Մեկնաբանություն/ Հայաստանի իշխող կուսակցությունը հայրենադարձության ծրագիր է մշակել
Հակաստանի իշխող Իմ քայլը կուսակցությունը նոր նախագիծ է մշակել՝ Ռուսաստանից և Եվրոպայից հայ էմիգրանտներին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ:
Նախագծի համաձայն, Հայաստանի մաքսային օրենքում կիրականացվեն մի շարք փոփոխություններ, որոնք հայրենադարձներին կխրախուսեն մնալ հարենիքում և որևէ տեսակի գործունեություն ծավալել:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում, Հայաստանից դեպի Ռուսատսան և եվրոպական երկրներ արտագաղթի հետևանքով, այդ երկրի բնակչության թիվը նվազել է:
Հայաստանի ներկա կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ակնկալում է, որ 2018թ տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում, մեծ թվով հայեր կվերադառնան հայրենիք: Սակայն փորձագետները նշում են, որ համապատասխան ենթակառուցվածքների սակավությունը հատկապես առևտրային ու արդյունաբերական ոլորտներում, խոչընդոտում են հայրենադարձությանը:
Վերջին տարիների ընթացքում, մեծ թվով հայեր արտագաղթել են Ռուսաստան, եվրոպական երկրներ ու ԱՄՆ: Նրանց մեծ մասն այդ երկրներում ներգրավված են ցածր վարձատրվող կամ շինարարական աշխատանքներում:
Եվ այսօր հատկապես «ուղեղի արտահոսքը» և արտագաղթը Հայաստանի կառավարության առջև ծառացած լուրջ խնդիրներ են: Սակայն քանի որ մեծ թվով հայեր վերադարձել են հայրենիք և դրական են արտահայտվել այդ կապակցությամբ, իշխող կուսակցությունը ենթադրում է, որ նրանք կարողացել են ապահովել իրենց ընտանիքների բարեկեցությունը:
Այնուամենայնիվ հայերը դեռևս չեն շտապում վերադառնալ հայրենիք: Այս կապակցությամբ, Ռուսաստանի ուզբեկների միության ղեկավար Օսման Բարատովն ասում է. «Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամի մեկնարկի սկզբում, կենտրոնական Ասիայից և Հարավային Կովկասից դեպի այս երկիր էմիգրանտների հոսքը նվազել է: Եվ նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ցանկություն էին հայտնել մշտական բնակություն հաստատել Ռուսաստանում, այսօր արտագաղթում են Եվրոպա»:
Ամեն դեպքում, պետք է ասել, որ հայրենադարձության և արտահասմանում գտնվող հայերի կապիտալը ներգրավելուն ուղղված Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցության նախագիծը դրական քայլ է այդ կուսակցության գործունեության մեջ:
Ծրագիրը հաստատման է ներկայացվել ՀՀ Ազգային ժողով: Եվ հաշվի առնելով, որ պատգամավորների մեծամասնությունը իշխող կուսակցությունից են, նախագիծն առանց խոչընդոտի կստանա օրենքի ուժ:
Սակայն այդ ամենով հանդերձ, հայերը, որոնք արտագաղթել են ու այդ ճանապարհին հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, հազիվ թե ցանկություն ունենան նորից անցնել այդ ցավի միջով: