Մեկնաբանություն. ՆԱՏՕ-ն ավելացնում է ճնշումը Ռուսաստանի վրա
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հինգշաբթի օրը նախազգուշացրել է Ռուսաստանի ջրեր ՆԱՏՕ-ի նավերի անօրինական մուտքի կապակցությամբ:
Ռյաբկովը հայտարարել է. «Ռուսաստանի սահմանը անձեռնմխելի է և կարող է պաշտպանվել ցանկացած ճանապարհով՝ դիվանագիտական, քաղաքական կամ ռազմական»
Նա հավելել է. «Բրիտանիան պետք է փոխի իր կործանիչի անունը «Defender » -ից, որը նշանակում է պաշտպան, և այն վերանվանի «Հարձակվող»: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են փորձել մեր ուժը, վտանգում են իրենց կյանքը»:
Ավելի վաղ, կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էին, որ HMS Defender նավակործանի մուտքը Ղրիմի ջրեր, կանխամտածված և սադրիչ քայլ է: Հինգշաբթի օրը, ՌԴ ԱԳ նախարարությունը կանչել է այդ երկրում Բրիտանիայի դեսպանին և զգուշացրել, որ եթե բրիտանական նավատորմը վերսկսի սադրիչ գործողությունները Ղրիմի ափերի մոտ, Ռուսաստանը կռմբակոծի Սև ծովում տեղակայված բրիտանական նավերը: Ի պատասխան, Բրիտանիայի պաշտպանության նախարարութան մամուլի ծառայությունը անդրադարձել է ռուսական ինքնաթիռի կողմից բրիտանական ռազմական նավի ուղղությամբ իրականացված նախազգուշացնող կրակին, հերքելով ռուական կողմի հայտարարությունը, թե բրիտանական նավը խախտել է ՌԴ ջրային սահմանը: Հայտարարության մեջ ասվում է, որ թագավորական ծովուժը միջազգային օրչենքի համաձայն, անցել է ՈՒկրաինայի ապահով ջրերից:
Չորեքշաբթի օրը, ռուսական առափնյա պարեկային ծառայության ֆրեգատը, Սև ծովի Ֆիոլենտ հրվանդանի մերձակայքում, կրակ էր բացել բրիտանական Defender նավակործանի ուղղությամբ՝ Ռուսաստանի օդային տարածքը խախտելու պատճառով: Ռուսական «Սուխոյ- M24» կործանիչը նույնպես նախազգուշական կրակոցներ է արձակել նավակործանի ուղղությամբ և ռմբակոծել դրա հետագիծը:
Սառը պատերազմի ժամանակաշրջանից հետո սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի ռազմածովային ուժերի և ՆԱՏՕ-ի հիմնական անդամներից մեկի ՝ Բրիտանիայի միջև, Ռուսաստանի ջրերում տեղի է ունենում նման միջադեպ: Լոնդոնը պնդում է, որ չի կատարել որևէ անօրինական գործողություն և չի խախտել միջազգային իրավունքը:
Բրիտանիայի վարչապետն իր խոսքում անդրադարձել է երկու կետի:
Նախ, բրիտանական ռազմանավի գործողությունը կանխամտածված և սադրիչ գործողություն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն մտել է Ղրիմի թերակղզու շրջակայքում գտնվող ռուսական ջրեր՝ նպատակ ունենալով հերքել և վիճարկել տարածաշրջանի, այդ թվում ՝ շրջակա ջրերի ինքնիշխանության վերաբերյալ Մոսկվայի հավակնությունը:
Երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ այս քայլով Լոնդոնը մերժում է Ղրիմի և Սևաստոպոլի նկատմամբ Մոսկվայի հավակնությունը, ինչև համահունչ է այդ կապակցությամբ Արևմուտքի դիրքորոշմանը, որը բազմիցս կրկնել են եվրոպական և ամերիկյան առաջնորդները: Լոնդոնի այս քայլը վկայում է նաև, որ Բրիտանիան նույնպես աջակցում է Ղրիմի թերակղզին և Սևաստոպոլը վերադարձնելու Ուկրաինայի ջանքերին: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ պնդում են, որ բրիտանական կործանիչի այդ քայլն իրականում իրականացվել է Ղրիմը գրավելու և Ուկրաինային միանալու ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմական վարժանքների շրջանակում: Այնուամենայնիվ, բրիտանական նավի տեղաշարժն այն ջրերում, որոնք Ռուսաստանը համարում է իր սեփականը, չափազանց վտանգավոր քայլ է և մարտահրավեր է Մոսկվայի վճռականությանը ՝ պաշտպանելու տարածքը, որը համարում է իրենը: Ռուսաստանի ռազմածովային ուժերի կողմից բրիտանական նավի ուղղությամբ իրականացված նախազգուշական կրակով Ռուսաստանը պատասխանեց վերջին ամիսների ՆԱՏՕ-ի սադրանքներին, որն ավելացնում է ներկայությունը Արևելյան Եվրոպայում, այդ թվում ՝ Սև ծովում, Բալթիկ ծովում և այլ երկրներում: Միևնույն ժամանակ, դա վկայում է այն մասին, թե որքան լուրջ է Արևելյան Եվրոպայում ռուսական և արևմտյան ուժերի ռազմական բախման հավանականությունը:
Վերջում պետք է նշել, որ բրիտանական նավի այս քայլը կանխամտածված քայլ է և արտացոլում է ՆԱՏՕ-ի մոտեցումը Ռուսաստանի վրա ճնշումը ուժեղացնելու հարցում: