Փետրվար 25, 2022 17:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-  Արտևմուտքը խստացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Արևմուտքը նոր պատժամիջոցներ կիրառելով հակադարձեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակմանը: Սակայն եվրոպական երկրները տարակարծիք են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու հարցում:

Հինգշաբթի օրը, Եվրամիության ղեկավարներն արտահերթ նիստում խստորեն դատապարտել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումը:

ԵՄ առաջնորդները համաձայնել են խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ֆինանսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ՝ Ուկրաինայի վրա հարձակման պատճառով։ Նրանք պայմանավորվել են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ֆինանսների, էներգետիկայի, տրանսպորտի, արտահանման և ֆինանսավորման վերահսկման, վիզային քաղաքականության ոլորտների և ֆիզիկական անձանց դեմ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը ասել է, որ պատժամիջոցները նպատակ ունեն խեղդել Ռուսաստանի տնտեսական ցուցանիշները, որոնք կներառեն բանկային, ֆինանսներ, տեխնոլոգիաների փոխանցում, արդյունաբերություն և արտահանում: Ճապոնիան և Կանադան նույնպես հայտարարել են Ռուսաստանի դեմ ընդարձակ պատժամիջոցների մասին:

Ուկրաինայի վրա Մոսկվայի հարձակման պատրվակով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել նաև ԱՄՆ-ը։  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ագրեսոր» և ասել, որ համաձայնել է խիստ  և կործանարար պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Բայդենն ասել է, որ պատժամիջոցները ներառում են ևս չորս ռուսական բանկ, որոնք ներառված չեն պատժամիջոցների առաջին մասում, այդ թվում՝ Ռուսաստանի մեծությամբ երկրորդ բանկը՝ ՎՏԲ բանկը: «Այսօրվանից ԱՄՆ-ում ռուսական բոլոր ակտիվները կսառեցվեն, և մենք կսահմանափակենք Ռուսաստանի՝ դոլարով և իենով առևտուր իրականացնելու հնարավորությունը»,- հայտարարել է Բայդենը, հավելելով, որ այդ պատժամիջոցները լուրջ ծախսեր կպարտադրեն  Ռուսաստանի տնտեսությանը թե անմիջապես, և թե ժամանակի ընթացքում։

Հաշվի առնելով, որ Ռուսաստանն արդեն ակնկալում էր Արևմուտքի կողմից լայնածավալ պատժամիջոցների կիրառում, Մոսկվան որոշակիորեն պատրաստ է դիմակայել այդ պատժամիջոցներին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան կտրուկ արձագանքել է ԵՄ պատժամիջոցներին և «կոշտ գործողություններ» է ձեռնարկում դրանց դեմ:

Արևմուտքի, հատկապես Եվրամիության, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների արշավի համատեքստում կարևոր խնդիր է այն, որ եվրոպացիները, հաշվի առնելով ռուսական գազից իրենց կախվածությունը, չեն կարող Ռուսաստանի նկատմամբ լուրջ  պատժամիջոցներ սահմանել, հատկապես՝ Swift-ի ոլորտում։ Չնայած ԵՄ որոշ երկրներ, այդ թվում Չեխիան ցանկանում են Ռուսաստանին հեռացնել Swift-ից, եվրոպական խոշոր երկրները, ինչպիսիք են Գերմանիան և Իտալիան, դեմ են այդ քայլին: Սրա պատճառը նույնպես պարզ է. 

Հաշվի առնելով, որ Ռուսաստանը մատակարարում է Եվրոպայի գազի մոտ 40 տոկոսը, եթե Բրյուսելը ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի նկատմամբ, որոնք թույլ չեն տա Ռուսաստանին հասանելիություն ունենալ գազի արտահանումից ստացվող գումարներին, Մոսկվան կհրաժարվի գազ մատակարարել Եվրոպա: Հաշվի առնելով, որ ռուսական գազը կարևոր է ջեռուցման, էլեկտրակայանների վառելիքի և եվրոպական արդյունաբերության սպառման համար, ԵՄ խոշոր երկրները չեն ցանկանում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, այդ թվում մոսկվայիօն հեռացնել Swift-ից: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի կենտրոնական բանկը և ֆինանսական ցանցը կարող են բանկային ճանապարհով գումար ստանալ նավթի և գազի վաճառքի և արտահանումների դիմաց,  ռուսական խոշոր բանկերի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն ավելի շատ քաղաքական և լրատվական ժեստ են: Ռուսաստանի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցները երկսայր սուր են, որոնք լուրջ հետևանքներ կունենան այդ երկրների, հատկապես Եվրոպայի և ԱՄՆ-ի տնտեսությունների և էներգետիկ ոլորտների համար:  Ուկրաինայում պատերազմի հետևանքով, համաշխարհային շուկայում աճել են նավթի, գազի, ոսկու և ցորենի գները:

Պիտակ