Մեկնաբանություն - Պենտագոնի անհիմն պնդումն Իրանի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ
Կրկնելով Իրանի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ անհիմն մեղադրանքները՝ Պենտագոնի խոսնակն ասել է, որ այդ երկրի կողմից կան ակնհայտ սպառնալիքներ:
Պենտագոնի խոսնակ Ջոն Քորբին, կրկնելով Իրանի տարածաշրջանային սպառնալիքի մասին մեղադրանքը և անդրադառնալով ԱՄՆ ռազմածովային ուժերի և նրա դաշնակիցների զորավարժություններին, հավելել է.«Ոչ միայն մենք, այլև մեր դաշնակիցները նույնպես, պետք է պատրաստ լինեն դիմակայելու այդ սպառնալիքներին»:
Նա հավելել է. «Այս զորավարժությունները ձևական բնույթ չեն կրում: Այս զորավարժությունները տեղի են ունենում մի իրավիճակում, երբ մենք պետք է վստահ լինենք, որ պատրաստ ենք դիմակայել Իրանի սպառնալիքներին»։
ԱՄՆ ռազմածովային հրամանատարության (NAVCENT) ղեկավարությամբ միջազգային ռազմածովային IMX/CE 2022 զորավարժություններն անցկացվում են Արևմտյան Ասիայում։
ԱՄՆ-ն արդեն երկար տարիներ շարունակում է իրանաֆոբիայի քաղաքականությունը: Իրանին մեկուսացնելը, տարածաշրջանային և միջազգային փոխգործակցությանը խոչընդոտելը, Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու համար կոալիցիա ձևավորելը, Պարսից ծոցի ռազմավարական տարածքում ներկայությունը շարունակելը և Սիոնիստական ռեժիմի շահերի ապահովումն ու տարածաշրջանի երկրներին այդ ռեժիմին մոտեցնելը, իրանաֆոբիայի քաղաքականությունն առաջ տանելու ԱՄՆ-ի նպատակներից են։
Չնայած Վաշինգտոնի պաշտոնյաների պնդումներին, թե ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ Արևմտյան Ասիայում, մասնավորապես՝ Պարսից ծոցում գտնվող իր գործընկերների և տարածաշրջանային դաշնակիցների նկատմամբ անվտանգության ապահովման իր պարտավորություններին, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը ծանր հարված է հասցրել այդ երկրի վստահությանը և լուրջ կասկածներ է առաջացրել նրա դաշնակիցների մոտ:
Փաստորեն տարածաշրջանում արտատարածաշրջանային դերակատարների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ներկայթյունն է անապահովություն և անկայունություն առաջացնում, ԱՄՆ-ի և նրա որոշ դաշնակիցների ռազմական ներկայության և միջամտության պատճառով, Իրաքը, Սիրիան և Աֆղանստանն այն երկրների թվում են, որոնք տարիներ շարունակ ականատես են եղել անկայունության, անապահովության և ահաբեկիչների ներկայության:
Իրանի Իսլամական Հանրապետությունը Պարսից ծոցում իր հիմնական ռազմավարությունը հիմնել է հավաքական անվտանգության և մասնակցության քաղաքականության վրա, և օտար ուժերի միջամտությունն ու ներկայությունը դեմ է համարում է իր ազգային շահերին և տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։
Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից, տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը հնարավոր է ձեռք բերել ոչ թե արտաքին միջամտությունների, այլ միայն ներքին և տարածաշրջանային լուծումների միջոցով։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին դեկտեմբերի 6-ին Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Թահնուն բին Զայեդի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ կայունությունը և անվտանգությունը կարող է հաստատվել միայն տարածաշրջանի երկրների միջև շարունակական երկխոսության և համագործակցության միջոցով։
Իրականում Պարսից ծոցի հարավային երկրների անվտանգությունը չի ապահովվի այնպիսի երկրների հետ համագործակցությամբ, ինչպիսին է ԱՄՆ-ն։ Որովհետև տարածաշրջանի ներկայիս իրավիճակը նախկինի նման չէ, և տարածաշրջանի ժողովուրդները ցանկանում են, որ ԱՄՆ-ն հեռանա իրենց երկրներից:
Արևմտյան Ասիայի հարցերի փորձագետ Ասղար Զարեիին կարծում է. «Պարսից ծոցի հարավային որոշ կառավարություններ չունեն բավարար ինքնավստահություն տարածաշրջանային և արտաքին քաղաքականության մեջ և իրանաֆոբիայի միջոցով իրենց վստահված պրոքսի գործողություններ են իրականացնում»: