Օգոստոս 14, 2020 18:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Թուրքիայի և Եվրամիության միջև լարվածությունը սրվել է

Եվրամիությունը բացասաբար է արձագանքել Թուրքիայի արևելյան Միջերկրական ծովում գազի արդյունահանման փորձերին: Թուրքիայի քայլերին Հունաստանի արձագանքի պատճառով, Ֆրանսիան հայտարարել է արևելյան Միջերկրական ծովում իր ռազմական ներկայության ավելացման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Հունաստանի հետ վիճելի ջրերում նավթի և գազի հետախուզումը:

Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Մակրոնը  Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հեռախոսազրույցում, մտահոգություն է հայտնել Թուրքիայի  «միակողմանի» քայլերի կապակցությամբ:

Հայտարարության մեջ ասված է, որ գազի արդյունաումը պետք է դադարեցվի որպեսզի երկու երրների միջև տեղի ունենան խաղաղ բանակցություններ:Մակրոնի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիան ժամանակավորապես կմեծացնի իր ռազմական ներկայությունը արևելյան Միջերկրական ծովում ՝ իրավիճակը մոտիկից վերահսկելու  և միջազգային իրավունքի շրջանակում:

Վերջին օրերին արևելյան միջերկրածովյան ջրերում ՝ լարվածությունն աճել է թուրքական հետախուզական նավի առկայությունից հետո, որը գտնվում է արևելյան Միջերկրական ծովի վիճելի տարածքում ՝ Հունաստանի Կաստելորիզո կղզու մերձակայքում ՝ Թուրքիայից ոչ հեռու:

Հետախուզական նավին ուղեկցել են մի քանի  ռազմանավերով, ինչն առթել է Հունաստանի բողոքը: Աթենքն իր հերթին ռազմանավեր է տեղակայել այդ ջրերում:

Թուրքիան և Հունաստանը տարաձայնություններ ունեն արևելյան Միջերկրական ծովում բնական գազի պաշարների շուրջ, իսկ Հունաստանի հետ սերտ կապեր ունեցող Կիպրոսի ջանքերը՝ տարածաշրջանի գազի պաշարներն ուսումնասիրելու և արդյունահանելու ուղղությամբ, հանդիպել են Թուրքիայի ընդդիմությանը:

Թուրքիան հայտարարում է, որ իր գործողություններն օրինական են,  քանի որ  իրականացվում են Կիպրոսի հյուսիսում գտնվող իր տարածքային ջրերում: Իհարկե, ոչ մի երկիր, բացի Թուրքիայից, այդ ջրերը չի համարում Անկարայի սեփականությունը:

1974 թվականից ի վեր Թուրքիան և Կիպրոսը դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն: Եվրամիությանը Կիպրոսի և Հունաստանի անդամակցության պատճառով Բրյուսելը կոշտ դիրքորոշում է որդեգրել Անկարայի դեմ:

Ֆրանսիան, որն այժմ ԵՄ երկրորդ ամենամեծ երկիրն է, նույնպես կոշտ դիրքորոշում է որդեգրել այդ հարցում ՝ ավելացնելով իր ռազմական ներկայությունը Արևելյան Միջերկրական ծովում,  ցույց տալով, որ սատարում է Հունաստանին:

Սա ցույց է տալիս, որ Եվրամիությունը չի սահմանափակվում Արևելյան Միջերկրական ծովում Անկարայի քայլերի կապակցությամբ հայտարարություններով, այլ պատրաստ է գործնական քայլերի:

Առանցքային խնդիրը ԱՄՆ դիրքորոշումն  է, որպես ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան դաշինքի առանցքային անդամ:

Պենտագոնը անհանգստացած է արևելյան Միջերկրական ծովում Ֆրանսիայի ռազմական ներկայության աճի կապակցությամբ և, ընդգծել է, որ պատճառը Փարիզի և Անկարայի միջև «համագործակցության բացակայությունն է»:

Մյուս կողմից, Թուրքիայի և ԵՄ որոշ անդամների միջև լարվածության աճը Արևելյան Միջերկրական ծովում գտնվող գազի պաշարների շուրջ, Անկարային հետ է մղել ԵՄ-ից ավելի և սրել երկկողմ լարվածությունը:

Եվրամիությունն ավելի վաղ Թուրքիայի գործողությունները անվանել էր «անօրինական» և նախազգուշացրել էր Անկարային, որ պատրաստ է «պատշաճ կերպով արձագանքել», եթե հետախուզական գործողությունները չդադարեցվեն:

Պիտակ