Փետրվար 27, 2022 18:13 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Արևմուտքը խստացնում է պատժամիջոցները Ռոիսաստանի դեմ

Եվրոպայում առկա ճգնաժամի և Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին, Արևմուտքը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ:

ԱՄՆ-ը, Կանադան, Բրիտանիան և Եվրամիությունը ռուսական բանկերին հեռացրել են Swift համակարգից։ Եվրամիությունը կիրակի առավոտյան բազմաթիվ քննարկումներից հետո հայտարարեց, որ  արևմտյան դաշնակիցները համաձայնել են դադարեցնել որոշ ռուսական բանկերի հասանելիությունը Swift համակարգին:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ի և այլ արևմտյան գործընկերների հետ միասին, մտադիր է ավելի շատ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ներառյալ դադարեցնել մի շարք ռուսական բանկերի մուտքը Swift համակարգ: Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստին Լինդները հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի կապը Swift համակարգի հետ։

Մինչ այժմ Գերմանիան և Հունգարիան հրաժարվում էին ընդունել ԵՄ խնդրանքը՝ վախենալով Swift-ին Ռուսաստանի մուտքի դադարեցման հետևանքներից։ Սպիտակ տունը հայտարարություն տարածելով ասել է, որ Եվրամիության և որոշ արևմտյան դաշնակիցների հետ համընթաց, աջակցում է Swift-ից որոշ ռուսական բանկերի արտաքսմանը:  

Swift-ը առանցքային դեր է խաղում համաշխարհային միջբանկային փոխանակումներում: Swift համակարգը օգտագործվում է տեղական բանկերի և արտասահմանյան բանկերի արժութային միավորների միջև ցանկացած արժութային հաղորդագրություն ուղարկելու և ստանալու համար: Համակարգգին ռուսական բանկերի ահսանելիության արգելքն անհնարին կդարձնի միջբանկային հաղորդակցությունը, խաթարելով Ռուսաստանի տնտեսական և առևտրային փոխանակումներն, ինչպես նաև էներգակիրների, հատկապես գազի վաճառքի դիմաց վճարվելիք գումարների ստացումը։

Ռուս պաշտոնյաները հայտարարել են, որ արդեն պատրաստվում են արեւմտյան պատժամիջոցների սցենարներին։ Սակայն Արևմուտքի այդ քայլի հետեւանքները լուրջ հետևանքներ կունենան Ռուսաստանի տնտեսության, առևտրի եւ էներգետիկայի համար։

Մոսկվան վաղուց քայլեր է ձեռնարկել նվազագույնի հասցնելու արևմտյան աննախադեպ պատժամիջոցները։ Ռուսաստանն ունի 640 միլիարդ դոլար արժութային պահուստներ և վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ նվազեցրել է իր կախվածությունը դոլարից՝ միաժամանակ ընդլայնելով իր տնտեսական և առևտրային կապերը Չինաստանի հետ։

Ակնկալվում է, որ Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի Եվրամիության դեմ: Եվրամիությունն իր գազի մոտ 40 տոկոսը և նավթի մեկ քառորդը ստանում է Ռուսաստանից, ինչը նրան դարձնում է ԵՄ-ի էներգիայի ամենամեծ մատակարարը: Եվրոպական էներգետիկ շուկայում այս գերիշխող դիրքը պահպանվում է, չնայած այն նվազեցնելու ջանքերին։

ԵՄ երկրները իրենց քաղաքացիների տները ջեռուցելու, արդյունաբերական նպատակով էլեկտրաէներգիա արտադրելու համար կախված են Ռուսաստանից, և կարճ և միջնաժամկետ հեռանկարում այլընտրանք չունեն:

Իհարկե, Ռուսաստանը նաև Եվրոպային գազ վաճառող ամենամեծն երկիրն է, և գազի արտահանման եկամուտը շատ կարևոր է Մոսկվայի համար։ Բայց եթե Ռուսաստանն ի վիճակի չլինի ստանալ գազի և նավթի վաճառքից գոյացած արժույթը, ինչպես նաև չկարողանա միջբանկային առևտուր իրականացնել Swift-ի էմբարգոյի պատճառով, ապա կարելի է ակնկալել, որ Մոսկվան կօգտագործի իր տրամադրության տակ եղած գործիքները՝ ճնշում գործադրելու համար։ Նավթի և գազի գների աճն ուղղակի ազդեցություն են թողնում արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի վրա՝ նվազեցնելով այս երկու էներգակիրների մատակարարումը։

Այսպիսով, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, որոնք այժմ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների ազդեցության պատճառով հասել են կրիտիկական փուլի, կհանգեցնեն  սրման և համակողմանի առճակատման։

Պիտակ