Մեկնաբանություն- ԱՄՆ-ի դեմ Չինաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը Պեկինում համաձայնեցրել են երկու երկրների դիրքորոշումները այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Ուկրաինան, Աֆղանստանը և Կորեական թերակղզու իրավիճակը:
Ռուսաստանի համար Ուկրաինայի հարցում կարևորը Չինաստանի աջակցությունն է Մոսկվայի դիրքորոշմանը քանի որ ԱՄՆ-ը և Արևմտյան այլ երկրներ փորձում են Ուկրաինային ընդունել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում (ՆԱՏՕ) և ռազմական շրջապատման մեջ դնել Ռուսաստանին:
Մոսկվան բազմիցս զգուշացրել է ԱՄՆ-ին և Արևմուտքին իր ազգային անվտանգության սպառնալիքների հետևանքների մասին։ Ռուսաստանի դեմ ԱՄՆ Եվրոպա դաշինքը, որ օգտագործում են նաև ՆԱՏՕ-ի ռազմական բազուկը, Ռուսաստանին ստիպել է Ուկրաինայի հարցով Չինաստանի աջակցության կարիքը ունենանա, որովհետև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ներխուժման շուրջ մեդիաքաոս և հոգեբանակն պատերազմ հրահրելով Արևմուտքն փորձում է իր ռազմական դիրքը ամրապնդում է իր ռազմական դիրքերը Ռուսաստանի մերձակայքում:
Միջազգային հարցերով փորձագետ Սթիվեն Գայդը ասել է. «Չնայած Չինաստանը պատմականորեն խուսափել է պաշտոնական դաշինքի մեջ մտնելուց, սակայն Չինաստան-Ռուսաստան ռազմական հարաբերությունները չեն կարող անտեսվել»:
Չինաստանի վերաբերմունքը Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ռազմական ներկայության նկատմամբ՝ եՊեկինի և Մոսկվայի ընդհանուր շահերի ոլորտում, այն պատճառով կարող է մոլորեցնել Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին, որ Չինաստանը պահպանողական պահվածքով ցույց է տվել, քանի դեռ այդ երկիրը համաշխարհային տերություն չի դարձել մտադրություն չունի ռազմական առճակատման մեջ մտնել Արևմուտքի հետ։
Այս ընկալումը կարող է չընդգրկել Մոսկվայի և Պեկինի բոլոր շահերն ու ընդհանրությունները։
Միջազգային հարցերով փորձագետ Ալի Աքբար Ջոքարն ասում է.«Այն ինչ Ռուսաստանի և Չինաստանի քաղաքական դիրքորոշումները վերջին ամիսներին մոտեցրել է միմյանց միջազգային համակարգի և Ամն-ի ու Արևմուտքի դեմ նրանց ընդհանուր մոտեցումն է: ԱՄՆ ռազմական ներկայությունը Չինաստանի և Ռուսաստանի կենսական շահերի ոլորտում, ամրապնդում է երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները»:
Չնայած Արևմտյան շրջանակները, լավատեսորեն չեն տրամադրված Չինաստանի կողմից անհրաժեշտության պահին Ռուսաստանին ցուցաբերած իրական աջակցության մասին, սակայն թվում է որ երկու երկրները համահունչ միջազգային պայմաններին և ԱՄՆ-ի կողմից շրջափակվելով, որը ներգրավում է նաև Չինաստանի շրջապատի ջրերը , ավելի են զգում են Արեւմուտքի սպառնալիքների դեմ միասնական դիրքորոշման անհրաժեշտություն։ Այս միասնական դիրքորոշումը կարող է որոշ չափով ստիպել ԱՄՆ-ին չափավոր քաղաքականություն որդեգրել Պեկինի և Մոսկվայի նկատմամբ։