Պուտինն արձագանքել է Ջոնսոնի հայտարարությանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է յոթնյակի խմբի և ՆԱՏՕ-ի հանդիպումների ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությանը:
Պատասխանելով Ջոնսոնի սեքսիստական հայտարարությանը, թե Պուտինը երբեք չէր ներխուժի Ուկրաինա, եթե կին լիներ, Պուտինը հիշեցրեց Մարգարետ Թետչերի վարչապետության օրոք Բրիտանիայի ներխուժումը Արգենտինայի Ֆոլքլենդյան կղզիներ։
ՌԴ նախագահն ասել է. «Կցանկանայի հիշել նորագույն պատմության իրադարձությունները, երբ Մարգարեթ Թետչերը որոշեց ռազմական գործողություն սկսել Արգենտինայի դեմ Ֆոլքլենդյան կղզիներում։ Փաստորեն, կին ղեկավարը որոշեց ռազմական գործողություններ կատարել»:
Նա հավելել է. «Փաստորեն Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարություններն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Որտե՞ղ են գտնվում Ֆոլքլենդյան կղզիները և աշխարհի ո՞ր մասում է գտնվում Բրիտանիան: Թեթչերի գործողությունները ոչ այլ ինչ էին, քան իմպերիալիստական նպատակներն առաջ տանելու ցանկություն»։