Մեկնաբանություն- Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի ղեկավարները կարևորել են ՀԳՀԾ-ի վերականգնումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i144992-Մեկնաբանություն_Ֆրանսիայի_Գերմանիայի_և_Չինաստանի_ղեկավարները_կարևորել_են_ՀԳՀԾ_ի_վերականգնումը
Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր՝ Անգելա Մերկելը և Չինաստանի նախագահ՝ Սի Ծինփինը մի հեռախոսազրույցում, Վիեննայի բանակցության կողմերին կոչ են արել պատեհ համարել ՀԳՀԾ-ի շուրջ համաձայնության գալու համար ստեղծված առիթը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 06, 2021 13:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի ղեկավարները կարևորել են ՀԳՀԾ-ի վերականգնումը

Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր՝ Անգելա Մերկելը և Չինաստանի նախագահ՝ Սի Ծինփինը մի հեռախոսազրույցում, Վիեննայի բանակցության կողմերին կոչ են արել պատեհ համարել ՀԳՀԾ-ի շուրջ համաձայնության գալու համար ստեղծված առիթը:

Եվրոպացիների համար ՀԳՀԾ-ի պահպանումը կրկնակի կարևոր է: եվրամիությունը և եվրոպական եռյակը, ներառյալ Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան որպես 4+1 խմբի արևմտյան կողմ, բազմիցս հայտարարել են, որ հաշվի առնելով ՀԳՀԾ-ի համաձայնության դերը տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանման գործում, ցանկանում են պահպանել այդ համաձայնությունը և խոստացել էին այդ ուղղությամբ անել հնարավոր ամեն ինչ:

Չինաստանը ևս որպես 4 + 1 արևելյան սպեկտրի անդամ, Ռուսաստանի կողքին, որպես ԱՄՆ-ից տարբեվողր տեսակետներ ունեցող երկու միջազգային տերություններ այդ հարցում ունեն նույն դիրքը, ինչ եվրոպացիները:

Չինաստանի նախագահ՝ Սի Ծինփինն ասել է.«ՀԳՀԾ-ն բազմակողմանի շարժման արդյունք է և մեծ նշանակություն ունի միջուկային զենքի չտարածման և Արևմտյան Ասիայում խաղաղության ու կայունության պահպանման համար, հետևաբար պետք է շատ ազդեցիկ կերպով իրագործվի»:

Չնայած 4+1 խմբի արևմտյան ու արևելյան անդամները հովանավորում են ՀԳՀԾ-ի վերականգնումը, սակայն այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը լիովին հարցականի տակ է: Բայդենի կառավարությունը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի միջոցով Իրանի հետ անուղղակի բանակցություններով ձգտում է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձի համար:

Վիեննայի բանակցությունների ընթացքում, Վաշինգտոնը կրկնել է իր պահանջները Իրանի միջուկային սահմանափակումները մեծացնելու կապակցությամբ: Մյուս կողմից Բայդենի կառավարությունը պահանջում է հավանական համաձայնության մեջ ընդգրկել կետեր Իրանի հրթիռային կարողության և տարածաշրջանային քաղաքականության մասին, որոնք կերաշխավորեն ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ և Թրամփի օրոք սահմանված հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը:

Բայդենի կառավարությունը նաև հայտարարել է, որ մտադիր չէ չեղարկել բոլոր պատժամիջոցները և միայն չեղարկելու է այն պատժամիջոցները, որոնց չեղարկումը կարևոր է համարում ՀԳՀԾ վերադառնալու համար:

Վիեննայում տեղակայված միջազգային կառույցների գրասենյակում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ՝ Միխայիլ Ուլյանովը թվիթերում գրառում կատարելով անդրադարձել է  նոր խնդիրների, այդ թվում ՝ տարածաշրջանային անվտանգության և Իրանի հրթիռային կարողության խնդրի լուծման որոշ ջանքերին և գրել է.«Սա մեկ նետով և անիրատեսական ու ոչ կառուցողական գործողությամբ բազմաթիվ թիրախներ խոցելու փորձ է: Վիեննայում ընթացող բանակցություններում համաձայնեցված նպատակը միայն ՀԳՀԾ-ի նախնական համաձայնության վերականգնումն է: