Մեկնաբանություն- Իրանական ապրանքները մեծ ընդառաջում են գտնում Կովկասյան երկրներում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i159790-Մեկնաբանություն_Իրանական_ապրանքները_մեծ_ընդառաջում_են_գտնում_Կովկասյան_երկրներում
Հարավային Կովկասի մի շարք երկրներում կազմակերպված ցուցահանդեսներին իրանական ընկերությունների ներկայության արդյունքում, հատկապես Հաայստանում ու Ադրբեջանում աճել է Իրանի հետ առևտրային հարաբերություններն ընդլայնելու ցանկությունը և իրանական ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2021 07:50 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանական ապրանքները մեծ ընդառաջում են գտնում Կովկասյան երկրներում

Հարավային Կովկասի մի շարք երկրներում կազմակերպված ցուցահանդեսներին իրանական ընկերությունների ներկայության արդյունքում, հատկապես Հաայստանում ու Ադրբեջանում աճել է Իրանի հետ առևտրային հարաբերություններն ընդլայնելու ցանկությունը և իրանական ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը:

ԱՄն-ի կողմից սահմանված հակաիրանական պատճաժամիջոցների, առավելագույն ճնշման քաղաքականության և Վաշինգտոնի կողմից  Իրանի տնտեսական ու առևտրային գործընկերների նկատմամբ գործադրված ճնշումների պատճառով, պաշտոնական Թեհրանն իր օրակարգում է ներառել տեղական հնարավորությունների վրա հիմնված  տեխնոոգիաների կիրառումը: Այդ պատճառով, վերջին չորս տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի կիրառած հակաիրանական  պատժամիջոցները   Իրանի արդյունաբերական, պարենային և գյուղատնտեսական արտադրության և այլ ոլորտներում զարգացման հիմք են հանդիսացել:

Արդյուքնում, բացի ներքին կարիքները բավարարելուց, Իրանը հնարավորություն ունի նաև արևմտյան նմանատիպ ապրանքների հետ մրցունակ արտադրանք արտահանել տարածաշրջանի երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան և Հայաստան։ Իրանական ապրանքները մեծ ընդառաջման են արժանացել Ադրբեջանում: Բացի այդ, անցնող տարում մասնակցելով Հայաստանում կազմակերպված մի շարք ցուցահանդեսների, իրանական ընկերությունները կարողացել են գրավել նաև հայ գործարարների ուշադրությունը:

Իրանական հինգ ընկերություններ մասնակցել են դեկտեմբերի 22-26-ը Հայաստանում անցկացված ցուցահանդես-վաճառքին: Ցուցահանդեսում ներկայացված իրանական արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ սպառողների շրջանում: Դա վկայում է այն մասին, որ հայկական շուկայում իրանական արտադրանքը լավ դիրք ունի և այդ երկրում իրանական արտադրանքը և դրա որակը ներկայացնելուն ուղղված իրանցի գործարարների ջանքերն արդյունավետ են եղել:  Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ ԼՂ հակամարտության ավարտն Իրանին ու տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տվել ընդլայնելու տնտեսական ու առևտրային համագործակցությունը:

Իրանն Ադրբեջանի  ու Հայաստանի հետ ունի ավելի քան 800 կիլոմետր ցամաքային սահման, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել այդ երկրների հետ սահմանային համագործակցությունն ու առևտրային հարաբերությունները: Իրանը մտադիր է հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջոցով ընդլայնել համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Այդ շրջանակում,  Իրանի և Հայաստանի իշխանությունները  պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների սահմանային շրջաններում հատուկ տնտեսական գոտի կառուցելու վերաբերյալ։

Չպետք է անտեսել Իրանի ու Հայաստանի համար Իրանի տարանցիկ հնարավորությունների կարևորությունը: Իրանի աշխարգահրական տարածքի համեմատական առավելությունը երկու հարևանների համար հյուսի--արևմտայն սահմաններին ավելի շատ է, քան հյուս-Հարավ ռազմավարական միջանցիք հնարավորությունները:

Այլ խոսքով,  Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան գործող երկաթուղային և ճանապարհային ուղղություններով մուտք գործել Պարսից ծոց և Օմանի ծով։ Իրանական տարածքային առավելությունը հատկապես ԼՂ հակամարտության լուծմամբ,  մեծ նշանակություն կունենա Ադրբեջանի  և Հայաստանի համար:

Ամփոոփելով տարածաշրջանի ընդհանուր վիճակը, պետք է ասել, որ Ադրբեջանի մուսուլման ժողովրդի և հայերի կողմից իրանական ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը կարելի էհամարել երկու հարևան երկրների հետ Իրանի տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնման նախադրյալները։ Անկասկած, հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ Իրանի համագործակցության ընդլայնմամբ, կարելի է ակնկալել, որ հաջորդ տարի երեք երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի: