Մեկնաբանություն.Ղարաբաղի երկրորդ պատերազմի արդյունքները Թուրքիայի և Ադրբեջանի համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129418-Մեկնաբանություն.Ղարաբաղի_երկրորդ_պատերազմի_արդյունքները_Թուրքիայի_և_Ադրբեջանի_համար
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնության ստորագրումից 20 օր անց, փաստերը վկայում են, որ իրագործվել են այդ պատերազմից Ռուսաստանի ու Թուրքիայի նպատակները: Սակայն Ադրբեջանի գլխավոր նպատակը՝ Ղարաբաղի ազատագրումը, ոչ միայն չի իրականացել, այլև ավելի է բարդացել դրա իրագործումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2020 07:51 Asia/Tehran
  •     Մեկնաբանություն.Ղարաբաղի երկրորդ պատերազմի արդյունքները Թուրքիայի և Ադրբեջանի համար

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնության ստորագրումից 20 օր անց, փաստերը վկայում են, որ իրագործվել են այդ պատերազմից Ռուսաստանի ու Թուրքիայի նպատակները: Սակայն Ադրբեջանի գլխավոր նպատակը՝ Ղարաբաղի ազատագրումը, ոչ միայն չի իրականացել, այլև ավելի է բարդացել դրա իրագործումը:

Տարբեր փաստեր ապացուցում են, որ Թուրքիան հասել է Կովկասում միջնորդավորված պատերազմ վարելու իր նպատակներին:  Նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մեջ նշված Հայաստանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև  հաղորդակցության ճանապարհը թուրք պաշտոնատարները «թուրքական  միջանցք» են անվանել: Այդ միջանցքն իրագործելու է թուրք ծայրահեղականների երազանքը «թուրքական աշխարհ» աշխարհագրական տարածքի և Թուրքիայի միջև ցամաքային ճանապարհ ստեղծելու համար: Բացի այդ, Թուրքիան ներկայություն է ունենալու Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնում և այդպիսով տեղակայվելու է Ադրբեջանի Աղդամ քաղաքում, որը նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության համաձայն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, Թուրքիան անվտանգության ու ռազմական մեծ լիազորություններ է ստացել Բաքվից: Անկարան մտադիր է Ադրբեջան զենք ու զինամթերք արտահանող առաջին երկիրը լինել և Բաքվին զենքի վաճառքի հարցում փոխարինել Ռուսաստանին ու Իսրայելին: Իհարկե այդ նպատակի իրագոծումը հավանական չի թվում:  Թուրքիան համարում է, որ այս պահին Ադրբեջանում ռազմական գերակայություն ունի, քանի որ այդ երկրում տեղակայված արտասահմանցի զորայինների ու ռազմական խորհրդականների ամենամեծ թիվը կազմում են թուրքերը:

Ղարաբաղի երկրորդ պատերազմի ձեռքբերումներից Թուրքիայի գոհունակության ֆոնին, Ադրբեջանի ժողովուրդը նվազագույնը 2783 բանակային ու կամավոր է կորցրել այդ պատերազմում և ավելի վճռակամ է դարձել Ղարաբաղն ազատագրելու հարցում: Ադրբեջանում  տարվող պաշտոնական քարոզչություններում նկատի առնելով Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները Հայաստանից վերցնելը, Ադրբեջանի բանակին ներկայացնում են այս պատերազմի հաղթողը և ժողովրդին խոստանում, որ Թուրքիայի ռազմական ու քաղաքական աջակցությամբ, մոսկովյան համաձայնության հիմամբ, առաջիկա հինգ տարում հետ են վերցնելու Ղարաբաղն ամբողջությամբ:

Փորձագետների համոզմամբ, առաջիկա հինգ տարում Ադրբեջանի ժողովրդի մոտ մեծանալու է մտատանջությունը և հինգ տարվա ավարտին, Բաքուն ը պետք է ծանր որոշում կայացնի Մոսկվայից պահանջելու Ղարաբաղից ռուս բանակայիններին հեռացնելու և նոր պատերազմ սկսելու մասին կամ ավելի ծանր որոշում կայացնի Ղարաբաղում ռուս զորայիններին ներկայությունը երկարաձգվելու  դիմաց լռելու մասին: 

Առաջիկա հինգ տարում Ադրբեջանում քաղաքական ներքին զարգացումները ձևավորվելու են Ղարաբաղի ճգնաժամի կարգավորումը բարդանալու մտահոգությունների սրվելու ազդեցության տակ: Եվ ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Իլհամ Ալիևի և նրա ընդդիմադիրների միջև տեղի ունեցող բանավեճերը վկայում են, որ Ադրբեջանում քաղաքական հալածանքը և Ալիևի իշխանության ընդդիմության քայլերն ավելի են սրվելու առաջիկա տարիներին, ինչը ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքներից է լինելու Ադրբեջանի համար: