Մայիս 22, 2022 12:10 Asia/Tehran
  • Գազի արտահանումը Ֆինլանդիա դադարեցնելը, Ռուսաստանի գործնական պատասխանն է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը

Շաբաթ օրը Ռուսաստանը դադարեցրեց գազի արտահանումը Ֆինլանդիա, և մեկնարկեց արևմտյան բլոկի հետ Մոկսվայի առճակատման նոր փուլը: Պետական ​​«Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է գազի արտահանումը Ֆինլանդիա, քանզի Հելսինկին մերժել է Մոսկվայի պահանջը՝ գազի դիմաց վճարել ռուբլով այն բանից հետո, երբ արևմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառել Ուկրաինայում գործողությունների պատճառով։

Ռուսաստանից Ֆինլանդիա գազի արտահանումը դադարեցվել է այն պայմաններում, երբ  այդ  երկիրն ու Շվեդիան մի քանի օր առաջ պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Ֆինլանդիայի պետական ​​գազ մատակարարող  Գազոմը  և երկրի գազաբաշխիչ այլ ընկերությունները հայտարարել են, որ պատրաստ են դադարեցնել գազի ներմուծումը:  Ի պատասխան Արևմուտքի լայնածավալ պատժամիջոցների ու թշնամական գործողությունների, և ռուբլու արժեքը պահպանելու նպատակով, Մոսկվան մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ ռուսական գազի եվրոպացի բաժանորդները պետք է դրա դիմաց վճարեն ռուբլով։ Այս քայլը ռուբլու փոխարժեքը դոլարի և եվրոյի նկատմամբ էլ ավելի բարձրացրեց, հասցնելով նույնիսկ  Ուկրայինայի  պատերազմից առաջ եղած մակարդակի: 

Հաշվի առնելով, որ եվրոպական երկրներին Ռուսաստանի գազի մատակարարման պայմանագրերի մեծ մասը եվրոյով կամ դոլարով են, որոշ  երկրներ հրաժարվեցին կատարել Ռուսաստանի պահանջը,  թեև մի շարք մեծ  երկրներ, ինչպիսիք են՝ Գերմանիան, Իտալիան և Ավստրիան, ընդունեցին այն։  Գազպրոմի հետ պայմանագիր կնքած  54 ընկերություններից կեսը համաձայնել է ագզի դիմաց վճարել ռուբլով։ Անցյալ ամիս, սակայն, Ռուսաստանը դադարեցրեց գազի արտահանումը Բուլղարիա և Լեհաստան, քանի որ այդ երկու երկրները հրաժարվեցին վճարել ռուբլով: Այժմ Ֆինլանդիան ավելացել է  Ռուսաստանի գազի պատժամիջոցների ենթակա երկրների ցանկին:

Թեև Ռուսաստանի կողմից Ֆինլանդիա գազի արտահանումը դադարեցնելու ենթադրյալ պատճառը գազի գինը ռուբլով վճարելուց այդ երկրի կառավարության հրաժարվելն է, սակայն  Մոսկվայի այս քայլը կարելի է համարել  Ռուսաստանի հակազդեցությունը Ֆինլանդիային, տնտեսական և էներգետիկ ոլորտներում ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշման համար: Ռուսաստանն արդեն իսկ  Հելսինկիի անբարյացակամ գործողության նկատմամբ իր առաջին գործնական քայլով, Ֆինլանդիայի հետ սահմանին տեղակայել է  Իսկանդեր հրթիռային համակարգ, որը կարող է միջուկային մարտագլխիկով զինվել:

Ըստ երևույթին,Ֆինլանդիայի  և Շվեդիայի, միաժամանակ  դիմումը ՆԱՏՕ-ին անդամակցելու  համար, ինչը ողջունել են դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտուտենբերգիը, կհանգեցնի հյուսիսային Եվրոպայի և նույնիսկ հյուսիսի աշխարհաքաղաքական իրավիճակի էական փոփոխության:Սա այն հարցն է, որի մասին բացահայտորեն նշել է Մոսկվան։

Հյուսիսային Եվրոպայի այս երկու երկրների որոշումը՝  չեզոքությունից հրաժարվելու համար, որը պահպանում էին սառը պատերազմի ողջ ընթացքում Եվրոպայի անվտանգության ոլորտում վերջին տասնամյակների ամենամեծ փոփոխություններից է և Եվրոպայում  ուժերի հավասարակշռության ու անվտանգության հավասարումներում  նոր դարաշրջանի սկիզբը։ Այս որոշումը կարող է Մոսկվայի կողմից  լուրջ արձագանքներ առաջացնել, սրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լուրջ տարաձայնությունները և մեծացնել  միջուկային պատերազմի հավանականությունը: Միևնույն ժամանակ, Մոսկվան գործնականում  արձագանքել է Ֆինլանդիայի և Շվեդիայի այս քայլին և ակնկալվում է, որ առաջիկայում այդ քայլերը կընդլայնվեն:

Պիտակ