Մեկնաբանություն. Հայացք Ադրբեջանի պաշտպանության նախարարի Իրան կատարած այցին
Ադրբեջանի ՊՆ-ն Թեհրան կատարած այցի ընթացքում մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և ԻԻՀ-ի ՊՆ-ի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների ընդլայնման հարցը։
Չորեքշաբթի օրը Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ և ընդգծել հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։
Զաքիր Հասանովը ԻԻՀ-ի պաշտոնյաների հետ իր հանդիպումներն ու բանակցությունները որակել է շատ օգտակար, բեղմնավոր և համագործակցության ապագայի համար ճանապարհ բացող։
Վերջին ամիսներին Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից հրահրված Ադրբեջանի պաշտոնյաների որոշ դիրքորոշումներ և հայտարարություններ ընդդեմ Իրանի, առաջացրել էին տարաձայնություններ և որոշակի լարվածություն երկու երկրների միջև։ 2021 թվականի սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացրեց, իսկ երկու շաբաթ անց ԻԻՀ-ի բանակը տեղակայվեց Ադրբեջանի հետ սահմանային շրջանում և անցկացրեց լայնածավալ զորավարժություններ։
Այնուամենայնիվ, լարվածության և տարաձայնությունների սահմանափակ ժամանակաշրջանից հետո երկու կառավարություններն էլ ընդգծել են վեճերը լուծելու և Իրանի և Ադրբեջանի՝ որպես երկու հարևան երկրների հարաբերությունները բարելավելու անհրաժեշտությունը: Դրա վառ օրինակը Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն էր 2021 թվականի նոյեմբերի 28-ին Թուրքմենստանի մայրաքաղաքում, որտեղ ընդգծվեց երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների պահպանումը։
Այս հանդիպումից հետո ստորագրվել է Իրանի տարածքով թուրքմենական գազը Ադրբեջան տեղափոխելու պայմանագիր։ Համաձայնագրի համաձայն՝ Իրանը Թուրքմենստանից Սարախսում կստանա 1,5-ից 2,2 միլիարդ խորանարդ մետր գազ, նույնքան էլ Աստարայի սահմանին կհնձնի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։
Իրանն ու Ադրբեջանը էներգետիկ ռեսուրսների ոլորտում առաջատար երկրներից են և լավ ներուժ ունեն տարածաշրջանային ու համաշխարհային էներգետիկ շուկայում համագործակցության մակարդակը բարձրացնելու համար, երկու կողմերը վերջին ժամանակներս նմանատիպ քաղաքականություն են վարել նավթի շուկայում։
Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա 11 ամիսներին դրան նախորդող տարվա համեմատ աճել է 30%-ով, իսկ ավտոմոբիլային տրանսպորտի ծավալը՝ 62,5%-ով։
Բացի այդ, Իրանը և Ադրբեջանը երկուսն էլ հանդիսանում են Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) և Իսլամական համագործակցության կազմակերպության անդամներ, որոնք կարևոր են երկու երկրների տարածաշրջանային շահերն ու նպատակներն առաջ մղելու համար:
Անվտանգության ընդհանուր սպառնալիքներ
Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և Կովկասում ստեղծված իրավիճակը որոշ ճգնաժամերի, վեճերի և հատկապես արտաքին միջամտության պատճառով հող է նախապատրաստել ահաբեկիչների ներկայության, ինչպես նաև տարածաշրջանում կայունություն չցանկացող և իրենց քաղաքական ու տնտեսական նպատակները հետապնդող ռեժիմների դավադրությունների համար։ Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ն այն կողմերից են, որոնք միշտ փորձել են կանխել իսլամական երկրների մերձեցումը և տարածաշրջանում կայունության հաստատումը` հրահրելով որոշակի տարաձայնություններ և ստեղծելով ճգնաժամեր: Այս հիմունքներով, կարևոր է համարվում Իրանի և Ադրբեջանի միջև պաշտպանական և անվտանգության համագործակցությունը՝ ընդհանուր սահմաններում և տարածաշրջանում ահաբեկչության և անկայունության դեմ պայքարում։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ԱՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը, ընդգծելով, որ Իրանի հզորությունը տարածաշրջանում ապահովում է անվտանգությունը, հստակեցրել է.«Թաքֆիրական և ԻԼԻՊ-ի ուժերի ներկայությունը ոչ մի տեղ տարածաշրջանի ժողովրդին օգտին չէ: Այս ավազակախմբերը ստեղծվել են ամերիկացիների և սիոնիստների կողմից և որտեղ ներկա են եղել հանցավոր գործողություններ են կատարել»։
Իրականությունն այն է, որ կապող գործոնները, ինչպիսիք են հարևանությունը, կրոնական և պատմական ընդհանրությունները, ընդհանուր ծովային և ցամաքային սահմանները (մոտ 750 կմ), ժողովրդագրական միատարրությունը և ընդհանուր տնտեսական և անվտանգության շահերը, պահանջում են Իրանն ու Ադրբեջանը որպես երկու հարևան երկրներ երկկողմ ու տարածաշրջանային հարաբերություններում, ունենալ սերտ համագործակցություն և համակարգում, որը և՛ ապահովում է երկու երկրների շահերը, և՛ տարածաշրջանում անվտանգության և կայունության բաղադրիչից է: