Մեկնաբանություն. Իրանի նախապայմանը` Լրացուցիչ արձանագրության գործադրմանը վերադառնալու համար
Իրանի կողմից Լրացուցիչ արձանագրության կամավոր գործադրման դադարեցման քայլի նկատմամբ եվրոպական ու ամերիկյան կողմերի արձագանքները մտածելու տեղիք են տալիս և խոսում են Արևմուտքի անտրամաբանական մետեցումների մասին:
Լրացուցիչ արձանագրության կամավոր գործադրման չեղարկումը ցանկալի չէ ՄԱԳԱՏԷ-ի ու ՀԳՀԾ-ի մյուս անդամների համար և բնական է, որ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների չգործադրումը հետևանքներ է ունենալու կողմերի համար: Այնպես ինչպես իրենց պարտավորություններին Եվրոպայի ու ԱՄՆ-ի անհավատարմությունը տնտեսական դժվարություններ է ստեղծել Իրանի համար, նույնպես էլ Իրանի կողմից կրած վնասների փոխարինման համար կիրառվող միջոցները նույնպես ցանկալի չեն դիմացի կողմի համար:
Հակադարձելով ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին դիմացի կողմի խոստմնադրժումներին, Իրանի կառավարությունն իսլամական խորհրդարանի ընդունած օրենքի հիմամբ, 2021թ. փետրվարի 23-ին դադարեցրել է Լրացուցիչ արձանագրության կամավոր գործադրումը և միայն ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրությունների շրջանակներում է շարունակելու համագործակցությունը գործակալության հետ:
Իսկ Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև կայացած վերջին համաձայնությունը եռամսյա համագործակցության նոր շրջանակ է գծել Իրանի ու գործակալության միջև, ինչը հերթական անգամ վկայում է Իրանի բարյացակամության մասին: Իրանի միջուկային գործունեության խաղաղանպատակ բնույթի ու ՀԳՀԾ-ի նկտամամբ Թեհրանի հավատարմության կարևորումը, վկայում է դիմացի կողմի ոչ կառուցողական քայլերի նկատմամբ Իրանի կառուցողական մոտեցման մասին:
Հերթական անգամ եռամսյա ժամկետ է նշանակվել ՀԳՀԾ-ի մյուս կողմերի համար, որպեսզի գործադրելով համաձայնագրով ստանձնած հանձնառությունները, ապահովեն Իրանի տնտեսական շահերը: Իրանը հստակ դիրքորոշում իր շահերի ապահովման հարցում և արևմտյան կողմի անտրամաբանական դիրքորոշումները չեն ազդում այդ դիրքորոշման վրա:
Չորեքշաբթի օրը, արձագանքելով արևմտյան պաշտոնատարների հայտարարություններին, առ այն, որ լրացուցիչ արձանագրության կամավոր գործադրման դադարեցման հարցում Իրանի քայլը ոչ կառուցողական է, ՄԱԿ-ի Իրանի ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Համանեն ասել է.«Իրանը միայն այն դեպքում կգործադրի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, երբ, որպես ՀԳՀԾ-ն խախտող կողմ, ԱՄՆ-ն գործնական քայլեր անի իր սխալներն ուղղելու համար»:
Իրանի արտաքին քաղաքականությանը հիմքն արևմտյան երկրների դիրքորոշումները չեն: ԻԻհ համաշխարհային մասշտաբով իր շահերը և պաշտոնական դիրրքորոշումներն առաջ է տանում «Արժանապատվության, իմաստնության ու նպատակահրամարության» սկզբունքներով: Այժմ Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև միջուկային համաձայնությունը հարմար առիթ է ընձեռել համաձայնության եվրոպական ու ամերիկյան կողմերին, որպեսզի գործադրելով ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները, հատկապես չեղարկելով հակաիրանական պատժամիջոցները պայմաններ ստեղծեն Իրանի վերադարձի համար:
ՀԳՀԾ-ն պետք է ապահովի Իրանի շահերը և եթե համաձայնագրի անդամները գործադրեն իրենց պարտավորությունները, միջուկային ծրագրի շրջանակներում Իրանի քայլերը կվերադառնան բնականոն հուն: Սակայն եթե արևմտյան կողմը շարունակի իր անտրամաբանական ընթացքը, Իրանի կառավարությունն ու խորհրդարանը վճռականորեն կգործադրեն 9 հոդվածներից բաղկացած պատժամիջոցների չեղարկման ռազմավարական քայլերի մասին օրենքը և մյուս կողմի քաղաքական ցանկացած մոտեցում չի կարող խոչընդոտել այս ուղուն: