Մեկնաբանություն- Վիեննայի բանակցությունները. Ի՞նչ համաձայնության է ձգտում Իրանը
«Թեհրանը վճռական է համաձայնության հասնելու հարցում, սակայն Իրանի ազգային շահերը պետք է երաշխավորված լինեն», - ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի հետ հեռախոսազրույցում` անդրադառնալով Վիեննայի բանակցությունների վերջին կարգավիճակը:
Նշելով, որ Իրանը լրջորեն է տրամադրված համաձայնության հասնելու հարցում, բայց նաև ընդգծում է իր կարմիր գծերն ու ազգային շահերը պաշտպանելու վճռականությունը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ բանակցություններում որոշակի դրական տեղաշարժեր են եղել, սակայն դրանք դեռ չեն արդարացնում Իրանի սպասելիքները։
«Վիեննայի բանակցությունները գտնվում են կարևոր հանգրվանում, և բոլոր կողմերը հստակ օրակարգ ունեն համաձայնության հասնելու համար»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու և Վիեննայի բանակցությունների ավագ համակարգող Ջոզեֆ Բորելը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցում:
ՀԳՀԾ-ի փորձը, այդ համաձայնագրի թերի կատարումը և վերջապես ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, իսկ հետո Եվրոպայի անկարողությունը երաշխավորելու Իրանի տնտեսական շահերը միջուկային համաձայնագրում, ստիպել են Իրանին ավելի մեծ վճռականությամբ և զգայունությամբ մասնակցել Վիեննայում ընթացող պատժամիջոցների վերացման բանակցությունների նոր փուլին։
Վիեննայի բանակցությունների նոր փուլը դադարեցվել է 2022 թվականի հունվարի 28-ից, որպեսզի համաձայնության հասնելու համար քաղաքական որոշում կայացնելու նպատակով, պատվիրակությունները խորհրդակցեն իրենց երկրների պաշտոնատարների հետ։ Պատժամիջոցների վերացման համաձայնագիրը Իրանի կողմից կհաստատվի այն ժամանակ, երբ դրա հավաստիությունը կստուգվի և կերաշխավորվեն Իրանի տնտեսական շահերը՝ անկախ այլ երկրների, հատկապես Միացյալ Նահանգների ներքին օրենքներից:
ՀԳՀԾ-ն մինչ այժմ չի կարողացել երաշխավորել Իրանի տնտեսական շահերը, Իսկ ԱՄՆ-ի մոտեցումը և որոշ եվրոպական կողմերի անկարողությունը՝ ԱՄՆ ստվերից դուրս գործելու հարցում, ավելացրել են Վիեննայի բանակցություններում որոշ կողմերի նկատմամբ Իրանի անվստահությունը: Նման պայմաններում Իրանը կընդունի համաձայնագիր, որը ոչ թե թղթի վրա, այլ իրատեսորեն և կայուն կերպով կծառայի իր երկրի տնտեսական շահերին:
ՀԳՀԾ-ն ստորագրվել և իրագործվել է 2015 թվականին՝ նպատակ ունենալով ապահովել Իրանի տնտեսական շահերը՝ Թեհրանի միջուկային որոշ սահմանափակումների դիմաց: Աակայն ոչ միայն այդ շահերը չեն երաշխավորվել, այլ նաև ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգները, դուրս գալով համաձայնությունից, նոր պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ:
Մյուս կողմի նկատմամբ այս անվստահությունը ստիպել է Իրանի բանակցային թիմին բանակցությունների նոր փուլում ընդունել լուծումներ և տրամաբանական առաջարկներ անել՝ գնահատելով մյուս կողմի լրջությունը, համաձայնության կայացման դեպքում, կանխել Իրանի ազգային շահերի խախտումը։ Եվ քանի դեռ Իրանի համար այս կարևոր սկզբունքն ապացուցված չէ, համաձայնություն ձեռք չի բերվի։
Այդ շրջանակում, Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, շաբաթ օրը Twitter-ում գրել է. »Իրանի համար իրական, արդյունավետ և ստուգելի տնտեսական օգուտը համաձայնագրի ձևավորման համար անհրաժեշտ պայման է»:
Նավթի հեշտ վաճառքը և դրանցի գոյացող արտարժութային եկամուտները կայուն կերպով Իրան փոխանցելը, օտարերկրյա բանկերի հետ իրանական բանկերի անսահմանափակ համագործակցությունը, Իրանի արտաքին առևտրի դյուրացումը և անփորձանք գործընթացը՝ անկախ նրանից, թե որ կառավարությունն է իշխանության գալու ԱՄՆ-ում, ինչպես նաև Իրանում կայուն և վստահելի ներդրումները, այն պայմաններից են, որոնց երաշխավորումը ճանապարհ է հարթում Վիեննայի բանակցությունների նոր փուլում համաձայնության գալու համար։