Հոկտեմբեր 07, 2020 18:24 Asia/Tehran
  • Ղրղզստանում խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական անկայունություն է սկսվել

Ղրղզստանում ընդիմադիր կուսակցությունից նոր վարչապետի ընտրությունից և Ազգային խորհրդարանի յոթերորդ շրջանի ընտրությունների արդյունքերի չեղարկումից հետո, երկրում նոր անկարգություններ են սկսվել:

Ղրղզստանի անկարգությունները սկսվել են  խորհրդարանի ընտրությունների արդյունքների հրապարակումցի մեկ օր անց:

Ընդդիմության առաջնորդների և նրանց կողմնակիցների բողոքի ալիքը բարձրացավ այն բանից հետո, երբ Ղրղզստանի  նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարեց .«Միջազգային դիտորդները  խորհրդարանական ընտրությունները գնահատել են ազատ և օրինական»:Ղրղզստանի  ազգային խորհրդարանի ընտրությունները կայացան հոկտեմբերի 4-ին:

Ցույցերի հետևանքով զոհվել է մեկ հոգի և վիրավորվել 590 հոգի: Վիրավորների թվում են նաև Ղրղզստանի ընդիմադիր կուսակցությունների մի շարք ղեկավարներ: Ընդդիմադիր  կուսակցությունների և ոստիկանության միջև վերջին բախումներից հետո, ընդդիմությունը մայրաքաղաքում գրավել է  մի քանի կառավարական շենքեր և բանտից ազատել նախկին նախագահ Ալմազբեյգ Աթամբայովին: Ղրղզստանի Ազգային խորհրդարանի  ընտրությունների արդյունքների դեմ բողոքողները պահանջել են  .նախագահ  Սորոնբայ Ժեենբեկովի հրաժարականը  և ընտրական օրենքի բարփոխումը:

Հաշվի առնելով Ղրղզստանում ակտիվ քաղաքական կուսակցությունների բազմազանությունը, երկրում տեղի ունեցող ցանկացած քաղաքական իրադարձությունից հետո  բախումներն անսպասելի չեն: Այնուամենայնիվ, կասկած չկա, որ արտաքին միջամտությունները և Կենտրոնական Ասիայի այս երկրում օտարերկրյա կառավարությունների կողմից իրականացված  հսկայական ծախսերն առավել քան երբևէ սրել են քաղաքական ճգնաժամը: Վերջին մի քանի տարիների ընթացքում, Բիշկեկի լրատվամիջոցների հաղորդումները վկայում են այն մասին, որ  ԱՄՆ-ի և Բրիտանիայի կառավարությունները կանխիկ գումար ուղարկելով ընդիմադիր կուսակցություններին, ձգտում են իշխանություն ձեռք բերել Կենտրոնական Ասիայի այս երկրում: Այդ իսկ պատճառով պիտի նշել. որ Ղրղզստանը ,Կենտրոնական Ասիայի այն երկրներից է որ Արևմուտքի քաղաքական գործիչների ուշադրության կիզակետում է: Այսպիսով, օտարերկրյա կառավարություններն անկարգություններ են հրահրում  համեմատաբար փոքր, բայց խաղաղ այս երկրում: Ղրղզստանի մի խումբ քաղաքական գործիչներ, որոնք իրենց համարում են դեմոկրատական, չեն ցանկանցում ունենալ խաղաղ և զարգացող մի երկիր: Այդ հիմամբ Ռուսաստանի միջազգային հարցերով փորձագետ Գրիգորի Թրոֆիմչուկը համոզված է .«Արևմտյան կառավարությունները իրենց դեսպանությունների և ակտիվ կառույցների միջոցով, մարդասիրական օժանդակության անվան տակ, խոշոր գումարներ են բաժանում  ընդիմադիր կուսակցություններին»:

Հաշվի առնելով արևմտյան կառավարությունների, հատկապես Բրիտանիայի և ԱՄՆ-ի բացահայտ դերը Ղրղզստանի վերջին ընտրություններում, պիտի ասել, որ Ղրղզստանի ազգային խորհրդարանի յոթերորդ շրջանի ընտրությունները ,Կենտրոնական Ասիայի այս փոքր երկրում ճգնաժամի առիթ  են ստեղծել: Ընտրությունները կայացան այնպիսի պայմաններում, երբ իշխող կուսակցությունում այս երկրի ներկա ու նախկին  նախագահների կոնֆլիկտի պատճառով, Ղրղզստանի  սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը փաստացիորեն կորցրեց այն ուժը, որն անհրաժեշտ էր Ազգային խորհրդարանում  աթոռների մեծամասնությունը շահելու համար: 

Պիտակ