Հունիս 04, 2020 12:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Նոր բացահայտումներ Ղրղզստանում ԱՄՆ-ի տեղաշարժերի վերաբերյալ

Կենտրոնական Ասիայի ստրատեգիական տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքական ու ռազմական քայքայիչ տեղաշարժերի վերաբերյալ տարածաշրջանի ԶԼՄ-ների ու պետայրերի բացահայտումներից հետո, այժմ Ղրղզստանում ԱՄՆ-ի լրագրողների կաշառակերության մասին լուրերի տարածումը ևս մի բացասական ալիք է բարձրացրել արևմտյան պետությունների դեմ, այն էլ Կենտրոնական Ասիայի այս երկրում:  

Այս կապակցությամբ Ղրղզստանի ազգային անվտանգության կոմիտեի հետախոզական բաժնի պետ Սագին Սամիդինը բացահայտեց Ազատության ռադիոյի Ղրղզսրտանի մասնաճյուղի լրագրողների կոռուպցիայի մասին տեղեկությունները:

ԱՄՆ-ի Ազատության ռադիոյի լրագրողները Ղրղզստանի կառավարական մաքսային ծառայության նախկին պետի տեղակալ Ռահիմ Մաթրայմաֆին» վարկաբեկման նպատակով, ստանալով 100 հազար դոլար կաշառք ռադիյում կեղծ հաղորդումներ էին տարածել նրա դեմ և դրանից հետո փախել էին Եվրոպա:

Սա առաջին անգամը չէ, որ արևմտյան ԶԼՄ-ների հատկապես Ազատության ռադիոկայանի գործիչները փորձում են Ղրղզստանում ու Կենտրոնական Ասիայի այլ հանրապետություններում խառնաշփոթ ստեղծել ու վարկաբեկել կառավարություններին ու դիվանագետներին: Իրականությունն այն է, որ ԱՄՆ-ի ու արևմտյան պետությունների հետ կապված ԶԼՄ-ների լրագրողները հատկապես Ազատության ռադիոյի անձնակազմը, որ ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից, ավելի վաղ ևս իրանաֆոբիայի, չինաֆոբիայի ու ռուսաֆոբիայի նպատակով կեղծ ու ծավալուն քարոզարշավ էին սկսել:

Սակայն այս քարոզարշավից հետո տարածված փաստաթղթերը ցույց տվեցին, որ արևմտյան այս լրատվամիջոցի լուրերը կեղծ են տարածվում են ԱՄՆ-ի կառավարության կողմից նախապես մշակված պլանների համաձայն:  Որպես օրինակ անցած հոկտեմբերին Տաջիկստանում անցկացված համաժողովից հետո Ազատության ռադիոն իր դժվարությունները լուծելու և Դուշանբեի կառավարության վրա ճչնշում բանեցնելու նպատակով նոր մարտավարություն մշակեց:

Այս ռադիյի տաջիկերեն բաժինը «Տաջիստանը Դուշանբեում հյուրընկալում է Իրանի քննադատներին» խորագրով հաղորդման մեջ անդրադարձավ Դուշանբեի համաժողովի անցկացմանը, հայտարարելով.«Դուշանբեի համաժողովում ներկա էին Իրանի իսլամական համակարգի մի խումբ ընդդիմադիրներ, որոնց մուտքն Իրան արգելված է»:

Այս կեղծ լուրին արձագանքեցին նույնիսկ տաջիկստանցի փորձագետները: Որպես օրինակ տաջիկստանցի բարձրակարգ փորձագետ Փարվիզ Մոլաջանովն ասել է.«Իրանը մեծ երկիր է և մեծ դժվարություններ ունի և այս կարգի խնդիրները Իրանի համար այնքան էլ նշանակություն չունեն: Իրանը նույիսկ հոկտեմբերին Դուշանբեյում կայացած նիստերի պես համաժողովների քննարկման համար ժամանակ չունի և Անհավանական է, որ այս երկիրը նույիսկ արձագանքի այս կամ նմանատիպ նիստերին»:

ԱՄՆ-ի Ազատության ռադիոյում Ռուսաստանի ու Չինաստանի դեմ նույնպես արձագանք են գտնում այս կարգի հակաքարոզչություններ: Որպես օրինակ անցած նոյեմբեր ամսին Ազտության ռադիոյի Ղրղստանի բաժնում ասվել է, որ Չինաստանը Ղրղզստանի տարածքների իրենն է համարում, ինչի պատճառով էլ  քայլեր է գործադրում ղրղզստանցիների դեմ:

Չպետք է անտեսել այն իրականությունը, որ Ղրղզստանում գործող ամերիկյան բոլոր կառույցները ջանքեր են գործադրում չինաֆոբիայի տարածման համար: Ակնհայտ է, որ չինաֆոբիայի տարածման հարցում բոլոր ամերիկյան կառույցների նպատակը «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագի պես այլ նախագծերի կասեցնելն է: Այս նախագծերի գործադրմամբ զգալիորեն կնվազի ԱՄՆ-ի ազդեցությունը այս տարածաշրջանում:

Անկախ ամերիկյան ԶԼՄ-ների այս քարոզչություններից ԱՄՆ-ի կառավարությունը Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ժողովրդին հրահրելու և պետությունների ճնշման տակ դնելու համար կիրառում է նաև այլ քաղաքականություններ, որոնցից կարող ենք հիշել մեծ ծավալներով կանխիկ գումարների անօրինական տեղափոխումը Կենտրոնական Ասիայի հանրապետություններ ընդդիմադիր հոսանքների տրամադրելու և այսպես կոչված գունավոր հեղափոխություներին սատարելու համար:  

Պիտակ