Մարտ 02, 2022 17:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի ընդունումը Արևմուտքի ծուղակն է Կիևի համար

Եվրախորհրդարանը 4 կողմ, 6 դեմ, 26 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի դիմումը։

Երեքշաբթի օրը ԵՄ ութ երկրներ կոչ են արել անհապաղ բանակցություններ սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին կիրակի օրը կոչ է արել Եվրամիությանը հատուկ պայմաններում  համաձայնել Ուկրաինայի անհապաղ անդամակցությանը ԵՄ-ում։

Այս չափանիշները ներառում են ազատ տնտեսություն, կայուն ժողովրդավարություն և օրենքի գերակայություն, ինչպես նաև ԵՄ բոլոր օրենքների ընդունումը, ներառյալ եվրոն: Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի դիմումի ընդունումը քաղաքական և քարոզչական գործողություն է, որի նպատակն է հետագայում խրախուսել նրա առաջնորդներին փոխզիջումների չգնալ Ռուսաստանի հետ և չընդունել զինադադարը։ Եվրոպացիները կարծում են, որ դա ավելի կհրահրի ներկայիս պատերազմի կրակը, և որ ըստ Բրյուսելի, ռուսներն ավելի կխորանան Ուկրաինայի պատերազմի ճահճի մեջ: Մոսկվան ներքաշվելու է քայքայման և մեծածախս պատերազմի մեջ, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունն ու վստահությունը կասկածի տակ են դրվելու: Միաժամանակ, Ռուսաստանին թուլացնելու պատմական հնարավորություն է ստեղծվել, որը Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ռազմավարական նպատակներից է։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում ասվում է,  որ Եվրամիության (ԵՄ) դերը Ուկրաինայի զարգացումներում, նշանակալի դեր է խաղացել հակասահմանադրական հեղաշրջման հիման վրա Կիևում քաղաքական իրավիճակի ձևավորման գործում։ Հայտարարությունը վերաբերում է 2014 թվականի զարգացումներին, երբ արևմտամետ ցուցարարները Եվրամիության և ԱՄՆ-ի քաղաքական, նյութական և լրատվական աջակցությամբ կարողացան պաշտոնանկ անել Ուկրաինայի ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչին և Ուկրաինայում ստեղծել արևմտամետ կառավարություն։ ՌԴ ԱԳՆ-ն այժմ ասում է, որ դիմակներն արդեն հանվել են, և որ ՝ մահաբեր զենք Ուկրաինա ուղարկելու Եվրամիության որոշումը, ամեն ինչ ցույց է տալիս և սա Եվրամիության՝ որպես խաղաղության նախագծի ավարտն է, որը, ինչպես ասում են, փորձում է  Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաշտեցնել եվրոպական երկրներին։ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության խոստումը, որն իրականում շատ ժամանակատար գործընթաց է և ենթակա է Կիևի կողմից բազմաթիվ պայմանների կատարմանը, շատ նման է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների՝ կողմից Ուկրաինայի առաջնորդներին ներկայացրած ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ խոստմանը: ՆԱՏՕ-ի առաջնորդները 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում ընդունել են Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը արևմտյան բլոկին սակայն անդամակցության գործընթացը և դրա պայմանները միշտ  մեծ մարտահրավեր են եղել Ուկրաինայի համար։ Այդ խոստումից 14 տարի անց ՆԱՏՕ-ի ներքին տարաձայնությունների և որոշ երկրների, հատկապես Գերմանիայի հակադրության պատճառով, Կիևը չկարողացավ հասնել այդ նպատակին: Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության հիմնական պատճառներից մեկը Մոսկվայի նախազգուշացումներն ու պահանջներն էր Կիևից՝ հրաժարվել այդ նպատակից:

Պիտակ