Մեկնաբանություն. Բահրեյնհը կարգավորում է հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ
(last modified Sat, 12 Sep 2020 08:25:25 GMT )
Սեպտեմբեր 12, 2020 12:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բահրեյնհը կարգավորում է  հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ

Սիոնիստական ռեժիմի և ԱՄԷ-ի միջև ձեռք բերված համաձայնությունից մեկ ամիս անց, ԱՄՆ նախագահը հայտարարել է Բահրեյնի և Սիոնիստական ռեժիմի միջև հգարաբերությունների կարգավորման մասին:

Օգոստոսի 13-ին, Թրամփը հայատարարեց, որ ԱՄԷ-ն ու Սիոնիստական ռեժիմը կարգավորում են հարաբերությունները: Դրանցի հետո, ենթադրվում էր, որ կարճ ժամանակ անց, կհայտարարվի նաև Բահրեյնի ու Սիոնսիտական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին:

Այս կապկցությամբ պետք է անդրադառնալ մի քանի կարևոր կետերի:

Նախ՝ համաձայնության մասին  հայտարարվել է  Արաբական երկրների լիգայի նիստից հետո: Սեպտեմբերի 9-ին կայացած նիստում, լիգայի անդամները ոչ միչայն չդատապարտեցին ԱՄԷ-ի ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների կարգավորումն այլ անուղղակի կերպով ողջունեցին այն: Իսկ Բահրեյնի ու Սիոնիստական ռեժիմի միջև համաձայնությունը ցույց է տալիս, որ արաբական աշխարհում թուլացել  է արաբական ինքնության տարրը: Երկրորդ հերթին, ԱՄԷ-ի և Սիոնիստական ռեժիմի հարաբերությունները կարգավորվել են, ինչպես ասել է ԱՄԷ-ի թագաժառանգ Մուհամմադ Բին Զաեդը, Արևմտյան ափի տարածքները Սիոնսիտական ռեժիմին չկցելու պայմանով: Սակայն համաձայնագրում նման պահանջի մասին որևէ կետ չկա: Դա վկայում է, որ Բին Զայեդի հայտարարությունն անհիմն է եղել, իսկ համաձայնությունը արաբական երկրներից ոչ մեկին արտոնություն չի տալիս:  

Երկրորդ հերթին, երկու համաձայնությունների մասին էլ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Դա վկայում է, որ երկու երկրներն էլ ինքնիշխան չեն և չեն կարող անկախ վարել իրենց արտաքին քաղաքկանությունը: Բահրեյնն ԱՄՆ-ի ծովային հինգրերորդ նավատորմի կենտրոնն  է և Վաշինգտոնը ստանձնել է այդ երկրի իշխանություններին սպառնալիքներից պաշտպանելու պատասխանատվությունը:

Երրորդ հերթին,  այս համաձայնությունները արաբական երկրների համար ռազմավարական նշանակություն ունենալուց բացի, կարևոր են նաև Թրամփի համար՝ ընտրություններում որպես գովազդ օգտագործելու համար:

Փաստորեն, Բահրեյնի իշխանություններն այս համաձայնագրով նվեր են մատուցում Թրամփին:

Չորրորդ՝ նախագահական ընտրություններին մնացել է երկու ամիս և Թրամփի կառավարությունն արտաքին քաղաքականության ոլորտում որևէ ձեռքբերում չի ունեցել: Իսկ այս համաձայնագրերը կօգնեն նրան դրանք որպես ձեռքբերում ներկայացնել:

Հինգերորդ՝ հակառակ ԱՄԷ-ի, Բահրեյնն ունի թույլ տնտեսություն և երկրում ուժեղ է ընդդիմությունը: Այս երկրում 2011թ փետրվարի 14-ից տեղի են ունենում իշխանությունների դեմ ուղղված ապստամբություններ: Իսկ ԱՄՆ-ը պարտավորվում է Բահրեյնի իշխանություններին պաշտպանել ժողովրդից:

Մյուս կողմից, Բահրեյնի իշխանություններն իրենց ուժը վերականգնելու համար, ունեն ԱՄՆ-ի կարիքը: Այդ ճանապարհներից մեկը Սիոնիստական ռեժիմի հետ համաձայնագրի ստորագրումն էր: Սակայն պետք է նշել, որ համաձայնագիրը կարող է բողոքի նոր ալիք բարձրացնել Բահրեյնում: Հետևաբար, այն այս երկրի իշխանությունների ռազմավարական սխալն է, որը կարող է  հանգեցնել իշխանությունների տապալմանը: