Մեկնաբանություն- ԱՄՆ-ն զգուշացրել է Չինաստանին՝ Մոսկվային օգնելու կապակցությամբ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կիրակի օրը նախազգուշացրել է Չինաստանին «Ռուսաստանի տնտեսությունը պաշտպանելու և Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների հետևանքները նվազեցնելու ջանքերի կապակցությամբ»:
Նշելով, որ Չինաստանն արդեն գիտեր Ուկրաինա ռուսական ներխուժման մասին, Սալիվանը հավելել է. «Մենք ուշադիր հետևում ենք Ռուսաստանին Չինաստանի ֆինանսական և տնտեսական աջակցության ընթացքին և Պեկինին տեղեկացրել ենք, որ թույլ չենք տա որևէ երկրի փորձել փոխհատուցել Ռուսաստանի տնտեսական կորուստները»: Առանց նշելու, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է պատժամիջոցներ կիրառել Պեկինի դեմ, Սալիվանը հավելել է. «Նման ջանքերը հետևանքներ կունենան Չինաստանի համար»:
ԱՄՆ-ի մրցակիցներ Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք ամերիկյան փաստաթղթերում մշտապես հիշատակվում են որպես այդ երկրի դեմ ուղղված հիմնական սպառնալիք, վերջին տարիներին ի պատասխան Վաշինգտոնի սպառնալիքների ու ճնշումների, ռազմավարական սերտ հարաբերություններ են հաստատել:
Փետրվարի 24-ին Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո, Արևմուտքը լայնածավալ արշավ է սկսել Ռուսաստանի դեմ՝ պատժամիջոցներ կիրառելով քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, առևտրային, լրատվական, սպորտային, անվտանգության և ռազմական ոլորտների նկատմամբ: Չինաստանը սակայն ոչ միայն չի միացել հակառուսական պատժամիջոցներին, այլ նույնիսկ չի դատապարտել Մոսկվայի գործողությունները: Այդ շրջանակում, Չինաստանը ձեռնպահ քվեարկեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ուկրիանա Ռուսաստանի ներխուժումը դատապարտող բանաձևին: Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին հայտարարել է, որ Պեկինն ընդգծում է երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելու և ՄԱԿ-ի կանոնադրությանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը: Նա հավելել է, որ Չինաստանը կարևորում է նաև երկրների անվտանգության հետ կապված հարցերը հաշվի առնելը, հետևաբար, հաշվի առնելով դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունն ու դաշինքին անդամակցելու Ուկրիանայի ցանկությունն անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի օրինական պահանջներին պետք է լուրջ վերաբերվել:
Պեկինն ուկրաինական ճգնժամի կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և աջակցել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Պեկինը նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կառուցողական դեր խաղա ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում:
Հաշվի առնելով Պեկինի դիրքորոշումը, և Ռուսաստանի հետ այդ երկրի հարաբերությունների մակարդակը, Մոսկվան հույս ունի Պեկինի միջոցով մեղմել Արևմուտքի աննախադեպ պատժամիջոցների կործանարար հետևանքները:
Եվ ԱՄՆ-ին մտահոգում է ստեղծված իրավիճակում Ռուսաստան-Չինաստան լայնածավալ համագործակցությունը, որը կարող է անարդյունավետ դարձնել պատժամիջոցները:
Պեկինն իր հերթին Մոկսվային միայնակ չի թողնում: Չինաստանն իրականում ունի Ռուսաստանի կարիքը՝ դիմակայելու Արևմուտքի ճնշումներին ու թշնամական քայլերին: Եվ Երկու երկրները նույն ճակատում են՝ ընդդեմ ԱՄՆ-ի և նրա արևմտյան գործընկերների: