Մայիս 01, 2020 18:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բորելի դիրքորոշումը ԱՄՆ-ի կողմից Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու պահանջի վերաբերյալ

Միացյալ Նահանգները շարունակում է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման և միակողմանի պատժամիջոցների քաղաքականությունը: Բացի այդ, ԱՄՆ-ը ներկայումս քայլեր է ձեռնարկում՝ Իրանի սպառազինական էմբարգոյի ժամկետը երկարաձգելու ուղղությամբ: Էմբարգոյի ժամկետը լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին:

4 + 1 խմբի անդամները և Եվրամիությունը տարբեր դիրքորոշումներ ունեն այս հարցում: Հինգշաբթի օրը,  ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է եկել ՀԳՀԾ-ից, հետևաբար Վաշինգտոնն այլևս միջուկային պայմանագրի անդամ չէ:

Սակայն Բորելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի անդամ, կարող է պահանջել երկարաձգել Իրանի դեմ սահմանված սպառազինական էմբարգոն:

«Մենք պետք է տեսնենք, թե ինչ է որոշում Անվտանգության խորհուրդը», - ասել է Բորելը:

Բորելը բացահայտորեն  չի ընդիմացել Իրանի զենքի էմբարգոյի շարունակման վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջներին: Սակայն նա այնպիսի դիրորոշում է ընդունել որը վկայում է, որ համաձայն չէ Մայք Պոմպեոյի  պահանջին: Բորելն ասել է, որ Միացյալ Նահանգները, ոչ միայն 2018 թ.-ին դուրս է եկել ՀԳՀԾ-ից, այլև չի մասնակցել ՀԳՀԾ-ի հանձնաժողովի նիստերին: Պոմպեոն պնդում է, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ ՀԳՀԾ-ում, և այս համատեքստում  իրավունք ունի օգտագործել այս համաձայնագրի մեխանիզմները, ներառյալ՝ «ձգանի մեխանիզմը»:

Այս կապակցությամբ ԱՄՆ-ի իշխանությունների թույլ և անհիմն փաստարկները վկայում են, որ Թրամփի վարչակազմի  քայլը տրամաբանական հիմք չունի:

Հաշվի առնելով Ռուսաստանի և Չինաստանի մշտական անդամակցությունն Անվտանգության Խորհրդին, Բորելը գիտի, որ ԱԽ-ում Իրանի սպառազինական էմբարգոյի ժամկետը երկարաձգելու բանաձևի հաստատմանն ուղղված Վաշինգտոնի ջանքերը կարժանանան այդ  երկու երկրների ընդդիմությանը:

Միացյալ Նահանգները ցանկանում է մինչև առաջիկա հոկտեմբերին Իրանի սպառազինությունների էմբարգոյի չեղարկման ժամկետի  ավարտը,վավերացնել Անվտանգության խորհրդին ներկայացրած իր բանաձևը: Ակնկալվում է, որ մայիսին ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդի քվեարկությանը կներկայացնի բանաձևի նախագիծը:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնն Անվտանգության խորհրդում կկանգնի Մոսկվայի և Պեկինի խոչընդոտների առջև, նույնիսկ եթե եվրոպական դաշնակիցներն աջակցեն ԱՄՆ-ին:

Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի իռացիոնալ և սխալ քաղաքակնությունը այժմ հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի ուշադրության կենտրոնում: Կոնգրեսի անդամների մեծամասնությունը մի նամակ գրելով, կոչ են արել փոփոխության ենթարկել Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը:

Չնայած թե հանրապետականները, թե դեմոկրատները կոչ են արել երկարաձգել Իրանի դեմ սահմանված սպառազինական էմբարգոն, սակայն երկու կուսակցություններն էլ ցանկանում են նոր մոտեցում կիրառել այս հարցի շուրջ: Չնայած Սպիտակ տունը և Կոնգրեսը համաձայն են նոր մոտեցմանը, սակայն 4 + 1 խմբի արևելյան թևի անդամներ Ռուսաստանի և Չինաստանի կտրուկ ընդդիմությունը և արևմտյան թևի անդամներ այսինքն  եվրոպացիների բացասական կեցվածքը ԱՄՆ-ի փաստարկի նկատմամբ, վկայում են, որ իր ապօրինի պահանջը կատարելու համար, Վաշինգտոնը կանգնած է շատ դժվարին ճանապարհի վրա:

 

 

 

Պիտակ