծրագիր է մշակել

Հակաստանի իշխող Իմ քայլը կուսակցությունը նոր նախագիծ է մշակել՝ Ռուսաստանից և Եվրոպայից հայ էմիգրանտներին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ:

Նախագծի համաձայն, Հայաստանի մաքսային օրենքում կիրականացվեն մի շարք փոփոխություններ, որոնք հայրենադարձներին կխրախուսեն մնալ հարենիքում և որևէ տեսակի գործունեություն ծավալել:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում, Հայաստանից դեպի Ռուսատսան և եվրոպական երկրներ արտագաղթի հետևանքով, այդ երկրի բնակչության թիվը նվազել է:

Հայաստանի ներկա կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ակնկալում է, որ 2018թ տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում, մեծ թվով հայեր կվերադառնան հայրենիք: Սակայն փորձագետները նշում են, որ համապատասխան ենթակառուցվածքների սակավությունը հատկապես առևտրային ու արդյունաբերական ոլորտներում, խոչընդոտում են հայրենադարձությանը:

Վերջին տարիների ընթացքում, մեծ թվով հայեր արտագաղթել են Ռուսաստան, եվրոպական երկրներ ու ԱՄՆ: Նրանց մեծ մասն այդ երկրներում ներգրավված են ցածր վարձատրվող կամ շինարարական աշխատանքներում:

Եվ այսօր հատկապես «ուղեղի արտահոսքը» և արտագաղթը Հայաստանի կառավարության  առջև ծառացած լուրջ խնդիրներ են: Սակայն քանի որ մեծ թվով հայեր վերադարձել են հայրենիք և դրական են արտահայտվել այդ կապակցությամբ, իշխող կուսակցությունը ենթադրում է, որ նրանք կարողացել են ապահովել իրենց ընտանիքների բարեկեցությունը:

Այնուամենայնիվ հայերը դեռևս չեն շտապում վերադառնալ հայրենիք: Այս կապակցությամբ, Ռուսաստանի ուզբեկների միության ղեկավար Օսման Բարատովն ասում է. «Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամի մեկնարկի սկզբում, կենտրոնական Ասիայից և Հարավային Կովկասից դեպի այս երկիր էմիգրանտների հոսքը նվազել է: Եվ նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ցանկություն էին հայտնել մշտական բնակություն հաստատել Ռուսաստանում, այսօր արտագաղթում են Եվրոպա»:

Ամեն դեպքում, պետք է ասել, որ հայրենադարձության և արտահասմանում գտնվող հայերի կապիտալը ներգրավելուն ուղղված Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցության նախագիծը դրական քայլ է այդ կուսակցության գործունեության մեջ:

Ծրագիրը հաստատման է ներկայացվել ՀՀ Ազգային ժողով: Եվ հաշվի առնելով, որ պատգամավորների մեծամասնությունը  իշխող կուսակցությունից են, նախագիծն առանց խոչընդոտի կստանա օրենքի ուժ: 

Սակայն այդ ամենով հանդերձ, հայերը, որոնք արտագաղթել են ու այդ ճանապարհին հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, հազիվ թե ցանկություն ունենան նորից անցնել այդ ցավի միջով: