Մեկնաբանություն- Երևանը Բաքվին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Թեև Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրումից անցել է մեկ տարի, սակայն կողմերի միջև հրադադարի խախտումները կասկածի տակ են դնում տարածաշրջանում խաղաղության ցանկացած համաձայնագրի իրականացումը։
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտի մասին։ Իսկ նախագահի հատուկ օգնական Հեքմաթ Հաջիևը, վերջերս Բաքվի ADA համալսարանում ունեցած ելույթում հայտարարել է. «ԼՂ հակամարտությունն ավարտված է և անցյալում է: Ադրբեջանի համար ԼՂ հակամարտությունը ոչ միայն արտաքին քաղաքական, այլ նաև ներքին խնդիր է»։
Ադրբեջանցի որոշ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Ժողովրդական ճակատ» բարեփոխական խմբակցության ղեկավար Ալի Քարիմլին, կասկածներ են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտի վերաբերյալ։ Բայց Բաքվի պաշտոնյաները, հատկապես Ադրբեջանի նախագահը, ով իր երկրի մուսուլման ժողովրդի աջակցությունը ստանալու փոխարեն հույսը դրել էր որոշ օտարերկրյա դիվանագետների վրա, պնդում է, որ հակամարտությունն ավարտված է: Մասնավորապես, զիջումներ ստանալու փոխարեն նա անհամար զիջումներ է արել Թուրքիային ու Իսրայելի ռասիստական ռեժիմին։ Փաստորեն, Ադրբեջանի նախագահի անձնական գործողությունները ցույց են տվել, որ Հայաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար, նա օրակարգում ներառել է տարածաշրջանից դուրս գտնվող կառավարությունների պահանջները։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակման մյուս պատճառը Թուրքիայից և Սիոնիստական ռեժիմից զենք գնելու Իլհամ Ալիևի կառավարության ջանքերն են: Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին Երևանում հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Օրչուկի հետ: Հանդիպման ժամանակ, Փաշինյանն անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի։ Հայաստանի վարչապետն Ադրբեջանին մեղադրել է երկու երկրների միջեւ կնքված հրադադարը խախտելու մեջ։
Նա հայտարարել է. «Ադրբեջանը, խախտելով հրադադարի ռեժիմը, փորձում է վտանգել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»:
Փաշինյանը հավելել է. «Եռակողմ հռչակագրի դրույթների խախտումներից են հրադադարի ռեժիմի խախտումները, կապի ու տրանսպորտային ուղիների բացմանը խոչընդոտելը, ձերբակալվածներին արտահանձնելուց Բաքվի իշխանությունների հրաժարումը»։
Որպես Լեռնային Ղարաբաղի խաղաղ համաձայնագրի դրույթների իրականացման գործընթացի ամփոփում, պետք է ասել, որ անցյալ տարվա նոյեմբերին ԼՂ խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո Բաքվի պաշտոնյաների, հատկապես Ադրբեջանի նախագահի գործողությունները վանսեցին համաձայնագրին: Այդ քայլերի թվում են որոշ տարածաշրջանային և համաշխարհային կառավարությունների ներկայությունն Ադրբեջանի օկուպացված տարածքներում և տարածաշրջանի կառավարությունների և ժողովուրդների մտահոգությունների սրումն ազատագրված տարածքներում որոշ երկրների վտանգավոր քաղաքականությունների կապակցությամբ: Միևնույն ժամանակ, չպետք է անտեսել այն փաստը, որ չնայած ԼՂ խաղաղ համաձայնագրի ստորագրումից մեկ տարի է անցել, արցախյան պատերազմի ադրբեջանցի փախստականները չեն վերադարձել են իրենց տները, ինչը մտածելու տեղիք է տալիս: