Փետրվար 26, 2022 18:12 Asia/Tehran

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության ժամանակ Ռուսաստանը վետո է դրել «Ուկրաինայի վրա հարձակումները» դատապարտող բանաձևի վրա:

Բանաձևին կողմ է քվեարկել 11 երկիր: Չինաստանը, Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները ձեռնպահ են մնացել, իսկ Ռուսաստանը, որը վետոյի իրավունք ունի, դեմ է քվեարկել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը պահանջում է 15 անդամներից առնվազն 9-ի հավանությունը, իսկ հինգ մշտական ​​անդամներից ոչ մեկը չպետք է դեմ լինեն բանաձևին:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան նիստում ասել է, որ Ռուսաստանը դեմ է քվեարկել Ուկրաինայում իր ռազմական գործողությունների վերաբերյալ բանաձևին՝ դրա հակառուսական բնույթի պատճառով։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատերազմում Ուկրաինայի հետ, այլ գործողություններ է իրականացնում Դոնբասի շրջանի բնակչության պաշտպանության և Ուկրաինայի ապանացիստականացման համար։ Արևմուտքի կողմից ԱՄՆ-ի գլխավորած հակառուսական միջազգային արշավի առաջին փուլում, Ռուսաստանը, վետո դնելով Վաշինգտոնի և նրա դաշնակիցների առաջարկած բանաձևի վրա, արգելում է Մոսկվայի մեկուսացման ուղղությամբ Արևմուտքի նպատակների իրականացումը և կանխում է Ռուսաստանի դեմ միջազգային գործողությունների համար իրավական հիմք ստեղծելու հնարավորությունը: Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Արևմուտքին ՆԱՏՕ-ի դեպի արևելք ծավալվելու  և իր սահմանների մոտ  գտնվող երկրների, հատկապես Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության կապակցությամբ: Սակայն,Ռուսաստանին զսպելու, շրջափակելու, թուլացնելու և քանդելու նպատակով, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն շարունակել են այս կործանարար գործընթացը։ Ուկրաինայի արևմտամետ կառավարությունն արևմտյան բլոկին և  Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին միանալու հույսով, թշնամական մոտեցում ցուցաբերեց Մոսկվայի նկատմամբ։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ասել է.«Արևմուտքն Ուկրաինան դարձրեց իր աշխարհաքաղաքական նպատակների խաղաքարտ»։

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությանն առաջին արձագանքից հետո,  Արևմուտքը գործնականում Ուկրաինային մենակ է թողել Ռուսաստանի դիմաց։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը միայն դատապարտելով Ռուսաստանի հարձակումը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա։ ԱՄՆ-ը, որպես ՆԱՏՕ-ի առաջնորդ, նույնպիսի դիրքորոշում է ընդունել։ Արևմուտքը շարունակուէմ հակառուսական պատժամիջոցների կիրառման արշավը: Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գրասիմովի նկատմամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասված է. «Պուտինն ու Լավրովն ուղղակիորեն պատասխանատու են Ուկրաինայի՝ անկախ և ժողովրդավարական երկրի վրա Ռուսաստանի անօրինական և չհիմնավորված հարձակման համար»:

Ավելի վաղ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի 11 անդամների նկատմամբ։ Եվրամիությունը և Բրիտանիան նույպես  բոյկոտել են Պուտինին և Լավրովին: Արևմուտքը կարծում է, որ Մոսկվայի վրան ճնշում  գործադրելով, կարող է կանխել Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում։ Բայց կարծես թե Մոսկվան կանխատեսում էր Արևմուտքի այդ քայլը, ինչպես նաև պատժամիջոցների կիրառում։ Ներկայուսմ ակնկալվում է, որ Մոսկվան կօգտագործի իր  գործիքներն Արևմուտքի թշնամական գործողություններին պատասխանելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ