Մեկնաբանություն - Ռուսաստանի մի քանի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128685-Մեկնաբանություն_Ռուսաստանի_մի_քանի_բարձրաստիճան_պատվիրակության_այցը_Հայաստան
ՌԴ պաշտպանության նախարարը, արտգործնախարարը և փոխվարչապետը նոյեմբերի 21-ին Երևանում հանդիպում և զրույց են ունեցել ՀՀ պետական պաշտոնատարների հետ:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2020 07:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ռուսաստանի մի քանի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան

ՌԴ պաշտպանության նախարարը, արտգործնախարարը և փոխվարչապետը նոյեմբերի 21-ին Երևանում հանդիպում և զրույց են ունեցել ՀՀ պետական պաշտոնատարների հետ:

Չնայած Ռուսաստանի պաշտոնատարների Հայաստան այցելության իրական պատճառները չեն հայտարարվել, սակայն հավանական է, որ ղարաբաղյան խաղաղության համաձայնության չեղարկման և Նիկոլ Փաշինյանի իշխանության հրաժարականի պահանջով  ժողովրդական բողոքի ակցիաները ռուս պաշտոնատարների Հայաստան այցելության պատճառները լինեն:

Ի դեպ, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և որոշ եվրոպական պետություններ, բողոքել են այդ համաձայնության ստորագրման դեմ, ինչը պատճառ է դարձել Ռուսաստանն ավելի ուշադիր դառնա Հայաստանում ծայր առած բողոքների նկատմամբ:

Վերջերս ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել էր, որ ցանկացած ճանապարհով փորձելու է կանխել ղարաբաղյան խաղաղության համաձայնության իրագործումը:

Ընդդիմանալով Մոսկվայի խաղաղության համաձայնությանը, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների հետ խորհրդակցելուց հետո, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության նոր համաձայնություն կնքվի:

Նման պայմաններում, ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը հայտարարել է, որ նրանք, ովքեր փորձում են խոչընդոտել ղարաբաղյան համաձայնության իրագործումը, պետք է իմանան, որ այլընտրանըք լինելու է  պատերազմը:

Իրականում, տպավորություն է, որ Ռուսաստանն առավել քան որևե այլ պետություն զգայուն է Հայաստանում տեղի ունեցող բողոքների հանդեպ և ենթադրում է, որ այդ բողոքները տեղի են ունենում արևմտյան կառույցների համադրությամբ: Այդ իսկ պատճառով, Մոսկվան խիստ զգուշացրել է հակամարտող կողմերին, հատկապես պատերազմում ձախողած Հայաստանին:

Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատարների այցը Հայաստան օրակարգի մեջ է դրվել Պուտինի ուրբաթ օրը կատարած հայտարարությունից հետո: Հավանաբար այցի նպատակն է Երևանի պաշտոնատարներին ու Հայաստանի ժողովրդին զգուշացնել, որպեսզի շուտափույթ վերջ դնեն Ռուսաստանի խաղաղության նախագծի դեմ բողոքողներին:

Հատկանշական է, որ ԻԻՀ արտգործնախարարության պաշտոնատարները ևս անդրադարձել են ղարաբաղյան խաղաղության համաձայնագրի որոշ կետերի: Տարածաշրջանային հարցերի իրանցի փորձագետները համոզված են, որ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքված համաձայնագրի միջոցով, Թուրքիան կարողացել է իրագործել Ղարաբաղ և Նախիջևան զինուժ գործուղելու իր ցանկությունը:

Հարկ է նշել, որ Իրանը, տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով, հակամարտող կողմերին և Ռուսաստանին ներկայացրել էր իր նախաձեռնությունը և երեք կողմերն  այն ոջունել էին: Սակայն ավելի ուշ, երբ Իրանը սպասում էր կողմերի պատասխաններին, Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց տասը կետանոց համաձայնագիրը: Պետք է նշել սակայն, որ Իրանի առաջարկած նախագիծն ավելի թափանցիկ ու հստակ էր Ռուսաստանի ներկայացրած նախագծից:

Հաշվի առնելով տարածաշրջանում և միջազգային համակարգում ԻԻՀ դիրքը, հույժ նշանակալի կլինեն Իրանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնատարների դիվանագիտական այցերը տարածաշրջան: