Օգոստոս 23, 2021 12:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ղրղզստանում Եվրասիական երկրների վեհաժողովը

Այն պայմաններում, երբ Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հարևան համարվող Աֆղանստանի վերջին զարգացումները մտահոգություններ են առաջացրել այդ երկրներում, Կենտրոնական Ասիայի երկրներն օգոստոսի 22-ին Ղրղզստանի «Չոլպոն-Ատա» համալիրում կարևոր որոշումներ են կայացրել:

Հանդիպմանը Եվրասիայի բարձրաստիճան ղեկավարները քննարկել են միջառևտրային ապահովագրության և ոչ-սակագնային միջոցառումների մերձեցման, ինչպես նաև արտահանվող ապրանքների մաքսատուրքերի հետ կապված հարցեր: Միաժամանակ, Ղրղզստանի «Չոլպոն-Ատա» համալիրում կայացած հանդիպման օրակարգում էր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նոր տարածաշրջանային կազմակերպության ստեղծումը:

Բացման հանդիսությանն ունեցած ելույթում, Ղրղզստանի նախագահը կարևորել է արտադրական շղթաների ստեղծման ներուժի ավելացման և Եվրասիական միության անդամ երկրներից արտահանման ավելացումը:

Եվրասիական տնտեսական միության անդամներն են այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը: Այս տնտեսական միությունը ստեղծվել է 2015 թվականին և հայտարարել է իր գոյության մասին: Միության բոլոր անդամները կողմ են ապրանքների, կապիտալի, աշխատուժի և ծառայությունների ազատ տեղաշարժին Եվրասիական սահմաններում:

Ղազախստանի նախկին նախագահ, Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով առաջինն է եղել, որ ռուս պաշտոնյաներին առաջարկել է հիմնել այս միությունը,բՂրղզստանում կայացած հանդիպմանն ունեցած ելույթի ժամանակ ասել է.«Տաջիկստանի և Ուզբեկստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը օգուտ կբերի երկու երկրներին և միության այլ անդամներին: Որովհետեւ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը պահանջում է, որ Դուշանբեն ու Տաշքենդը միանան Եվրասիական տնտեսական միությանը»:

Նազարբաևն այն պայմաններում է կարևորում Տաջիկստանի և Ուզբեկստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը, երբ Դուշաբեի կառավարության պաշտոնյաները, ի պատասխան Եվրասիական տնտեսական միությանը միանալու ռուս պաշտոնյաների խնդրանքին, բազմիցս հայտարարել են, որ քննարկում են այդ առաջարկը, և այս հարցում պետք է հաշվի առնել այլ երկրների փորձը: Այդ պատճառով նրանք չեն շտապելու Եվրասիական միությանը միանալու հարցում: Ուզբեկստանը ևս մի քանի նոր նախաձեռնություններ իրականացնելուց և հարևան երկրներին, տարածաշրջանին ու աշխարհին բարեկամության ձեռք մեկնելուց հետո, դեռ միանշանակ չի արձագանքել միությանը լիիրավ անդամակցությանը:

Կենտրոնական Ասիայի հանրապետությունների անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կնվազեցնի նրանց մանևրող ուժը տարածաշրջանում և աշխարհում: Ավելի ստույգ՝ Տաջիկստանի և Ուզբեկստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կվերացնի երկու երկրների Արևմուտքի հետ սերտաճման հնարավորությունը:

Դուշանբեի և Տաշքենդի պաշտոնյաները փորձում են մինչ այդ միությանը միանալը զիջումներ ստանալ Եվրասիական միության գլխավոր  հենասյունը հանդիսացող Ռուսաստանից:

Տաջիկստանին և Ուզբեկստանին ներգրավելու Եվրասիական տնտեսական միության անդամների համատեղ ջանքերը տեղի են ունենում այն դեպքում, երբ միության անդամները Իրանի հետ աշխատելու մեծ ցանկություն են հայտնել:

Կենտրոնական Ասիայի հանրապետություններում Ղրղզստանի և Ղազախստանի, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնյաները բազմիցս ցանկություն են հայտնել ընդլայնել Իրանի հետ փոխադարձ համագործակցությունը: Իրանի պաշտոնյաները ևս փորձում են ԱՄՆ-ի և արևմտյան պետությունների հետ համագործակցության փոխարեն,  նրանց հետ ընդլայնել համագործակցությունը:

Պիտակ