Մարտ 09, 2022 18:00 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանից ԱՄՆ նավթի, գազի և հարակից ապրանքների ներմուծման դեմ: Այն ուժի մեջ կմտնի երեքշաբթի օրը՝ Կոնգրեսում հաստատվելուց հետո։ Պատժամիջոցները կիրառվում են Ռուսաստանի դեմ Ուկրաինայի վրա հարձակման պատճառով:

Բայդենն ընդգծել է, որ որոշումն ընդունվել է ԱՄՆ դաշնակիցների հետ «սերտ համակարգմամբ», սակայն Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները չեն աջակցի այդ որոշմանը: Ռուսական նավթը բոյկոտելու Բայդենի որոշումից հետո Բրիտանիան հայտարարեց մինչև 2022 թվականի վերջը ռուսական նավթի ներկրումն արգելելու իր ծրագրի մասին։

ԱՄՆ նախագահն ասել է.«Ազատությունը պաշտպանելը  գին ունի, և մենք արգելելով  նավթ և գազ ներկրելը,  չենք սուբսիդավորում Պուտինի պատերազմը»։

ԱՄՆ-ի այս քայլն արժանացել է Բրյուսելի բացասական արձագանքին: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեծ Բորելն ասել է, որ Եվրոպան չի հետևի  Վաշինգտոնի օրինակին։

Բայդենի վարչակազմը, կարծես, որոշել է քայլեր ձեռնարկել Մոսկվայի դեմ՝ նույնիսկ վառելիքի գների բարձրացման և ԱՄՆ-ում գնաճի գնով, որպեսզի թուլացնի և ի վերջո կործանի Ռուսաստանը՝ ինչը ծանր և անկանխատեսելի հետևանքներ կունենա  ԱՄՆ-ի համար։ ԱՄՆ-ի այս քայլի արդյունքն արդեն երևում է նավթի շուկաներում։

Brent նավթի գինը հատել է բարելի դիմաց 133 դոլարի, իսկ համաշխարհային շուկաներում ոսկու ունցիայի գինը հասել է ավելի քան երկու հազար 56 դոլարի։ ԱՄՆ շուկայում մեկ գալոն բենզինի գինը հասել է ավելի քան 4 դոլարի, ինչը պատմական ռեկորդ է։

2021 թվականին ԱՄՆ-ը Ռուսաստանից ներմուծել է օրական միջինը 700 հազար բարել նավթ և նավթամթերք, ինչը համարժեք է ԱՄՆ ընդհանուր ներմուծման 8 տոկոսին։ Այս ներմուծման մոտ 200 հազար բարելը հում նավթ է, որը կազմում է Ռուսաստանի օրական արտահանման մոտ 4 տոկոսը։

Բայդենի որոշումն արժանացել է Ռուսաստանի բացասական արձագանքին։ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը հայտնել են, որ էներգետիկ արտադրանքը մրցունակ բարձրորակ արտադրանք է, և որ ԱՄՆ-ի կողմից ներմուծման արգելքից հետո Մոսկվան այլընտրանքային շուկա ունի այն արտահանելու համար։ Դեսպանատունը հայտարարել է, որ Վաշինգտոնի այս քայլի նպատակը Մոսկվային ճնշելն է, սակայն հույսը, թե պատժամիջոցների արդյունքում Մոսկվան կհրաժարվի իր ազգային շահերից՝ պատրանք է:

Այսպիսով, Մոսկվան վերահաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակելու իր վճռականությունը և ԱՄՆ պատժամիջոցների անարդյունավետությունը՝ Մոսկվային  ստիպելու փոխելու  իր մոտեցումը:  ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները կարծես թե գտնվում են կրիտիկական փուլում: Վաշինգտոնը կարծում է, որ կարող է օգտագործել պատմական հնարավորությունը՝ հարվածելու Մոսկվային և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, պարտության մատնելով նրան Ուկրաինայի պատերազմում  և այդ առիթը օգտագործել Ռուսաստանի տնտեսությունը քանդելու համար: Բայդենը պետք է նկատի ունենա, որ ճնշումներն ու պատժամիջոցները, ինչպես նաև Ուկրաինային ցուցաբերված ռազմական  աջակցությունը, ներառյալ 10 միլիարդ դոլար օգնությունը, կարող են արժանանալ Մոսկվայի անկանխատեսելի պատասխանին:

Այժմ Ռուսաստանի դեմ կիրառվում են աշխարհի ամենախիստ պատժամիջոցները։

 

 

 

 

 

Պիտակ